Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՅՍՏԵՂ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՁԵՌՔԸ

Հինավուրց, բայց աճող համայնքներից է Թաղավարդը, աճող, թե տնտեսության զարգացվածությամբ, թե բնակչության թվաքանակով, թե կենսամակարդակով: Սա Մարտունու շրջանի այն գյուղերից է, ուր զգացվում է աշխատասեր, ստեղծագործ մարդու ձեռքը, ուր երիտասարդությունը կառչած է իր հողին` դրանով իսկ անսասան պահելով բնակավայրը:

 Թաղավարդ գյուղը հիմնված է ՙՂաշա քար՚ և ՙԳյարդան՚ կոչվող սարերի ցածրադիր մասում, հեռավորությունը շրջկենտրոնից 47կմ է, Ստեփանակերտից` 50կմ: 

1840թ. այստեղ կառուցվել է  Սբ. Աստվածածին եկեղեցին, որն այժմ էլ կանգուն է: Գյուղը հարուստ է սրբատեղիներով և սառնորակ աղբյուրներով, որոնք մի առանձին գեղեցկություն են հաղորդում բնությանը:

Արցախյան պատերազմում Թաղավարդը տվել է 40 զոհ, ունի 1 անհայտ կորած: Վերջին տարիներին բարերարի հովանավորությամբ սուրբ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար է կանգնեցվել գյուղի գերեզմանատանը: 2013թ.-ից գյուղում գործում է Արցախյան պատերազմի զոհերի թանգարան, որի ցուցանմուշները ձեռք են բերվել զոհվածների ընտանիքների և համագյուղացիների նվիրատվություններով: 

2016թ. հունվարի 2-ից մինչև հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում 132 զինապարտ իրենց պարտքն են կատարել հայրենիքի նկատմամբ` տալով 1 վիրավոր:

Մեր հանդիպման ժամանակ համայնքի ղեկավար Լևոն Ալավերդյանը նշեց, որ գյուղում, 2017թ. հունվարի 1-ի դրությամբ, հաշվառված է 356 ընտանիք` 1332 բնակչով: Բնակչության 14 տոկոսը կենսաթոշակառուներ են, 10 տոկոսը` 0-5 տարեկան երեխաներ: Անցած տարում գրանցվել է 26, 2017թ. հունվարից առայսօր` 9 ծնունդ: Համայնքում կա 8 երեխա ունեցող 2 բազմազավակ ընտանիք, որոնց 2016թ. պետությունն ապահովվել է բնակարաններով, 5 երեխա ունեցող 4 ընտանիք, որոնք դեռևս ապահովված չեն բնակարաններով:

Համայնքում գործում են 2 դպրոց, 2 ակումբ, 2 բուժկետ, 1 փոստի բաժանմունք, 5 խանութ: 

Դպրոցները բարվոք վիճակում են, դրանցում սովորում է 234 աշակերտ: Ակումբները խորհրդային տարիների կառույցներ են, ժամանակի ընթացքում տանիքները փոխվել են, կատարվել  են ներսի հարդարման աշխատանքներ: Ակումբներում բոլոր տոնական, հիշարժան օրերին կազմակերպվում են միջոցառումներ: Թաղավարդ-Կալերի բուժկետն ու փոստի բաժանմունքը ևս հին կառույցներ են, որտեղ բացակայում են նվազագույն շենքային պայմանները: Բուժկետներում աշխատող բուժքույրերն առաջին բուժօգնություն են իրականացնում: Առևտրի կետերը բավարարում են բնակիչների պահանջներն առաջին անհրաժեշտության ապրանքներով: Գյուղապետարանի կողմից ստուգվում են առևտրի կետերը` ժամկետանց մթերքների վաճառքը բացառելու նպատակով: Կապի բաժանմունքում վճարվում են կենսաթոշակները և կատարվում կոմունալ վճարումները: Համայնքում պետական նպաստից օգտվում է 87 ընտանիք:

Բնակչությունն ապահովված է  շուրջօրյա ջրամատակարարմամբ: Գյուղը լրիվությամբ գազիֆիկացված է, գործում է անլար հեռախոսակապ, 105 ընտանիք օգտվում է համացանցից: Մայրաքաղաք Ստեփանակերտի հետ ամենօրյա երթուղային կապն առկա է, բայց շրջկենտրոնի հետ բացակայում է:

Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Թաղավարդ համայնքի վարչական տարածքը կազմում է 2385,6հա, այդ թվում գյուղատնտեսական նշանակության հողեր` 1345,67հա, որից վարելահող` 555,32հա, այդ թվում սեփական` 511,91հա, վարձակալած` 43հա, բազմամյա տնկարկներ` 97,17հա, արոտավայրեր` 330հա, խոտհարք` 26հա, խաղողայգի` 10հա, ընդավոր` 70,17հա, որից 59,6հա սեփական հողատարածքներում, թթայգի` 17հա, 13-ը` սեփական, 4-ը` քանդման ենթակա:

2017թ. բերքի տակ կատարվել է 219հա աշնանացան ցորենի ցանքս (20հա վարձակալած տարածքում), 6հա գարնանացան ցորենի, 35հա` եգիպտացորենի, 10հա հաճարի, 15հա` հնդկացորենի ցանքս:

Համայնքի գյուղտեխնիկայի պարկը լրիվությամբ հնամաշ վիճակում է և ենթակա չէ օգտագործման: 

 Համայնքի տնտեսության մյուս կարևոր ճյուղի` անասնապահության զարգացման ուղղությամբ տարեցտարի որոշակի աշխատանքներ են իրականացվում: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքում առկա է 691 գլուխ խոշոր և 741 գլուխ մանր եղջերավոր անասուն, 4754 թև թռչուն: 

Բավականին գյուղմթերք է արտադրվել, որոնց իրացման գործում խնդիրներ չեն առաջացել: 

Համայնքում խոշոր մենատնտեսներ կան, ովքեր ունեն 10-80 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Նրանք ստացված արտադրանքը հիմնականում մթերման են հանձնում  ՙԷլիտ գրուպ՚ ՍՊԸ-ում:

Համայնքի ղեկավարի խոսքով` քայլեր են ձեռնարկվում տոհմային անասնապահության զարգացման ուղղությամբ:

Վերջին տարիներին ձեռք բերված հաջողությունն այն էր, որ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից ստանձնած գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում կառուցվել և շահագործման է հանձնվել Թաղավարդի համայնքային կենտրոնը: Այն երկհարկանի, բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, համակարգչային սենյակ և նախասրահ: Շենքը կահավորված է, ունի ջեռուցման և օդափոխության համակարգեր: Համայնքային կենտրոնի կառուցումը նպաստել է գյուղի մի շարք խնդիրների լուծմանը և ապահովում է կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: 

Համայնքի շենացման գործում անգնահատելի է ՙՌեյփսիդ՚ ՍՊԸ ՙՈսկե կաթիլ՚ ձեթի գործարանի դերակատարությունը, որն ոչ միայն Թաղավարդի և հարակից բնակավայրերի բնակչության զբաղվածության խնդիրն է լուծում, այլև մեծապես խթանում է Արցախի տնտեսության զարգացմանը:

Համայնքի ղեկավար Լ. Ալավերդյանն հիմնախնդիրներից առանձնացնում է  մանկապարտեզի շենքի կառուցումը, հիմնական դպրոցի տանիքի և միջնակարգ դպրոցի մարզադահլիճի, ներքին ջրային ցանցի, կամուրջների հիմնանորոգումը:

Եթե տարիներ առաջ ներհամայնքային ճանապարհներն անմխիթար վիճակում էին, ապա 2016թ. համայնքն որոշակի հաջողություններ է արձանագրել, խնդիրը մասնակիորեն լուծվել է: 2017թ. հունվարից մինչ այսօր կատարվել են գյուղի կենտրոնական փողոցների սալապատման աշխատանքներ: Դրանք շարունակվում են:

Ինչպես նշում է համայնքի ղեկավարը, նախատեսված է  3 տարվա ընթացքում  ավարտին հասցնել ճանապարհների սալապատման աշխատանքները, հիմնանորոգել կամուրջները (3 հատ), Թաղավարդի միջնակարգ և Թաղավարդ-Կալերի հիմնական հանրակրթական դպրոցները կառուցել մանկապարտեզի շենքը և աղբյուրների ակունքները: 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի