[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 33 շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքը վերափոխվում է՝  մանկապարտեզ դարձնելու համար։ Խորհրդային տարիներին նշված տարածքում գործում էր Ստեփանակերտի հայտնի ռեստորաններից մեկը (ՙԳարուն՚): Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվերով ՙԳրանդ Բիլդինգ՚ նախագծող ընկերությունը մշակել է նոր մանկապարտեզի նախագիծը: 

 Ներկայում ՙԱրաքս գրուպ՚ կապալառու կազմակերպությունն այնտեղ ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում: 

Նախադպրոցական հաստատության համար նախատեսված տարածքի ընդհանուր մակերեսը 760քմ է: Գործելու է 3 խումբ: Նախատեսվում է հաստատությունը կառուցել արդի չափանիշներին համապատասխան` որակյալ շինանյութերով, էվակուացիոն ելքով, առանձին խմբերի համար` ննջարաններով, խաղասրահներով ու սանհանգույցներով: 

Մանկապարտեզին հատկացված տարածքը կբարեկարգվի, իսկ հետագայում՝ ամբողջությամբ կցանկապատվի։ Բակում բացօդյա խաղահրապարակ է կառուցվելու, կտեղադրվեն տաղավարներ, մանկական ատրակցիոններ:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ