Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ 21,6% Է

ԱՀ  ազգային վիճակագրական ծառայությունն  ամփոփել  է 2017  թվականին իրականացված` տնային տնտեսությունների ուսումնասիրման ծրագրի  արդյունքները, որի  նպատակը մասնավորապես  հանրապետությունում աղքատության մակարդակի վերհանումն է։

 ԱՀ  վիճակագրական  պետական  խորհրդի  անդամ  Իրինա  Ավանեսյանի  տեղեկատվության համաձայն`   2014  թվականից  ի  վեր  Ազգային  վիճակագրական  ծառայությունը  լուրջ  քայլեր  է  ձեռնարկել    հանրապետությունում  աղքատության  մակարդակի  գնահատման  ուղղությամբ։ 

Կատարված հետազոտության  արդյունքում ձևավորվել  է  նվազագույն  պարենային  զամբյուղ, որոշարկվել պարենային  և  ոչ  պարենային  ապրանքների  ու  ծառայությունների տեսակարար   կշիռները։ Այդ  նվազագույն     պարենային  զամբյուղը  կիրառվել  է ծայրահեղ  (պարենային)  և  ընդհանուր  աղքատության  գծերը  հաշվարկելու  համար։ 

ՙՏնային  տնտեսությունների  կենսապայմանների  ամբողջացված  հետազոտության  համար  2017  թվականին  ընդգրկվել  է 105  բնակավայր, որից  9-ը՝ քաղաքային,  96-ը՝ գյուղական։ Տարվա  ընթացքում   հետազոտվել  է 1620 տնային  տնտեսություն, որից  756-ը՝  քաղաքային, 864-ը՝ գյուղական բնակավայրերում։ Յուրաքանչյուր  ամիս հետազոտվել  է  165  տնային  տնտեսություն, որից  63-ը՝  քաղաքային,  72-ը՝ գյուղական  բնակավայրերում։ Նշված տարում  հարցազրուցավարներն  այցելել    են  3433  հասցեով: 

Ըստ Ի. Ավանեսյանի` տնային տնտեսությունների ուսումնասիրման ծրագրի  2017  թվականի   արդյունքներով   հանրապետության   բնակչության   78,4 %-ը եղել  է ոչ աղքատ, 21,6 %-ը՝ աղքատ, որից 6,1 %-ը՝ ծայրահեղ աղքատ։  Աղքատ  են  գնահատվել  նրանք, ում  սպառումը  մեկ  չափահաս   անձի  հաշվով  ցածր  է  եղել աղքատության  ընդհանուր  գծից, ծայրահեղ աղքատ  են  գնահատվել նրանք, ում  սպառումը  մեկ  չափահաս  անձի  հաշվով  ցածր  է  եղել  աղքատության  պարենային  գծից։  

ՙԱղքատության  պարենային  գծի  արժեքը,  կամ  նվազագույն  պարենային  զամբյուղի  արժեքը,  2017  թվականին  գնահատվել  է 23 հազար  745  դրամ։ Այս  ցուցանիշը  հաշվարկվում  է մեկ  շնչի  հաշվով, հիմնվելով  մեկ  օրվա  համար  մեկ  շնչի  համար  սահմանված  կալորիականության՝  2232  կկալ  արժեքի  վրա։ Աղքատության  գծի  արժեքն  անցած  տարի   գնահատվել  էր  մեկ  ամսվա համար մեկ  չափահաս  անձի  հաշվով  35 հազար  121  դրամ։ 2017 թվականին  ծայրահեղ    աղքատ  էր  գյուղական   բնակչության   8 %-ը։ 2016  թվականի  համեմատ  2017  թվականի գյուղական  բնակավայրերում  աղքատության  մակարդակն  իջել  է  6 տոկոսային   կետով, այդ  թվում՝  ծայրահեղ  աղքատության մակարդակը՝ 1,5 տոկոսային  կետով, իսկ  քաղաքային բնակավայրերում  այդ  ցուցանիշն  աճել  է  2,9-ով, այդ  թվում՝  ծայրահեղ  աղքատությունը՝  1,6-ով՚,-մանրամասնել  է   վիճպետխորհրդի անդամը։

Այն  հարցին՝  ամսական  մեկ  շնչի  հաշվով  որքա՞ն  գումար  է անհրաժեշտ  լավ  և   շատ  լավ  ապրելու     համար, հարցման  մասնակիցները  պատասխանել են, որ  շատ   լավ  ապրելու համար  անհրաժեշտ  է 493  հազար  73  ՀՀ  դրամ,  կամ  1023  դոլար, լավ  ապրելու  համար՝  190  հազար  605 դրամ կամ 395  դոլար, գոյատևելու  համար՝ 43  հազար 96  դրամ, կամ 89  դոլար։

Ըստ հետազոտության արդյունքների`  2017 թվականի կենսաթոշակները, որպես եկամտի աղբյուր, նշել  է  հարցվածների 56,1  %-ը, երեխայի ծննդյան և խնամքի հետ կապված նպաստները՝ 10,3 % -ը,  2 տարեկանից բարձր երեխաներին տրվող նպաստը՝ 6,1%-ը, այլ նպաստները՝ ներառյալ արտոնությունները՝ 8,9 %-ը։ Սոցիալական նպաստների և  կենսաթոշակների համար ԱՀ պետական բյուջեից 2017 թվականին հատկացվել է 21,4 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի  7,8 %-ը։ Ամենամեծ  սոցիալական  տրանսֆերտները կենսաթոշակներն են, որոնք ներառում են տարիքային, զինվորական  և  սոցիալական թոշակները։

Ի. Ավանեսյանը նաև նշել  է, որ   աղքատության  հաղթահարման  համար անհրաժեշտ  է 3.3  մլրդ  դրամ,  կամ համախառն  ներքին  արդյունքի   (ՀՆԱ-ի)  1,2 %-ը կազմող  գումար՝  ի լրումն  սոցիալական    աջակցության  համար  արդեն  իսկ   հատկացված միջոցների, ենթադրելով, որ   սոցիալական  աջակցությունը  բարձր  հասցեականությամբ  կտրամադրվի  միայն  աղքատներին։

Վեհանուշ  ՀՈՎՍԵՓՅԱՆ