Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՖՐԱՆՍԱՀԱՅ ՕՐԹՈՊԵԴՆ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ

ԱՀ առողջապահության նախարարության հրավերով մարտի 28-29-ը ՚Հայ-մեդՙ կազմակերպության օրթոպեդ Մկրտիչ Կարապետյանը հերթական անգամ Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրեց անվճար ընդունելություններ, խորհրդատվություններ և վիրահատություններ։

2012 թվականից ի վեր Մ. Կարապետյանն ամեն տարի այցելում է Արցախ և իր գործընկերներին ներկայացնում վնասվածքաբանության վերջին մոտեցումները, բուժման արդի եղանակները, նվիրաբերում բժշկական պարագաներ։ 

Հանրապետական բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի մասնագետները նման այցերը կարևորում են նաև փորձի փոխանակման առումով, որի շրջանակներում համարյա ամեն անգամ հետազոտվում և բուժօգնություն է ստանում ավելի քան 60 հիվանդ։ Մ. Կարապետյանը խորհրդատվությունների ժամանակ ընտրում է այն հիվանդներին, որոնց տեղի հիվանդանոցային պայմաններում հնարավոր է վիրահատել։ Հիմնականում կատարվել են օրթոսկոպիա, կոնքազդրային հոդի էնթոպրոթեզավորում, օրթոպեդիկ բարդ վիրահատություններ։ Անվճար իրականացված վիրահատություններից բացի ֆրանսահայ օրթոպեդն Արցախի հանրապետական հիվանդանոցին նվիրաբերել է մի քանի պրոթեզ։ 

ԼՂՀ առողջապահության նախարարությունը կարևորում է նման բժիշկների այցերն Արցախ, որովհետև այդ աջակցությունը նպաստում է ոլորտի մասնագետների որակավորման բարձրացմանը։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ