Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ ԱՊՐՈՒՄ Է ԼԻԱՐՅՈՒՆ ԿՅԱՆՔՈՎ

Պատմությունը ՙխորին ակնածանքով՚  է վկայակոչում այն քաղաքներին, որոնք հայրենիքի համար ճակատագրական պահերին, կյանքի և մահվան աշխարհասասան թոհուբոհերի մեջ էական դեր են ունեցել, ուստի և իրենց անունները  ոսկե տառերով  են գրվել այդ երկրի տարեգրության  էջերում։ 

 Առաջինը հիշենք Փարիզը, այսպես ասած, աշխարհի մայրաքաղաքը, Փարիզյան կոմունայի, բուրժուական մեծ հեղափոխության, արյունով բազմիցս ներկված բարիկադների քաղաքը։ Ցավալի էր, որ Փարիզի հեղափոխական  և հերոսական ավանդույթները Ֆրանսիայի  այն ժամանակվա ապաշնորհ  ղեկավարները և մարշալները ոտնատակ տվին 1940 թվականին, երբ Հիտլերի  ֆաշիստական  բանակը, Հռենոսը գետանցելով, սրարշավ նետվում էր դեպի Փարիզ։  Չորս հեղափոխությունների քաղաքը հանձնվեց առանց մի կրակոց արձակելու։  Պատճառաբանությունն այն էր, որ չցանկացան ավերված տեսնել Փարիզը, որը հարուստ է պատմական փառահեղ հուշարձաններով՝ Լուվր, Էյֆելյան աշտարակ, Փարիզի Աստվածամոր տաճար, Բաստիլ և այլն։ 

Այլ կերպ վարվեց Պետրոս Մեծի  հիմնած քաղաքը, երբ ֆաշիստական հորդաները Երկրորդ համաշխարհային  պատերազմի ժամանակ այն շրջափակման ենթարկեցին։ Երեք հեղափոխությունների քաղաքը դիմացավ մոտ 900 օրվա բլոկադային, դիմացավ սովի պայմաններում, պարբերական ռմբակոծությունների տակ։

Շուրջ վեց հարյուր հազար լենինգրադցիներ զոհվեցին կամ սովամահ եղան, թաղվեցին Պիսկարևյան գերեզմանատանը, բայց քաղաքը մնաց անառիկ։ Բալթիկայի թագուհին մեռավ, նորից ծնվեց և փառավոր էջերով հարստացրեց պատմությունը։ Նրանից հետ չմնացին Մոսկվան, Ստալինգրադը, Սևաստոպոլը, Օդեսան։ Երբ ֆաշիստական տանկային արմադան սողում էր դեպի Մոսկվա, մայրաքաղաքի պաշտպանները նռնակներով էին կռվում նրանց դեմ։ Սմոլենսկից մինչև Մոսկվայի արվարձաններ հասնող հսկա այդ տարածքը վերածվել էր  մի ՙբացօթյա գերեզմանոցի՚՝ այրված տանկերով և անձնազոհ մարտիկների դիակներով։ Այդքանով հանդերձ՝ թշնամին անկարող եղավ հաղթահարել վերջին 20-30 կիլոմետրը։ Մոսկվան մնաց կանգուն, և շատ բանով որոշեց հայրենիքի բախտը և պատերազմի ելքը։ 

Անկրկնելի ճակատագիր ունեցավ մեր հարազատ քաղաքը՝ Ստեփանակերտը։ Այն  գլխավոր դերը խաղաց  մեր վերջին ազատամարտի տարիներին։ 

Նրանք, ովքեր պայքարում էին շրջաններում և գյուղերում, հայացքներն ուղղած էին դեպի պայքարի դրոշակակիրը՝ Ստեփանակերտը։ Քավ լիցի, եթե այն տեղի տար, թուլացներ պայքարի հրեղեն ոգին. դա  ճակատագրական կլիներ բոլորի համար։ 

1992թ.-ին ազերիները, Կիրովաբադում տեղակայված ռուսական բանակի սպառազինությունը առգրավելով   և զինվելով, արշավեցին Արցախի վրա, գրավեցին Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը, եկան ու կանգնեցին Խաչենաձորի սահմաններին։ Պահը օրհասական էր, բայց ժողովուրդը չհուսալքվեց, հերոսական արցախցին  չընկճվեց, դիմագրավեց ու քշեց թշնամուն։

ՙԿոլցո՚ ռազմագործողության ընթացքում Շուշիի, Շահբուլաղի, Աղդամի, Կիրովաբադի մեկուսարանները լցվեցին հայորդիներով։ 

1991 թվականի դեկտեմբերի 27-ի գիշերն էր։ Շուշիում տեղադրված երկու թնդանոթ ողջ գիշերը որոտում էր։ Մեկը տեղադրված էր բանտի բակում, ուղղակի մեր բանտախցի պատուհանի մոտ, իսկ մյուսի թնդյունը խուլ էր լսվում։ Ակնհայտ էր, որ այդ թնդանոթը հրետակոծում էր քաղաքը, իսկ մեր մոտ գտնվողը կրակում էր Շոշ գյուղի վրա։  Մենք լսում էինք, թե ինչպես թուրքերը մեկ-մեկ հրճվանքով աղաղակում էին. ՙմաշալլահ, տուն է այրվում՚։ Առավոտյան մեր խուցը մտավ մեզ տանջող ճիվաղներից մեկը և հայտարարեց. ՙԼսո՞ւմ էիք, ձեր Ստեփանակերտը չկա, ավերված է՚։ Բայց երբ հունվարի 1-ին մեզ լցրին փակ մեքենաներ և բռնեցին Լաչին-Կուբաթլու-Ջաբրայիլ երթուղին` Բաքու տեղափոխելու համար, մենք եզրակացրինք, որ վախենում են իջնել և գնալ Աղդամ-Եվլախ ուղերթով։ Ուրեմն` Ստեփանակերտը կա և պայքարում է, և թուրքերը վախենում են նրանից։ 

Այդ ժամանակ Ստեփանակերտը նման էր հեքիաթային մի հսկայի` շրջապատված մեծ ու փոքր թշնամիներով։ Ազերական  գյուղերի  շրջափակող օղակ, Ասկերանի  քթի տակ ընդլայնվող  Խոջալուն, որն ազերիների հատուկ ուշադրությամբ սպառազինվում էր, և, իհարկե, Շուշին, որ թառել էր անառիկ լեռան գագաթին։ Բարձունքում ծվարած Շուշին անպատիժ հրետակոծում էր քաղաքը։ Պետք էր ելք գտնել։ Բայց պատմությունը չի հիշում դեպք, որ բերդաքաղաքը գրավվեր զենքի ուժով։ Միայն 1775թ. Աղա Մուհամեդ Շահ Կաջարը` Իրանի արքան, մտավ Շուշի, երբ նրա պաշտպանը՝ Իբրահիմ խանը, փախել էր Դաղստան և քաղաքը թողել անպաշտպան։ Հենց այդտեղ էլ պարսիկ շահը գտավ իր մահը, իր իսկ թիկնապահի կողմից, որը հավատափոխ հայ էր և շահին խնդրել էր մահապատժի չենթարկել ձերբակալված հայերին և մերժում ստացել։

Մոտակա թուրքական գյուղերի վնասազերծումից, նաև Խոջալուից եկող վտանգի վերացումից հետո Շուշին ազատագրելու միտք հղացավ։ Եվ հայ ազատամարտիկները Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ազատագրեցին հայոց հին ամրոց Շուշին, որն անշրջահայաց Մելիք -Շահնազարի ձեռքով թեթևամտորեն տրվել էր Մուղանի տափաստաններում թափառող օվշառ թուրքերի ցեղապետ Փանահին։ Շուշին նորից հայացավ։

Սակայն ոչ պակաս վտանգ էր ներկայացնում խոշոր ռազմակայանի վերածված Աղդամը, որն ազերիների հատուկ ուշադրությամբ զարգացել էր և, ի հակակշիռ  Ստեփանակերտի, իբր  ձեռքն էր հավաքել  տարածաշրջանի տնտեսական, շինարարական, առևտրական, մթերումների, նաև ռազմական ողջ համակարգը։

Կենտրոնական պաշտպանական շրջանի զորքերը՝ Արցախի հերոս Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, Ասկերանի գունդը՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ, սրընթաց գրոհով գրավեցին Աղդամը՝ վերացնելով նաև այդ սպառնալիքը։ Աղդամի պաշտպանները բնակչության հետ ճողոպրեցին։ 

Անցան տարիներ, հարաբերական խաղաղություն հաստատվեց բազմաչարչար մեր հողում։  Ստեփանակերտը  բուժեց իր վերքերը, ավերվածը վերաշինվեց, նոր շենքեր բարձրացան, հուշարձաններ խոյացան։

Վերջերս  երթուղային ավտոբուսի մեջ էի և ականատես եղա, թե ինչպես պարթևահասակ մի երիտասարդ գրկեց և ավտոբուսից իջեցրեց երկու փամփլիկ փոքրիկների, որոնց մայրը վարորդի հետ դրամահաշվի մեջ էր, և երբ իջավ, երեխաներին հանձնեց մորը։ Հոգիս լցվեց ջերմությամբ։ Ուրեմն, մեր տղաները և՜ հերոսաբար կռվել գիտեն, և՜ պատրաստակամ են օգնելու նրանց, ովքեր մեր ապագա սերունդն են մեծացնում։

Այո, մեր  պայքարի դրոշակակիր Ստեփանակերտն ապրում է լիարյուն կյանքով։ 

 

Էմիլ ԲԱԼԱՅԱՆ

Ղարաբաղյան շարժման 

ակտիվիստ