Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ

Տոների նախօրեին ԱՀ առողջապահության  նախարար Կարինե ԱԹԱՅԱՆՆ ամփոփեց տարին, ներկայացրեց 2018թ. աշխատանքների ուղղվածությունը։

 - Ամփոփելով 2017-ի աշխատանքները, ի՞նչ ձեռքբերումներ կարելի է ոլորտում արձանագրել:

- ԱՀ առողջապահության նախարարությունը` իրագործելով բնակչության առողջության պահպանման վերաբերյալ հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի դրույթները և առաջնորդվելով այս ոլորտում  Կառավարության որդեգրած քաղաքականությամբ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում առողջապահական կառույցների համաչափ զարգացման գործընթացը: 

Վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվել բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: 2017թ.  ավարտվել է  Ուռուցքաբանական դիսպանսերի նոր շենքի շինարարությունը, որը ներկայում գտնվում է սարքավորումներով համալրման փուլում, և առաջիկայում նախատեսվում է ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ տարբեր բարերարների ու բարեգործական կազմակերպությունների միջոցով լուծել հարցը, այնուհետև համապատասխան գործունեություն ծավալել: Ընթացքի մեջ են Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի և Քաշաթաղի շրջանային բուժմիավորման շենքերի շինարարական աշխատանքները: 

Բնակչության բուժսպասարկման, ախտորոշման որակի բարձրացման նպատակով պարբերաբար թարմացվում են բուժհիմնարկների սարքավորումները, իսկ բարձրակարգ մասնագետների շարքերը` համալրվում նորագույն տեխնոլոգիաներին տիրապետող նորավարտ մասնագետներով: Բժշկությունն անընդհատ զարգացող գիտության ճյուղ է և, բնականաբար, բժիշկների վերապատրաստման հարցը մշտապես գտնվում է ԱՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Հետևողական աշխատանքների շնորհիվ, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության ու տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ պետական և բարեգործական հիմունքներով, համակարգի բուժանձնակազմը մասնագիտական որակը բարձրացնելու նպատակով պարբերաբար վերապատրաստվում է ՀՀ ու արտասահմանյան տարբեր երկրների կլինիկաներում` հետագայում ձեռքբերված փորձը կիրառելով ԱՀ բժշկության ոլորտում: 

- Գերակա ի՞նչ ծրագրեր են նախատեսվում Արցախի 2018թ. առողջապահության համակարգում։ Բնակչության առաջնային բուժօգնության ոլորտի ծառայությունների հիմնական ուղղվածություններում նախատեսվում են արդյո՞ք փոփոխություններ։

- Բնակչության առողջության պահպանման առաջնային բուժօգնության ոլորտի ծառայություններում առավելապես կարևորում եմ Ուռուցքաբանական դիսպանսերի շահագործումը, Հանրապետական բժշկական կենտրոնում  մագնիսառեզոնանսային շերտագրիչի տեղադրումը, որի կարիքը երկար տարիներ մեր համակարգն ուներ, և մոտ ժամանակներս նախատեսվում է այն ձեռքբերել: Պետք է նշեմ, որ արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքներ շենքային պայմանների համապատասխանեցման համար, ինչպես նաև կնքված է պայմանագիր սարքը ներկրելու վերաբերյալ:

Կարևոր է նաև Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտության լաբորատորիայի հիմնումը. իրազեկեմ, որ սարքավորումներն արդեն ներկրված են, հետևողական աշխատանքների շնորհիվ առաջիկայում կբարելավվեն շենքային պայմանները, կտեղադրվեն անհրաժեշտ սարքեր: Պահանջված ծրագիր է նաև ԱՆ վերականգնողական կենտրոնում արդեն իսկ 2017թ. երկրորդ կիսամյակում գործող աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների ցերեկային խնամքի կենտրոնը: 

2018-ին նպատակադրվել ենք սկրինինգային հետևողական ու շարունակական աշխատանքների շնորհիվ վաղ շրջանում հայտնաբերել ու կանխարգելել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների աճը, ինչը կնպաստի հիվանդների կյանքի որակի բարելավմանը, դրանով էլ պայմանավորված` կունենանք առողջ սերունդ և երկարակյաց բնակչություն: Նորածինների շրջանում կիրականացվեն սկրինինգներ՝ հիպոթիրեոզի (վահանագեղձի ֆունկցիայի աշխատանքների գնահատման համար), լսողության (օբյեկտիվ աուդիոմետրիայի միջոցով), կոնքազդրային հոդի (գերձայնային հետազոտության միջոցով), և անհաս նորածինների ռետինոպատիայի, այսինքն` տեսողության խնդրի վաղ հայտնաբերման սկրինինգ: Կշարունակվեն աշխատանքներ՝ ուղղված ծնելիության խթանմանն ու վերարտադրողական առողջության պահպանմանը:

2016-2020թթ. իմունականխարգելման ծրագրի շրջանակներում, ըստ պետական օրացույցի, կշարունակվեն իրականցվել պատվաստումներ: Պետք է նշել, որ հետևողական ու շարունակական աշխատանքների շնորհիվ արդեն տասնյակ տարիներ մեր հանրապետությունում չեն գրանցվում կառավարելի վարակներ՝ դիֆտերիա, փայտացում, պոլիմիելիտ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ և այլ հիվանդություններ:

- Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Ձեր մաղթանքները։

- Ամանորյա տոներին ԱՀ առողջապահության համակարգն աշխատելու է ավելի խստացված ռեժիմով՝ բնակչության բուժսպասարկումը լիարժեք կազմակերպելու նպատակով:

Ամանորը կարելի է ասել մարդկության ամենահրաշալի տոնն է, որը նոր հույսեր է պարգևում բոլորիս` մղելով դրանց իրականացմանը: Նոր տարին նոր հույսեր է բերում...

Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորում եմ մեր հանրապետության բնակչությանը, մաղթում խաղաղություն, և ոչ միայն տոնական, այլև մշտական ուրախություն բոլորի օջախներում:  

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ