[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԳԱՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

Փետրվարի 19-ին, Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների շրջանակներում, Ստեփանակերտի քաղաքապետարանի, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել կյանքից վաղաժամ հեռացած՝ Շարժման ակտիվիստների հիշատակին` ծաղիկներ խոնարհելով նրանց շիրիմներին:

 Հիշատակենք այդ անհատներին` Արթուր Մկրտչյան, Վիգեն Հայրապետյան, Գուրգեն Գաբրիելյան, Հրաչյա Բեգլարյան, Բենիկ Օվչյան, Վալերի Մարության, Կարեն Բաբուրյան, Համլետ Մովսիսյան, Վլադիմիր Գևորգյան, Ռադիկ Աթայան, Վյաչեսլավ Աղաբալյան, Վաչագան Գրիգորյան, Ռոլես Աղաջանյան, Սլավիկ Աղաջանյան, Արմեն Հակոբյան, Ռաֆայել Գաբրիելյան, Արաքսյա Հայրապետյան, Էռնեստ Հայրապետյան, Իշխան Ավետիսյան:

Շիրիմներին այցելել են առանձին խմբերով, հարգել նրանց հիշատակը` հուսալով, որ երիտասարդ սերունդը ևս վառ կպահի ազատագրական պայքարի նվիրյալների անունները, ինչպես և ավարտին կհասցնի Հայաստանի հետ Արցախի վերամիավորման իղձը, քանզի հենց այդ գաղափարն է միավորել և պայքարի հանել զանգվածներին:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ