Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ` ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՄԲ

Այս օրերին աշխատանքային այցով Ստեփանակերտում է գտնվում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը` Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: Մայիսի 18-ին արցախյան և հայաստանյան համանուն հանձնաժողովները համատեղ նիստ են գումարել, որին մասնակցել է  ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը: 

 Պետնախարարը ներկաներին շնորհավորել է Բերձորի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ՝ հատկանշելով, որ երկար տասնամյակների արհեստական բաժանումից հետո Մայր հայրենիքի հետ Արցախի վերամիավորումն ամենակարևոր իրադարձություններից մեկը դարձավ ողջ հայության համար: Շնորհակալություն հայտնելով հայաստանյան հանձնաժողովին հաճախակի և նախաձեռնողական այցելությունների և օժանդակության համար` պետնախարարն անդրադարձել է վերջին շրջանում հանրության կողմից ակտիվ քննարկումների առիթ դարձած կապի և հեռահաղորդակցության ոլորտի խնդիրներին` այդ համատեքստում  ՀՀ հանձնաժողովի նախագահին առաջարկելով համատեղ լայնածավալ ուսումնասիրություններ կատարել` պարզելու այդ դաշտում գործող սակագների հիմնավորվածությունը: ՙՄեր հայրենակիցները պարբերաբար բողոքում են հեռահաղորդակցության ոլորտի խնդիրներից: Մասնավորապես, դժգոհության առիթ են հանդիսանում մատուցվող ծառայությունների որակը և դրանց դիմաց վճարվող սակագները: Այս խնդիրը վերջնականապես ու հիմնավոր լուծելու համար իշխանությունը վճռական է տրամադրված, և ես խնդիր եմ դնում ուսումնասիրել նաև կապի օպերատոր հանդիսացող ընկերության ղեկավարության այս կապակցությամբ արվող հիմնավորումները և մեզ տրամադրել ընթացիկ ժամանակաշրջանի օբյեկտիվ պատկերը, որպեսզի մեր կողմից կայացվեն ճիշտ որոշումներ՚,- ասել է Ա. Հարությունյանը: 

Համատեղ նիստի օրակարգում ընդգրկված էր ութ հարց: Քննարկված և դրա առնչությամբ դրական որոշում ընդունված առաջին հարցը վերաբերում էր  բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները սահմանելու և ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ  2007թ. նոյեմբերի 27-ի  որոշումն ուժը կորցրած ճանաչելուն. որոշումն ուժի մեջ կմտնի ս.թ հուլիսի 1-ից: Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել նաև բնական գազի մատակարարման մատակարար-բաժանորդ (բնակիչ) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու ՀԾՏՄԿՊՀ  2008 թ. մայիսի 4-ի համապատասխան որոշումը: Հավանության են արժանացել նաև բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (կազմակերպություն) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ  2008թ. հուլիսի 25-ի թիվ 41Ն և  հուլիսի 25-ի թիվ 42Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին  նախագծերը:  Նիստի ընթացքում հաստատվել է նաև ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ի կողմից սպառողների սպասարկման որակի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը և ուժը կորցրած ճանաչվել Հանձնաժողովի նախորդ  համապատասխան որոշումը: 

Հանձնաժողովի վերահսկողության, լիցենզավորման և մուտքերի հաշվառման բաժնի կողմից ներկայացվել է ՙԱրցախՀԷԿ՚ բաց բաժնետիրական ընկերությանը ՙԹրղի-4՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին նախագիծը: Ընկերությանը տրամադրվել է Մարտակերտի շրջանի հյուսիսում` Միջնագետի և Ավազագետի միջին հոսանքներում՝ 1980 մետր և ՙԹրղի՚ փոքր հէկերի կասկադի գլխամասային հանգույցի տեղամասում` 1720 մետր նիշերի հատվածում ՙԹրղի-4՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրության գործունեության նպատակով լիցենզիա՝ մինչև 2033թ. նոյեմբերի 30-ը գործողության ժամկետով, որը ներառում է նաև 2016թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը տևող արտադրական հզորությունների կառուցման ժամանակահատվածը: Քննության է առնվել նաև ՙԷներգո Գրուպ՚ ՍՊԸ-ին ՙԿայծաղբյուր՚ փոքր հիդրոէլեկտրակայան 2-ում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին հարցը: Որոշվել է ՍՊԸ-ին Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի վարչական տարածքում` Հոչանց գետի տարածքի 1775-1460 մետր գետահատվածում (բնական ջրահոսք) ՙԿայծաղբյուր՚ ՓՀԷԿ-2-ում էլեկտրաէներգիայի  արտադրության լիցենզիա տրամադրել  մինչև 2020թ. մայիսի 18-ը: Նույն ընկերությանը նաև լիցենզիա է տրամադրվել Քաշաթաղի շրջանի Շալուա և Դրախտաձոր համայնքների տարածքում` Հոչանց գետի  1460-1353 մետր գետահատվածում էլեկտրաէներգիա արտադրելու համար: 

ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ   վերահսկողության, լիցենզավորման և մուտքերի հաշվառման բաժնի ներկայացմամբ` այսօրվա դրությամբ մեր հանրապետությունում գործում են 17 փոքր հիդրոէլեկտրակայաններ, ՙՍարսանգ ՀԷԿ՚-ը, ներկայում կառուցման փուլում են 13 փոքր հէկեր: Ապագայում ծրագրված է 6 նման հէկերի կառուցում:

Նիստի ավարտին ԱՀ ՀԾՏՄԿՊՀ նախագահ Հակոբ Ղահրամանյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին շնորհակալություն է հայտնել տասնամյա հաջողված համագործակցության համար` նշելով, որ հայաստանյան գործընկերների պարբերական այցերի և օժանդակության պայմաններում ավելի է բարձրանում իրենց կողմից կատարված աշխատանքների արդյունավետությունը: Հայաստանյան կառույցի ղեկավարն էլ իր հերթին ցանկացած խնդիր ու ծրագիր համատեղ ուժերով հաղթահարելու  պատրաստակամություն է հայտնել: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում հայաստանյան մասնագետները երկարաժամկետ գործուղման կուղարկվեն Արցախ` անհրաժեշտ ուսումնասիրությունները պատշաճ ու ժամանակին իրականացնելու համար: 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ