Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հունիսի 13-ին Արցախի ազատամարտիկների միությունը շուրջ  410  ազատամարտիկի ցուցաբերեցեց   23մլն 700 հազ. դրամի  նյութական օժանդակություն։

 ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել  Կարապետյանի խոսքով` ժամանակը պահանջում է ավելի ու ավելի ուշադիր ու հոգատար լինել Արցախյան գոյապայքարում հաղթանակած ազատամարտիկների և նրանց ընտանիքների նկատմամբ։ Քանզի հաղթական ոգին պահպանելով՝ մենք առաջին հերթին ամրապնդում ենք երկրի ապագան, ներկա ու գալիք սերունդների հավատը։

Վետերանները  գոհ են ԱԱՄ-ի իրականացրած ծրագրերից։ 

Զրուցելով ազատամարտիկների հետ` համոզվում ես, որ հետպատերազմյան հոգսերն ու անցումային շրջանին հատուկ դժվարություններն անգամ  ի զորու չեն կոտրել ազատամարտիկի ոգին, որ այսօր էլ նրանք հավատարիմ են իրենց վեհ կոչմանը: 

 

* * *

 Նորագյուղի համայնքային միավորուման ազատամարտիկներն իրենց հանգիստը կազմակերպելու համար այլևս խնդիրներ չեն ունենա, քանզի համայնքն արդեն գրասենյակ ունի։

Համայնքային միավորման նախագահը վստահեցնում է,որ հավաքատեղին կնպաստի ոչ միայն ազատամարտիկների հանգիստը կազմակերպելուն,այլև մատաղ սերնդին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելուն։Հունիսի 12-ին Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը միության կողմից Նորագյուղի գրասենյակին հանձնեց հեռուստացույց,  շախմատի, շաշկու և նարդու խաղապարագաներ։ 

Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանների, խաչքարերի կառուցումը դարձել է մեր սուրբ պարտքը: Դրանք ավելի շատ պետք են մեզ՝ ապրողներիս, քանզի մենք մեր գոյությունը իմաստավորում ենք նրանց իմացյալ մահով։

Մարտունու շրջանի Բերդաշենի  համայնքային միավորման ղեկավարը դիմել էր ԱԱՄ նախագահ Սամվել Կարապետյանին` գյուղի հուշարձանը նորոգելու համար հատկացնել որոշակի շինանյութեր։ Օրերս ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը և Արցախի ազատամարտիկների միության Մարտունու համայնքային միավորման նախագահ Սարո Երեմյանը տեղում ծանոթացել են կատարվող աշխատանքներին։Հուշարձանի վերանորոգման աշխատանքների և շինանյութ ձեռք բերելու համար  Միության կողմից  հատկացվել է համապատասխան գումար։

Հերմինե ԽԱՉԱՏՐՅԱՆ