Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԿԳՈՐԾԵՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ

Հունիսի 8-ին տեղի ունեցավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը։ 

 Օրակարգում ընդգրկված երեք հարցերից առաջինը, որ վերաբերում էր հեռուստատեսության, ռադիոյի և հեռահաղորդակցության բաժնին, պետական հանձնաժողովի 2009 թ. փետրվարի 19-ի թիվ 8Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին էր։  Հարցի առնչությամբ առաջինը ելույթ ունեցավ նիստին հրավիրված՝ ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը։ Նրա խոսքով՝ այս հարցը փաստորեն մայիսի 23-ին լրագրողների հետ իր ունեցած հանդիպման շարունակությունն է։ Դեռևս 2016 թվականին ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերությունը կայացրել էր որոշում ամսավճարներն ու սակագները առաջիկա տարիներին նվազեցնելու վերաբերյալ, որի հիման վրա էլ 2017թ. փետրվարի 1-ից իջեցրել է որոշ սակագներ՝ 12,5 տոկոսով։ Այդ ծրագիրը շարունակվել է և արդեն իսկ հայտարարված է, որ հուլիսի 1-ից 5 տոկոսով դարձյալ կիջեցվեն որոշ ծառայությունների սակագներ։ Կ. Օդաբաշյանը հայտարարեց, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից մի շարք ծառայությունների դիմաց սակագները կիջեցվեն ևս 15 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, ըստ ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի գլխավոր տնօրենի, վերջին 18 ամսվա ընթացքում ծառայությունների սակագները նվազեցվել են 42,5 տոկոսով: Նրա խոսքով, Արցախում գործող ոչ մի հանրային ծառայություն նշված ժամանակամիջոցում սակագների նման իջեցումներ չի արել։ ՙՄենք կշարունակենք սակագների նվազեցման գործընթացը՝ հավասարակշռելով մեր եկամուտներն ու ծախսերը։ Այդ առումով մեր բաժանորդները կարող են ակնկալել սակագների հետագա իջեցումներ՝ դարձյալ այս տարի։ Կլինեն նաև նոր փաթեթներ, որոնք թույլ կտան մեր բաժանորդներին խնայել իրենց տնտեսական հեռահաղորդակցության բյուջեն՝ 20-90 տոկոսով՚։ Կ. Օդաբաշյանը սակագների կարևոր նվազեցումներից մեկը համարեց հետվճարային քարտի համար նախատեսվող նոր սակագինը՝ գործող 1000 դրամի փոխարեն այն կլինի 500 դրամ:

ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ գլխավոր տնօրենը պատասխանեց նաև ներկաների հարցերին։ Համացանցի որակի բարելավման առումով նա մասնավորապես նշեց, որ որոշ դեպքերում կապը պայմանավորված է էլեկտրական հոսանքի անջատումներով։ Արցախում էլեկտրական հոսանքը կայուն չէ։ Ներկայացնելով իր առաջարկությունները, Կ. Օդաբաշյանն ասաց, որ առաջիկա 9 ամիսների ընթացքում  որակի առումով փոփոխություններ լինելու են։ Աշխատանքները շատ են ու տեխնիկապես բարդ և թանկ. 40 աշտարակ պետք է տեղադրվի, 10-11մլն եվրոյի ներրդրումը միայն մատակարարի գինն է։ Այդուհանդերձ, ըստ Գ. Օդաբաշյանի, բարելավման աշխատանքները մեկ տարուց ավել  չեն ձգի։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ հայաստանյան օպերատորների հետ քննարկվում է ռոումինգի սակագների վերանայման հարցը, և հավաստիացրեց, որ ընկերության կողմից համապատասխան ներդրումներից հետո ինտերնետ ծառայության սակագները ևս կվերանայվեն։  

Պետական հանձնաժողովը որոշեց իր 2009 թվականի փետրվարի 19-ի ՙՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ-ի կողմից Արցախում մատուցվող բջջային կապի հետվճարային և կանխավճարային ծառայությունների, ինչպես նաև պրեմիում կարճ հաղորդագրության (SMS) ծառայությունների սակագների սահմանման մասին՚ թիվ 8Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. ՙՀետվճարային քարտի սակագներ՚ բաժնում՝ բաժանորդավճար ելքային և մուտքային զանգերի դեպքում՝ 500 դրամ, զանգեր դեպի ՙՂարաբաղ Տելեկոմի՚ բջջային ցանց՝ 21, զանգեր դեպի ՙՂարաբաղ Տելեկոմի՚ անշարժ ցանց՝ 21, զանգեր դեպի ՀՀ բջջային ցանց՝ 29, զանգեր դեպի ՀՀ անշարժ ցանց՝ 27 դրամ։ ՙԿանխավճարայի քարտի սակագներ՚ բաժնում՝ զանգեր դեպի ՙՂարաբաղ Տելեկոմի՚ բջջային ցանց՝ 25,53 դրամ, զանգեր դեպի ՙՂարաբաղ Տելեկոմի՚ անշարժ ցանց՝ 25,53, զանգեր դեպի ՀՀ բջջային ցանց՝ 36, զանգեր դեպի ՀՀ անշարժ ցանց՝ 32 դրամ։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2018թ. սեպտեմբերի 1-ից։

Օրակարգի 2-րդ հարցը 106,6 մեգահերց հաճախականությամբ՝ Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի անցկացման մասին էր։ 

Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառի արդյունավետ կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՙՀեռուստահաղորդումների հեռարձակման արտոնագրի գործողության ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ հանձնաժողովը հայտարարում է  տվյալ հաճախությամբ հեռարձակման արտոնագրման մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով։ 2018թ. ապրիլի 26-ին հայտարարված՝ 106,6 մեգահերց հաճախականությամբ՝ Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթին մասնակցելու նպատակով սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել միայն ՙԴիջիթալ Սմայլ՚ ՓԲԸ-ն։ Ընկերության հիմնադիր Վարուժան Գաբրիելյանը հանգամանալից ներկայացրեց մրցութային առաջարկը և պատասխանեց նիստի մասնակիցների հարցերին։ 

Ներկայացված մրցութային առաջարկն ուսումնասիրելուց և հայտարարված մրցույթի պայմաններին դրա համապատասխանությունն ստուգելուց հետո հանձնաժողովը բավարարեց ՙԴիջիթալ Սմայլ՚ ընկերության ներկայացրած հայտը։

Վերջին հարցը հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից կատարված՝ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացման գների դիտարկումներին էր վերաբերում։ Բաժնի պետ Ս. Գրիգորյանի խոսքով՝ դիտարկված և համեմատված ապրանքատեսակներից 16-ի միջին գներն աճել են, 24-ինը՝ նվազել և 40-ը մնացել անփոփոխ։ Առավել մեծ գնաճ է արձանագրվել դիզվառելիքի, տավարի մսի, թառափ ձկան (մինչև 17-20 տոկոս), ինչպես նաև՝ ռեգուլյար և պրեմիում բենզինի համար՝ 8,9 և 9,3 տոկոս։ Վերջին ժամանակներս գնաճ է արձանագրվել նաև ծխախոտի իրացման ոլորտում. թանկացումը տարբեր տեսակների համար կազմել է մինչև 6,3-10 տոկոս, ինչը պայմանավորված է ՀՀ-ում հարկային օրենսգրքում ակցիզային հարկի դրույքաչափի ավելացմամբ։ Մինչև 13-20 տոկոս գնանկում է արձանագրվել ոսպի, տնական պանրի, հավի ձվի, սեղմված գազի և հնդկաձավարի համար։ Մինչև 6 տոկոս նվազել են ալյուրի, կարագի, շաքարավազի և շաքարի գները։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ