Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՈՐ ՇԵՆՔ

Դեկտեմբերի 4-ին Մարտակերտ քաղաքում շահագործման հանձնվեց արտակարգ իրավիճակների պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի նոր շենքը։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, բարերարներ Արարատ Թավադյանը, Սամվել Սարգսյանը, հյուրեր և պաշտոնատար այլ անձինք։

Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ  ԱԻՊԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Պետրոսյանը, նշելով, որ նոր շենքը կառուցվել է ԱՀ ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ, ԱՀ իշխանությունների եւ Մոսկվայում գործող ՙԼուսինե՚ շինարարական-վերականգնողական կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանի, բարերարներ Արարատ Թավադյանի և Գրիգոր Գասպարյանի աջակցությամբ։

Արտակարգ իրավիճակների Մարտակերտի շրջբաժնի պետ Արայիկ Դանիելյանն իր ելույթում կարևորեց շրջանի հակահրդեհային ծառայության նախկին և ներկայիս ղեկավարների՝ այս ոլորտի բարելավման գործում ունեցած ներդրումներն ու կատարած աշխատանքները: Իր խոսքում նա հատուկ ընդգծեց հակահրդեհային ծառայության աշխատակիցների ակտիվ մասնակցությունը 2016-ի ապրիլյան ռազմագործողություններին։

 Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը երախտիքի խոսք հայտնեց ԱՀ ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանին՝ շրջանի հակահրդեհային ծառայության շենքի կառուցումը նախաձեռնելու,  աշխատանքներին աջակցելու ու նյութատեխնիկական բազան վերազինելու համար։ Դիմելով շրջանի ԱԻՊԾ աշխատակիցներին՝ նա ասաց, որ հակահրդեհային ծառայող, ընդհանրապես` փրկարար` դառնում են ամբողջ կյանքի համար, եւ նրանք պետք է իմանան, որ կյանքի ոչ թե ամեն օրը, այլ ամեն վայրկյանը պետք է նվիրված լինի շրջանի հասարակական ունեցվածքը հրդեհներից և այլ աղետներից պաշտպանելու պատասխանատու գործին։

  Բարերար Արարատ Թավադյանը, ներկաներին շնորհավորելով նոր շենքի բացման առթիվ, նշեց, որ կառուցելով այդ շենքը, իրենց՝ եռյակ բարերարներին, հաջողվել է իրականացնել սեփական երազանքը, ապա ավելացրեց, որ հպարտությամբ են ընդունում Արցախի նախագահ Բակո Սահակյանի յուրաքանչյուր առաջարկություն և իրականացնում այն։

     Այնուհետև հրապարակվեց Արցախի ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանի հրամանը, համաձայն որի՝ Մարտակերտի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի մշտական տեղակայման վայրում բարեգործական հիմունքներով նոր շենք կառուցելու եւ հարակից տարածքները բարեկարգելու համար բարերաներ Սամվել Սարգսյանը, Արարատ Թավադյանը, Գրիգոր Գասպարյանը պարգեւատրվեցին 

ՙՀամագործակցություն հանուն փրկության՚ մեդալով։

Շենքի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր ԱՀ ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանին և բարերար Գրիգոր Գասպարյանին։ 

Համոզված ենք, որ իզուր չի ընտրված ՙԿանխարգելում։ Փրկություն։ Օգնություն՚ կարգախոսը, որով առաջնորդվում է ԱԻՊԾ յուրաքանչյուր ներկայացուցիչ, իսկ շենքի ժամանակակից տեխնիկայով հագեցվածությունը նոր էջ կբացի Մարտակերտի շրջանի փրկարարների աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում։

 

Հենրիխ Մանուկյան

ք. Մարտակերտ