ՄՇՏԱՊԵՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում են հայրենիքի ազատության և անկախության համար նահատակվածների ընտանիքները։
Ստեփանակերտ քաղաքում նման կարգավիճակի տեր ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, վերանորոգման, բնակարանների գնման-տրամադրման և այդ նպատակով փոխհատուցման ծրագրի համաձայն, 2018 թվականին ԱՀ պետական բյուջեից հատկացվել է 219 միլիոն դրամ։
Ծրագրի շրջանակներում՝ սեփական ուժերով բնակարանային պայմանները բարելավելու համար, առ այսօր դրամական փոխհատուցում է տրամադրվել 38 ընտանիքի։ Եվս 15 ընտանիքների բնակարաններ վերանորոգվել են շինարարական կազմակերպությունների միջամտությամբ։
Ընդհանուր առմամբ՝ պետբյուջեից հատկացված 219 մլն դրամից իրացվել է 210 միլիոնը:
Ծրագիրը շարունակական է, այն կիրականացվի նաև գալիք՝ 2019 թվականին:
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ