Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ազատամարտիկների խնդիրները՝ ԱԱՄ-ի ուշադրության կենտրոնում

Արցախի  ազատամարտիկների  միությունը  (ԱԱՄ) պարբերաբար նյութական օժանդակություն է ցուցաբերում սոցիալապես անապահով  ազատամարտիկների ընտանիքներին։ Մայիս ամսում 135 քաղաքացիներ  դիմել էին Միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին։ 

 Ծանոթանալով դիմումների բովանդակությանը` Միության նախագահը որոշում է կայացրել հերթական նյութական օժանդակության մասին։ Ընդհանուր առմամբ  Արցախի ազատամարտիկների միությունը դիմումատուների  բուժման, առողջական խնդիրների  (դեղորայք գնելու) և սոցիալ-կենցաղային հարցերի լուծման համար տրամադրեց  9 միլիոն 300 հազ. դրամ գումար։

Սատարելով պատերազմի մասնակիցներին ՝ Միությունը փորձում է որոշակի չափով բարելավել  նրանց կենսապայմանները, ելքեր գտնել կուտակված դժվարությունները հաղթահարելու նպատակով։ Որպես միավորող ուժ՝ Արցախի ազատամարտիկների միությունը  ոչ միայն ամուր կանգնած է ազատամարտիկների իրավական ու սոցիալական պաշտպանության դիրքերում, այլև ձգտում է նրանց ներուժն ու փորձը արդյունավետ կիրառելով նպաստել երկրի հզորացմանն ու բարգավաճմանը։ 

Հերմինե  ԽԱՉԱՏՐՅԱՆ