Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԸՆԿԱՆ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում  օրերս տեղի ունեցած միջոցառումը հարգանքի տուրք էր Արցախի պաշտպանության համար զոհված զինծառայողներից մեկի՝ նույն կրթօջախի սան Գարիկ Ավանեսյանի հիշատակին. դպրոցի ռազմագիտության կաբինետն անվանակոչվեց հերոս  քաջորդու անվամբ: 

 Հանդիսավոր արարողությանը ներկա էին Իվանյան համայնքի ղեկավարը, հերոսի հարազատները, հյուրեր։

Գարիկ Գուրգենի Ավանեսյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի 20-ին՝ Հադրութի շրջանի Հակակու գյուղում: 2004-ին նրա ծնողները տեղափոխվում և բնակություն են հաստատում  Իվանյան գյուղում, որտեղ էլ Գարիկը շարունակել է ուսումը տեղի միջնակարգ դպրոցում: Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն ավարտելուց հետո՝ 2008 թվականին, ընդունվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ 2012թ. ավարտելով ռազմական բուհը՝ նա ստացել է ճարտարագիտության բակալավրի աստիճան՝  ՙԹրթուրավոր և անվավոր ռազմական մեքենաների ճարտարագետ՚ քաղաքացիական և ՙՀամազորային հրամանատար՚  զինվորական մասնագիտությամբ: Ավարտելուց հետո անմիջապես նշանակվել է ԼՂՀ ՊԲ 3-րդ պաշտպանական շրջանի 1-ին հրաձգային գումարտակի նռնականետային դասակի հրամանատար, այնուհետև` նույն գումարտակի 11-րդ վաշտի հրամանատար: 2015թ. դեկտեմբերի 8-ը ճակատագրական եղավ երիտասարդի համար…Անկատար մնացին բազում երազանքներ, վիշտը ծանրացավ հարազատների և սիրած աղջկա սրտում…

Կրթօջախի սաները՝ ուսուցչուհի Անուշ Շամիրյանի գլխավորությամբ, գրական-գեղարվեստական մոնտաժով ներկայացրին հերոսի կյանքը։ 

Ելույթ ունեցողներն ավելի շատ սփոփանքի խոսքեր հնչեցրին՝ ամենից առաջ փորձելով թեթևացնել մոր՝ Մարիետա Ավանեսյանի վիշտը: Հուզված էին բոլորը, կսկիծն ավելի մեծացավ, երբ  ներկաներն ունկնդրեցին հերոսի մոր հեղինակած մենագրությունը: Դա զրույց էր, սրտառուչ զրույց որդու հետ:

Ուսումնական մասի վարիչ Ռոզա Գրիգորյանն իր խոսքում հավաստիացրեց, որ  դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Ապացույցը՝ օրվա միջոցառումն է և նրա հերոսը՝ Գարիկ Ավանեսյանը։ ՙՆա ընկավ, որպեսզի մենք ապրենք ու պայքարենք մեր վերջնանպատակին հասնելու համար։ Գարիկը պատվով կատարեց իր պարտքը հայրենիքի հանդեպ՚,- ասաց Ռ.Գրիգորյանը:

Այս և նման մտորումներով միջոցառման մասնակիցները քայլեցին դեպի անմահ քաջորդու շիրիմը և ծաղիկներ խոնարհեցին նրա գերեզմանաքարին…

 

 

Անուշ ԲԵԳԼԱՐՅԱՆ

 Օնիկ Գրիգորյանի անվան 

դպրոցի ուսուցչուհի