Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՉԽՈՒՍԱՓԵԼ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու նպատակով 2016-2020թթ. իմունականխարգելման ծրագրի շրջանակներում պատվաստումների պետական օրացույցի համաձայն մեր հանրապետությունում շարունակվում են իրականացվել պլանային պատվաստումներ, մասնավորապես մեծահասակների շրջանում դիֆթերիա և փայտացում հիվանդությունների կանխարգելման նպատակով։

Վերոնշյալ իմունականխարգելման ծրագիրը միտված է նվազեցնել կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերը՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված անհրաժեշտ չափանիշները։ 

ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, համաճարակաբան Կարինե Բալայանի պարզաբանմամբ՝ հանրապետությունում մեկնարկած դիֆթերիա և փայտացում հիվանդությունների կանխարգելմանն ուղղված պատվաստումներն իրականացվում են բնակչության 26, 36, 46, 56 տարեկան անձանց շրջանում։ Քանի որ մինչև 16 տարեկան երեխաները ստանում են նշված հիվանդությունների կանխարգելմանն ուղղված պատվաստումների չափաբաժինները, ուստի յուրաքանչյուր 10 տարին մեկ այդ անձինք պետք է պարբերաբար ընդունեն պատվաստանյութի հերթական չափաբաժինը։ Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում իրականացվում է 12 կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ իմունականխարգելում։ Այդ հիվանդությունները կառավարելի են պատվաստանյութերի ներարկման շնորհիվ, և համաձայն պատվաստումների ազգային պետական ծրագրի՝ հենց ծննդատնից յուրաքանչյուր նորածին ստանում է սահմանված պատվաստանյութերի (պալարախտի, հեպատիտ Բ¬ի, դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի և այլ հիվանդությունների) չափաբաժինը։ Ըստ սահմանված ժամանակացույցի՝ մինչև 16 տարեկան երեխաները պարբերաբար պատվաստվում են այս կամ այն հիվանդություններից զերծ մնալու համար։ Կ. Բալայանն իրազեկեց, որ կառավարելի վարակիչ հիվանդությունների պատվաստումների միջոցով ապահովվում է հանրապետության սանիտարահամաճարակային անվտանգությունը։ Վերջին տարիներին պատվաստանյութերի պետական օրացույցում ընդգրկվեցին նոր դեղաչափեր, որոնց ձեռքբերման համար իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ պատվաստանյութ, ներարկիչներ և այլ իրեր, ուղեցույցներ ձեռք բերելու համար։ Ընդհանուր առմամբ՝ պատվաստումների ընդգրկվածությունը պետք է կազմի 95-98%, որպեսզի բնակչությունը զերծ մնա համաճարակային հիվանդությունների բռնկումներից։ Այդ պատճառով Արցախի առողջապահության նախարարության մասնագետները հորդորում են ժամանակին պատվաստվել: Համաճարակաբանը մտահոգություն է հայտնել այն առումով, որ երեխաների շրջանում պատվաստումների ընթացակարգն այս կամ այն չափով իրականացվում է դրա ընդգրկվածության կատարողականի սահմաններում, համաձայն որի այն չպիտի նվազի 95%-ից, սակայն մեծահասակների շրջանում այդ շեմը իջել է։ Դրան զուգահեռ նախազորակոչիկների և զորակոչիկների իմունիզացիայի ողջ պահանջարկը լրիվությամբ կատարվում է. 18 տարեկանում նրանք ստանում են 6 պատվաստանյութ, որը պետք է կատարվի ընդմիջումներով։ Տեսչության  համաճարակաբանը կարևորեց կոլեկտիվ իմունիզացիան, որպեսզի պետությունն ապահովված լինի կառավարելի վարակիչ հիվանդությունների բռնկումներից և պահպանվի համաճարակաբանական կայուն ու հանգիստ վիճակ։ Եթե պատվաստումների ընդգրկվածության սահմանված շեմը նվազում է, ապա ստեղծվում է վտանգավոր իրավիճակ: Կանխարգելման և համաճարակային միջոցառումների իրականացման արդյունքում ԱՀ¬ում տասնյակ տարիներ չեն գրանցվում որովայնային տիֆի, պարատիֆերի, մալարիայի, խոլերայի, սիբիրյան խոցի և այլ հիվանդությունների դեպքեր։ Արցախում դիֆթերիայի և փայտացման վերջին դեպքերը գրանցվել էին 1996թ.( մահվան 3 ելքով)։ Այդ ժամանակաընթացքում բնակչության շրջանում կատարվեցին զանգվածային կանխարգելիչ պատվաստումներ։ Դրանից հետո առողջապահության նախարարությունը պարբերաբար իրականացնում է նշյալ հիվանդությունների կանխարգելման պատվաստումներ: Տարիներ ի վեր չէր գրանցվել նաև կարմրուկ հիվանդությունը, սակայն 2018թ. ՀՀ¬ում և ԱՀ¬ում արձանագրվել են եզակի դեպքեր, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ռումինիայում, Կանադայում և այլ երկրներում արձանագրվել են կարմրուկի բռնկումներ։ Երկու հայկական հանրապետություններում դեռևս պահպանվում է համաճարակաբանական կայուն վիճակ, սակայն տարիների ընթացքում չպատվաստված անձանց թվի աճը կարող է սպառնալ նշյալ հիվանդությունների վարակի տեղական բռնկմանը։ Ուստի Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը չհրաժարվել սահմանված պատվաստանյութերի ներարկումներից։ 

Այս տարի Արցախում արձանագրվել են նաև կապույտ հազ հիվանդության դեպքեր, որոնց մեծ մասը չպատվաստված երեխաներն էին։ Շնորհիվ կատարված լիարժեք միջոցառումների, այդ երեխաներն ապաքինվել են։ Սակայն համաճարակային բռնկումներից զերծ մնալու համար մասնագետները հորդորում են ոչ միայն երեխաների ծնողներին, այլև մեծահասակներին` պատվաստվել ըստ ժամանակացույցի։ Կ. Բալայանը հավաստիացրեց, որ ձեռք բերված պատվաստանյութերը որակյալ են, պահպանվում են նրանց համար սահմանված սառնարանային և սանիտարահիգիենիկ պայմանները, վերահսկողությունը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ արտերկիր մեկնողներն ըստ տիրող հիվանդությունների համաճարակաբանական վիճակի, պետք է պատվաստվեն, սակայն դա պետք է կատարվի մեկնելուց առնվազն երկու շաբաթ առաջ, որպեսզի օրգանիզմը նշյալ հիվանդությունների հանդեպ ձեռք բերի իմունիտետ։ Պատվաստումներն իրականացվում են Ստեփանակերտի բուժհաստատությունների պոլիկլինիկական բաժանմունքներում և շրջանային հիվանդանոցներում։ Մեր զրուցակցի հավելմամբ՝ ժամանակին պատվաստվելու դեպքում բնակչության համաճարակաբանական վիճակը կմնա կայուն։  

 

ՄԱՅԻԼՅԱՆ ԶԱՐԻՆԵ