Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԹԱԼԻՇԸ ԿՄՆԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ընթացիկ տարում պետության ուշադրության կենտրոնում է մնալու Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի վերականգնմանն ուղղված ծրագիրը։

 Այս մասին փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության նիստում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Իր ելույթում երկրի ղեկավարը նշել է, որ ներկա պահին այնտեղ կառուցվել է դպրոց, մանկապարտեզ, կենցաղի տուն, հիմնանորոգվել է համայնքային կենտրոնը, հանդիսությունների դահլիճը, տասնյակ բնակելի տներ, ինչպես նաև՝ կառուցվել նորերը։ Գյուղում արդեն պատրաստ է ջրամատակարարման ներքին ցանցը, գյուղամիջյան ճանապարհի երկայնքով փորվել և անց է կացվել նոր կոյուղագիծ, և ջուրն արդեն հասանելի է բոլոր բնակարաններին։ Նախապես կառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբար, տեղադրվել են հաշվիչներ։ Գյուղ բերող կենտրոնական ճանապարհահատվածում ևս մեծ աշխատանքներ են իրականացվել. ՙԱրցախուղի՚ ՓԲԸ-ն հարթեցման ու խճապատման աշխատանքներ է կատարել։

Թալիշը դարձել է Արցախի ամենամեծ շինհրապարակը, որտեղ աշխատում են բազմաթիվ շինարարական կազմակերպություններ։
ՙԱԱ՚