Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄՐԳԱՅԻՆ ԿԵՂԵՎԻ ՀՐԱՇՔ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մանկուց մենք սիրում ու հաճույքով ուտում ենք մրգեր, ու մեր մտքով գրեթե չի անցնում, որ, չօգտագործելով դրանց կեղևը, մեծ սխալ ենք գործում. հենց կեղևն է հատկապես շատ օգտակար նյութեր պարունակում։ 

 Գիտականորեն հիմնավորելով դիետոլոգիայի ու բուսաբուժության բնագավառում բազմաթիվ հետազոտություններ` գիտնականները եկան այն եզրահանգման, որ որոշ մրգերի կեղևը շատ ավելի օգտակար նյութեր է պարունակում, քան միջուկը։ Ուստի, դեն նետելով կեղևը, կորիզները, պոչը, հաճախ շատ բանից ենք զրկվում։  Կիտրոնը մեծ տեղ է գտել մեր առօրյայում։ Այն օգնում է մրսածության դեպքում, բարելավում շատ կերակրատեսակների համային որակները: Կիտրոնով թեյն ու կիտրոնի հյութով ձուկը մեզ համար սովորական ու գրեթե պարտադիր են։ Բայց քչերը գիտեն, որ կիտրոնի թարմ կեղևը խանգարում է գազերի կուտակմանը աղիքներում, դրանով իսկ նպաստում մարսողությանը, այն տոնուս հաղորդող հրաշալի միջոց է, հակասեպտիկ, մաքրում է աղիքներն ու արյունը։ Տանջող գլխացավի դեպքում կիտրոնի թարմ կեղևը` առանց նրա սպիտակ փափուկ մասի, կարելի է դնել քունքերին և մեկ-երկու րոպե պահել՝ մինչև թեթև այրոց զգալը։ Գլխացավը կանցնի։ Լավ ախորժակի համար շատ օգտակար է ամեն օր ուտել մեկ թեյի գդալ մեղր` քերիչով անցկացրած կիտրոնի կեղևի հետ։ Իսկ ավելի լավ է կեղևի հետ միասին մսաղացով անցկացրած կիտրոնը խառնել մեղրի հետ՝ 2 միջին չափի կիտրոն, 1 բաժակ մեղր չափաբաժնով։  Խառնուրդը պետք է պահել սառնարանում և ամեն առավոտ անոթի ընդունել մեկ թեյի գդալ։ Այս համեղ պրոֆիլակտիկ միջոցը կբարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը, կպաշտպանի սեզոնային վիրուսային համաճարակներից։ 

Կիտրոնն օգտակար է և հիպերտոնիայի դեպքում։ Անհրաժեշտ է վերցնել 2 ճաշի գդալ կիտրոնի չորացրած կամ թարմ, հենց նոր մաքրած կեղև, վրան լցնել 500մլ ջուր, կես ժամ եռացնել մարմանդ կրակի վրա՝ փակելով կափարիչով, թրմել 10ր, քամել և խմել 100մլ (կես բաժակ)` օրը երեք անգամ ճաշից կես ժամ առաջ։ Կիտրոնի չոր կեղևի փոշու 1-3 գրամն օրը երեք անգամ օգտագործելն զգալիորեն կբարելավի ուղեղի արյան շրջանառությունը։ 

Կիտրոնի թարմ կեղևը նրա փափուկ մասի հետ օգնության կհասնի նաև կոշտուկների դեպքում։ Քնելուց առաջ խորհուրդ է տրվում ոտքերը գոլորշու վրա փափկեցնել, չոր սրբել, և կեղևը դնելով անմիջապես կոշտուկի վրա՝ կապել։ Իսկ եթե վերցնենք 4 կիտրոն, կեղևահան անենք, ավելացնենք 1լ եռաջուր,  եռացնենք ևս 15ր, քամենք ու մազերը լվանանք այդ բուրավետ թուրմով, հեշտությամբ կազատվենք մազերի թեփից։ Բավական է կրկնել դա շաբաթը մեկ անգամ, և արդյունքը երկար սպասել չի տա։ 

  Նարինջը բարձրացնում է բոլորի տրամադրությունը։  Նարնջի կեղևը կիտրոնի կեղևից ոչ պակաս օգտակար հատկություններ ունի։ Այն գրգռում է ախորժակը, օգնում է բուժել մրսածությունը, սուր շնչառական վարակներն ու հազը, բուժիչ ազդեցություն ունի աղիքային հիվանդությունների դեպքում, անգամ կարող է օգնել ներարգանդային արյունահոսությունների ժամանակ՝ չխոսելով այն մասին, որ նարնջի կեղևը շատ օգտակար է երիկամի քարերի դեպքում։ Որպեսզի մրգի կեղևը դառը համ չունենա, այն սկզբից պետք է եռաջրով խաշել, ապա լավ լվանալ հոսող ջրի տակ։ Քթի կամ ներարգանդային արյունահոսությունների հակվածություն ունենալու դեպքում անհրաժեշտ է վերցնել 5-6 ոչ հասուն (թթու) նարնջի կեղև, ավելացնել 1,5լ ջուր, եռացնել այնքան, մինչև ջրի քանակը հասնի 0,5լ-ի, ստացված եփուկին ավելացնել մի քիչ մեղր և խմել 2 թեյի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց 30ր առաջ։ Սակայն այս միջոցը երբեք խորհուրդ չի տրվում արյունահոսության ծայրահեղ դեպքերում։ Դա չի կարող փոխարինել բուժման շտապ միջոցներին։ 

Բարձր ջերմաստիճանի դեպքում շատ օգտակար է նարնջի կեղևի փոշու 1 թեյի գդալը` օրական 2-3 անգամ թեյի կամ տաք ջրի հետ։ Չի խանգարի նաև տանը ունենալ նարնջի կեղևի թուրմ։ Այն դժվար չէ պատրաստել։ Պետք է վերցնել 50գ չոր մանրացված կեղև ու վրան լցնել 0,5լ օղի, պահել մութ տեղ երեք շաբաթ՝ չմոռանալով պարբերաբար թափահարել շիշը։ Այնուհետև թուրմը պետք է քամել։ Այն կարելի է երկար պահել սառնարանում։ Օգտագործել 20-30 կաթիլ` օրը 3 անգամ ճաշից հետո` վատ ինքնազգացողության, մրսածության և սուր շնչառական վարակների դեպքում։ 

Նարնջի կեղևը պարունակում է պեկտինային նյութեր, որոնք բարերար ազդեցություն են ունենում աղիքների վրա։ Կեղևում կան նաև մեծ քանակությամբ C, A, B1, B2, P վիտամիններ, կալիում և ֆոսֆոր։ Եթերային յուղերն օգնում են ձերբազատվել սթրեսից, նյարդային վիճակից և նպաստում  հանգիստ քնին։

Նարնջի կեղևից պատրաստում են նաև հիասքանչ մուրաբա և շաքարածո։  Նարնջի, հատկապես մանդարինի կեղևը շատ հարուստ է ֆլավոնիդներով, որոնք օժտված են արյան մեջ ՙվատ՚ խոլեստերինի մակարդակն իջեցնելու զարմանալի հատկությամբ՝ առանց ՙլավ՚ խոլեստերինի վրա ազդելու։ Ցիտրուսների կեղևում պարունակվող հակաօքսիդանտներն իրենց ներգործությամբ 20 անգամ ավելի հզոր են, քան հյութում պարունակողները։ Իսկ սպիտակ գույնի բարակ կլեպը (մրգի կեղևի ու փափուկ մասի միջև գտնվող շերտը) չափազանց հարուստ է պեկտիններով։  Մանդարինի կեղևն օգտագործվում է որպես դառնահամ նյութ ախորժակը բարձրացնելու համար։ Այն թեթևացնում է հազը և նպաստում խորխի հեռացմանը։ Հազի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ  թուրմը` 10գ մանդարինի չորացրած կեղևին ավելացնել 100մլ եռաջուր և թրմել 15ր։ Խմել 1 թեյի գդալ՝ օրական 4-5 անգամ՝ ուտելուց առաջ։ Մրսածության և բրոնխիտի դեպքում պետք է վերցնել 3 թեյի գդալ  չոր, մանրացված կեղև, ավելացնել 2 բաժակ եռաջուր, թրմել 2 ժամ, քամել, ավելացնել 2 թեյի գդալ մեղր և տաք վիճակում խմել օրական 4 անգամ կես բաժակից։ 

Մանդարինի կեղևից պատրաստված եփուկը նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի իջեցմանը. 3 մանդարինի կեղևը 1լ ջրում եռացնել 10ր։ Եփուկը պետք է առանց քամելու պահել սառնարանում  և օգտագործել ամեն օր, բացի մնացած հատկություններից, մանդարինի կեղևի եփուկն ունի հակաբորբոքային և հակասնկային ազդեցություն։ 

Թայվանի գիտնականները հայտնաբերել են, որ բանանի կեղևի հյութահանուկը հրաշալի միջոց է ընկճախտի (դեպրեսիա) դեմ, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ սերոտոնին։ Բացի այդ, կեղևն օգնում է պահպանել տեսողությունը, քանի որ նրանում շատ կա լյուտեին, որն աչքերը  պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և այնպիսի հիվանդությունից, ինչպիսին կատարախտն է։  Մասնագետները խորհուրդ են տալիս բանանի կեղևը եփել10ր և ստացված եփուկից խմել 1/3 բաժակ ամեն առավոտ` թեթև նախաճաշից հետո սառը վիճակում։ Եթե բանանի կեղևը ներսի կողմով դնենք կապտոցի կամ վնասվածքի վրա, այտուցն արագ կանցնի։ Կարելի է բանանը հարել բլենդերի մեջ՝ կաթի, պաղպաղակի կամ կաթնաշոռի հետ։ Շատ համեղ է։ 

Ճիճվաթափության համար անհրաժեշտ է վերցնել բանանի բոլորովին մաքուր, առանց նրա վրա հաճախ հանդիպող մուգ կետերի կեղև, չորացնել մութ տեղ և փոշիացնել։ Օգտագործել շատ փոքր քանակությամբ՝ օրական 4-5 անգամ ուտելուց առաջ։ Ընդունել 7 օր։ Պրոֆիլակտիկայի համար կարելի է պարբերաբար օգտվել այս դեղամիջոցից։ 

Բանանի կեղևն օգնում է հոդերի ու մկանային ցավերի դեպքում։ Դրա համար 4-5 բանանի մանր կտրտած կեղևի վրա լցնել 0,5լ օղի և թրմելու համար 30 օր պահել մութ տեղում։  Քամել և քնելուց առաջ հիվանդ տեղերը շփել դրանով։ 

Նուռը մրգերի արքան է։ Նրա կեղևը շատ դաբաղանյութ է պարունակում, դրա համար էլ նռան չոր կեղևից պատրաստված եփուկներն ու թրմերն օգտագործվում են աղիքային խանգարումների դեպքում։ Դրանք կանխում են ստաֆիլակոկների ու դիզենտերիայի ցուպիկների աճը։ Կեղևն օգտագործում են նաև փորլուծության, ճիճուների դեմ, վերքերի ապաքինման, լնդերի հիվանդությունների, հատկապես դրանց արյունահոսության դեպքում։  Հայտնի է, որ նռան կեղևի եփուկներն արագացնում են մազերի աճը, վերացնում թեփը և մազերին ավելի մուգ երանգներ հաղորդում։

Անգինայի, ստոմատիտի, լարինգիտի դեպքում նռան կեղևի բուժիչ թուրմը պատրաստվում է հետևյալ կերպ՝ 5գ կեղևի վրա լցնել 100մլ եռաջուր, եռացնել 10 րոպե, քամել և խմել 1-2 թեյի գթալ՝ օրական 3 անգամ, ինչպես նաև ողողումներ անել։ 

Ինչպես տեսնում ենք` օգտակար է ոչ միայն մրգի հյութալի միջուկը, այլ որոշ  մրգերի մոտ նաև կեղևը։ Պետք է, սակայն, հիշել, որ մինչև մեզ հասնելն այդ  մրգերը շատ ՙփորձությունների՚ միջով են անցնում։ Կեղևն օգտագործելու համար պետք է ընտրել ամբողջական, չվնասված մրգեր, լավ լվանալ և չորացնել զով տեղում։ Իսկ ամենակարևորը՝ չորացված կեղևը պահել թղթե փաթեթներում կամ կտորից պատրաստված տոպրակներում՝ լավ օդափոխվող մութ և չոր տեղում։  

Բնությունն ապահովում է մեզ առողջության համար անհրաժեշտ ամեն ինչով։ Պետք է նրա պարգևներն օգտագործել խելամտորեն ու երախտագիտությամբ։

 

ՙՄոստ՚

ՙԳոլոս Արմենիի՚ օրաթերթի գիտահանրամատչելի ներդիր 

 

Մարգարիտա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ