Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԳՅՈՒՂԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼԱՅsՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ

Ուխտաձորը (Էդիլլու) խորհրդային տարիներին եղել է ենթաշրջանի գյուղերի կենտրոնը, որտեղ տեղակայված էին ինչպես տնտեսության, այնպես էլ գործադիր իշխանության մարմինների գրասենյակներն ու ղեկավարությունը:

Ենթաշրջանի գյուղերն Արցախյան գոյամարտի տարիներին մշտապես գտնվել են թշնամու հրետակոծության և ռմբակոծության տակ: Ուխտաձորում էր տեղակայված ենթաշրջանի գյուղերի ինքնապաշտպանական ջոկատները համախմբող շտաբը, որը ձևավորվել էր դեռևս 1990 թվականին: Գոյամարտում տարած հաղթանակներում մեծ ավանդ ունեն ինչպես ենթաշրջանի գյուղերի, այնպես էլ Ուխտաձորի ինքնապաշտպանական ջոկատների տղաները: Ուխտաձորում էր տեղակայվել նաև Էջմիածնի կամավորական ջոկատը, որը պաշտպանում էր շուրջ 7 գյուղերի տարածքը` Մելիքաշենից մինչև Քուրաթաղ, ինչպես նաև Արևսարի դիրքերը: Արցախյան պատերազմում գյուղից զոհվել են 22  ազատամարտիկներ, որոնց հիշատակին կառուցվել է գեղեցիկ հուշահամալիր: 

2017 թվականի փետրվարից համայնքը ղեկավարում է Արմեն ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: 

-Պրն Բալասանյան, 8-րդ ամիսն է, ինչ ղեկավարում եք համայնքը: Այսօր ամենից շատ ի՞նչն է մտահոգում Ձեզ: 

-Ցանկացած համայնքի գոյատևման կարևոր պայմանը ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է: Մինչև Արցախյան գոյամարտը  գյուղն ուներ 163 տնտեսություն, բնակչության թվաքանակը մոտ 500 մարդ էր: 1992թ. սեպտեմբերից ԼՂՀ առաջին պաշտպանական շրջանի կազմավորումից հետո գյուղի շատ երիտասարդներ  անդամագրվեցին և ծառայության անցան 1-ին պաշտպանական գնդում: Նրանցից շատերն ընտանիքներով թողեցին գյուղը: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղի բնակչությունը կազմել է 303 հոգի, տնտեսությունների թիվը` 80:  Ուրախալի է, որ գյուղում կա  մինչև 14 տարեկան 72 երեխա: 2016 թվականին և 2017-ի անցած 8 ամսում ծնվել է  9 երեխա, որը վկայում է ժողովրդագրական վիճակի բարելավման մասին:

-Արցախյան գոյամարտի տարիներին գյուղը գտնվել է թշնամու հրետակոծության և ռմբակոծության մշտական հարվածների տակ: Ի՞նչ հետևանքներ է ունեցել այդ ամենը և ի՞նչ աշխատանքներ են տարվել ավերված գյուղը վերականգնելու համար:

-Հրետակոծության և ռմբակոծության հետևանքով բնակելի տների 70 տոկոսից ավելին` մոտ 60 տուն, ավերվել է: Շարքից դուրս են եկել էլեկտրագծերը, ջրատար ցանցը, ճանապարհները: Հրադադարից հետո սկսվեցին գյուղի վերականգնման աշխատանքները: Պետական միջոցներով և հովանավորների օգնությամբ  հիմնանորոգվեցին տասնյակ տներ: Զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվեցին բնակելի տներ: Հիմնանորոգվեցին գյուղապետարանի վարչական, բուժկետի շենքերը, տեղադրվեցին նոր սարքավորումներ: Գյուղը կարճ ժամանակում էլեկտրաֆիկացվեց: Համայնքի տարածքում զգալի աշխատանքներ են տարվել տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման ուղղությամբ: Կառուցվեցին նոր ջրատար ցանցը, ջրամբարը:  Ենթաշրջանի զարգացման ծրագրի շրջանակներում փորվեց 2 արտեզյան ջրհոր, զգալի ներդրումներ կատարվեցին  Ուխտաձոր-Արևսար և Հյուսիս-հարավ մայրուղու ճանապարհի խճապատման և բարեկարգման ուղղությամբ: 

-Վերջին 3 տարիներին համայնքը վեր էր ածվել մի շինհարթակի: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ տարիներին: 

-Շուրջ  80 բնակելի  տան  տանիք  հիմնանորոգվել է, աշխատանքները շարունակվում են: Այս ամենի համար գյուղի բնակչությունը խորին երախտագիտություն է հայտնում համագյուղացի, ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանին: Նրա անմիջական նախաձեռնությամբ սկսված է նաև գյուղի փողոցների սալահատակումը: Կատարվել է մոտ 8000 քառ. մետր սալահատակում, կառուցվել  են հարյուրավոր քառ.մետր հենապատեր, գործընթացը շարունակվում է: Համայնքում կառուցվել է նոր դպրոցական հարմարավետ շենք, որի առաջին զանգը հնչեց այս ուսումնական տարում, ավարտին է հասցվում համայնքային կենտրոնի շինարարությունը: Սկսված են ներքին ջրատար ցանցի շինարարության և ջրաչափերի տեղադրման աշխատանքները, բազմազավակ ընտանիքի համար կառուցվում է բնակելի տուն: 

-Ինչպե՞ս են լուծվում զբաղվածության հարցերը: 

-Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Համայնքի հողերի ընդհանուր չափը 902 հա է, որից գյուղատնտեսական նշանակության հողեր` 720,3հա: Բնակչության կողմից սեփականաշնորհվել է 233,63հա: Համայնքի պահուստային վարելահողերից 68,8հա վարձակալվել է: 2017թ. բերքի տակ կատարվել է 180հա ցանքս, որից 60հա` ցորեն, 120հա` գարի: Բերքահավաքից ստացվել է 378 տոննա համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 21,5 ցենտներ: Ցավալի է, որ սեփականաշնորհված վարելահողերը ոչ լրիվությամբ են մշակվում:  2018 թվականի բերքի տակ կատարվել է 30հա ամառնահերկ, որը դեռևս բավարար համարել չի կարելի: 2017թ. հունվարի 1-ի տվյալներով՝ համայնքում հաշվառվել են 161գլուխ ԽԵԱ, 179 գլուխ ՄԵԱ, 52 խոզ, 814 թև թռչուն, 28 մեղվաընտանիք: 

Երիտասարդների զբաղվածության և նրանց հանգստի կազմակերպման նպատակով ձեռնարկված միջոցները տվել են իրենց դրական արդյունքը: Համայնքում գործում են Հադրութի փրկարար ծառայության հրշեջ տեղամասը, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ, ՙԱրցախկապ՚ ՓԲԸ մասնաճյուղերը, որոնցում աշխատում են գյուղի  երիտասարդները: Համայնքի վարչական շենքի սենյակներից մեկն օգտագործվում է գյուղի երիտասարդների հանգստի կազմակերպման համար: Գործում է դպրոց, որտեղ սովորում է 56 աշակերտ, այս ուսումնական տարում առաջին դասարան է հաճախել 11 երեխա, նախադպրոցական խմբում ընդգրկված է 10 երեխա: Նրանց ուսուցմամբ զբաղվում են 30 ուսուցիչներ: 

-Առաջիկայում ի՞նչ հարցեր կան լուծելու համայնքում: 

 -Կարևորվում են գյուղի տնամերձների և վարելահողերի ոռոգման, անասնագլխաքանակի ավելացման, բնակելի տների շինարարության և վերանորոգման, մանկապարտեզ բացելու, ակումբի շենքի շինարարության և մի շարք այլ հարցեր: Լուծելով այս հարցերը, հնարավորություն կունենանք համայնքում բարելավել ժողովրդագրական իրավիճակը, ամրապնդել մարդկանց հավատն ապագայի հանդեպ:  

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ