Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏԻՆ

Օրերս կայացած ԱՀ կառավարության նիստում հաստատվել է պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և Արցախի հանրապետության շրջանային բժշկական հաստատություն ուղեգրվող բժիշկ-մասնագետին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր կարգը։

 Ներկայացնելով որոշման նախագիծը, ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ասաց, որ այն կկարգավորի գերատեսչության կողմից Արցախի շրջանային բժշկական հաստատություն ուղեգրվող բժիշկ-մասնագետին պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետ կապված խնդիրները: Բացառությամբ համատեղությամբ աշխատողների, ուղեգրված բժիշկ-մասնագետին կտրվի միանվագ ֆինանսական աջակցություն՝ սոցիալ-կեցաղային կարիքների բավարարման համար, որը կկազմի 30 հազար ՀՀ դրամ: Բացի դրանից, յուրաքանչյուր ամիս կտրվի ֆինանսական աջակցություն՝ իր բնակության վայրում տվյալ ամսվա համար հաշվարկված հիմնական աշխատավարձի 30 %-ի չափով, իսկ բնակության վայրից 30 և ավելի կիլոմետր հեռավորությամբ այլ բնակավայր ուղեգրվողին՝ հիմնական աշխատավարձի 50 %-ի չափով: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հետաքրքրվեց բուժհիմնարկների վիճակով, մասնավորապես՝ առկա սարքավորումների և կադրերի համալրման հարցով։ 

Ի պատասխան՝ նախարարը ներկայացրեց հանրապետության բուժհաստատություններում տիրող առկա վիճակը՝ հույս հայտնելով, որ այս տարի բժշկական համասլարաններում պետպատվերով սովորող շրջանավարտների վերադարձով կլուծվի խնդիրների մի մասը։
Հանրապետության ղեկավարը հավաստիացրեց, որ ընթացիկ տարում ևս ուշադրության կենտրոնում են լինելու առողջապահության համակարգն ու առողջապահական ծառայությունների մատչելիության մակարդակի և որակի բարձրացումը:
Նախագահ Բ. Սահակյանի խոսքով՝ կշարունակվեն բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման, դրանք նորագույն սարքավորումներով համալրման, բուժանձնակազմի մասնագիտական որակի բարձրացման, շրջանային բժշկական հաստատությունները մասնագետ-բժիշկներով համալրելու միջոցառումները:

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ