Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

Հունիսի 7-ին ՙԱվրորա՚ մրցանակաբաշխության դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան ու նրա կինը ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ այցելեցին Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։

Նրանց դիմավորեցին Կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, աշխատակիցներ և բուժվողներ։ Թ. Քաթինայի հետ Արցախ էին եկել այն երեք հայ բժիշկներից երկուսը, ովքեր որպես կամավորներ որոշակի ժամանակահատվածներում աշխատել են Սուդանում։ 

Հիշեցնենք, որ ՙԱվրորա՚ համաշխարհային մարդասիրական մրցանակաբաշխության նպատակն է արժանին հատուցել մերօրյա այն հերոսներին, որոնց բացառիկ մարդասիրական գործունեությունը մեծ դեր է ունեցել մարդկային կյանքերի պահպանման գործում։ Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ որպես երախտագիտություն նրանց, ովքեր ամենադժվարին իրավիճակներում օգնության ձեռք են մեկնել հայ ժողովրդին։ Մրցանակին արժանանում է նա, ով անձնվիրաբար և բացառիկ ջանքերով սատարում է մարդկանց։ Այս ամենի նպատակն է մարդկության ուշադրությունը սևեռել աշխարհում տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին, խրախուսել այն հերոսների ջանքերը, ովքեր մարդկային կյանքեր են փրկում, կյանք, հույս պարգևում մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեցողներին, այսպիսով շարունակելով մարդասիրության շղթան աշխարհով մեկ: 

 Թ. Քաթինան ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից է։ Որպես կաթոլիկ միսիոներ ու վիրաբույժ, 2008թ.-ից նա Սուդանի քաղաքացիական պատերազմից տուժած Նուբա լեռների Գիդել քաղաքում ցուցաբերել է ահռելի հումանիտար օգնություն՝ փրկելով հազարավոր կյանքեր։ Տեղացիները նրան բժիշկ Թոմ են ասում, ով հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։ Վերջին 9 տարիներին բժշկի կողմից հիմնադրված ՙԳթության մայր՚ հիվանդանոցը Նուբայի ավելի քան 750 հազար բնակիչներին հնարավորություն է տալիս ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Իսկ այդ տարածաշրջանում հումանիտար օգնության  ցուցաբերումը սահմանափակ է, բացի դրանից, Սուդանում քաղաքացիական պատերազմներ են ընթանում։ Նման պատերազմական իրավիճակում միակ բժիշկը` Թոմը, շարունակում է  հավատարիմ մնալ իր առաքելությանը:

Թ. Քաթինան, նրա հետ Սուդանում աշխատած հայ բժիշկները ծանոթացան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հնարավորութուններին, շենքային պայմաններին, մասնագիտական ներուժին։ Վիրաբույժ Հայկ Հովհաննիսյանն անցած տարի մեկ ամսով փոխարինեց Թ. Քաթինային ՙԳթության մայր՚ հիվանդանոցում, որպեսզի մրցանակաբաշխության դափնեկիրն այցելի Հայաստան և ստանա պարգևը։ Առաջին անգամ լինելով  Արցախի վերականգնողական կենտրոնում` հայ վիրաբույժը պատմեց Սուդանի, Հնդկաստանի հիվանդանոցային պայմանների և վերականգնողական կենտրոնների խիստ սահմանափակ հնարավորությունների մասին։ ՙՑանկանում եմ, որ նման կենտրոններ շատ կառուցվեն աշխարհի տարբեր երկրներում, և վերականգնողական բուժման հնարավորություն ունենան բոլորը։ Արցախի ժողովրդին մաղթում եմ առողջություն, խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ։ Իհարկե, որևէ զուգահեռներ չի կարելի անցկացնել տեղի և Սուդանի հիվանդանոցային պայմանների հետ։ Օգնություն ստանալու համար մարդիկ երբեմն մի ամբողջ շաբաթ քայլում են եւ սովորաբար հիվանդանոց են այցելում ռմբակոծություններից ստացած վնասվածքներով եւ բազում այլ հիվանդություններով՝ ոսկորների կոտրվածքներից մինչեւ մալարիա ու թերսնում։ Բժիշկ Քաթինան խնամում է օրական 500 հիվանդի եւ տարեկան ավելի քան հազար վիրահատություն է իրականացնում ամենասուղ պայմաններում ու միջոցներով՚,-նշեց վիրաբույժը։

Հ. Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ Նուբայի լեռներում տեղակայված այդ հիվանդանոցը ստեղծվել է 2011թ.՝ 90 մահճակալային ֆոնդով։ Այժմ հիվանդանոցն ունի 454 մահճակալ, իսկ բուժման գործընթացը հնարավորինս կազմակերպվում է տարբեր նեղ մասնագիտական ուղղություններով։ Կատարվում են բազմաթիվ վիրահատություններ ցանկացած տարիքային խմբերի շրջանում։ Բուժման ողջ գործընթացը կազմակերպում է բժիշկ Թոմը։ Հայ վիրաբույժը մասնակցել է նաև մարդասիրական այլ առաքելությունների Աֆրիկայում, Աֆղանստանում, սակայն Սուդանի հիվանդանոցային պայմաններն էապես տարբերվում էին այդ երկրների հոսպիտալներից։ Թ. Քաթինայի ջանքերով զրոյից ստեղծվել է հիվանդանոց, որտեղ արվում է հնարավոր ամեն ինչ՝ արդյունավետ բուժման  համար։ Հ. Հովհաննիսյանը գտնում է, որ մարդասիրական նման գործերն անհետ չեն անցնում, իսկ առաքելության մասնակիցների արժեհամակարգը որոշակիորեն փոխվում է, նրանք ավելի շատ սկսեցին գնահատել այն ամենն, ինչ ունեն։ 

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը սովորել է Մոսկվայում։ ՙԱվրորայի՚ շնորհիվ իմացավ Թ. Քաթինայի մասին և այնքան ոգեշնչվեց, որ խնդրել էր աշխատել Աֆրիկայում։ Կես տարի որպես կամավոր աշխատելով, նա ամեն օր կատարել է մի քանի բարդագույն վիրահատություն։ Ստեփանակերտում նա տպավորված էր Վերականգնողական կենտրոնի աշխատանքներից, կառույցի հագեցվածությունից։ Նրա խոսքով՝ Նուբայում ընդհանրապես չկան ո՜չ ֆիզիոթերապևտիկ, ո՜չ վերականգնողական սարքեր, և անկողնային շատ հիվանդներ մահանում են՝ այդպես էլ չստանալով անհրաժեշտ վերականգնողական բուժում։ ՙՈգեշնչվելով Թ. Քաթինայի անձնվեր աշխատանքից, հնարավորություն ունեցա բժշկական օգնություն ցուցաբերել բազմաթիվ մարդկանց, որովհետև իրենց երկրում բժիշկների խիստ պակաս կա՚,-ասաց Ա. Բարխուդարյանը։ 

Թ. Քաթինան իր հերթին հիացած էր Արցախ աշխարհով, ինչպես նաև առողջապահության ոլորտի հիվանդանոցային պայմաններով։ ՙԽիստ տպավորված եմ, մենք Սուդանում ունենք միայն մեկ հիվանդանոց, բայց նման կենտրոն, ցավոք, չունենք։ Ծանոթանալով հայ ժողովրդի պատմությանը, կրած տառապանքներին, ազգային խնդիրներին և, միաժամանակ, հայ ժողովրդի անկոտրուն կամքին և մյուսներին օգնելու ցանկությանը, պարզապես հիացած եմ: Ես ուրախ կլինեի, եթե Արցախից էլ բժիշկներ այցելեին մեր հիվանդանոց՝ մասնագիտական ուսուցում կազմակերպելու և օգնելու համար՚,- ասաց Թ. Քաթինան։ 

Վերականգնողական կենտրոնում բուժվող փոքրիկները հյուրերին դիմավորեցին երգ ու պարով, ասմունքով, իսկ մեծ մարդասերին փոխանցվեց խորհրդանշական հուշանվեր։    

Նույն օրը Թ. Քաթինան և նրան ուղեկցողներն այցելեցին ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց դիմավորեցին նախարար Կարինե Աթայանը, Կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը, ոլորտի պատասխանատուները։ Կ. Աթայանը հյուրերին ծանոթացրեց Հանրապետական բժշկական կենտրոնի հնարավորություններին, իրականացվող ծրագրերին և հույս հայտնեց, որ բոլոր հնարավորությունները կան լիարժեք համագործակցելու համար։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ