Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԳՐԻՊԻ ԵՎ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 2 ԱՆԳԱՄ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Արցախի առողջապահության նախարարության կողմից շարունակվում են իրականացվել սեզոնային գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների հերթական դիտարկումները։ Գրանցված տվյալները հանրապետության բուժհիմնարկները հաղորդում են ԱՀ ԱՆ համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն, իսկ վերջինս՝ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն։

Տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ՝ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` Արցախի հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։ Նախարարության մասնագետների կողմից գրիպի վիրուսի հայտանաբերման և լաբորատոր հետազոտության նպատակով հիվանդներից վերցված 17 նմուշներն ուղարկվել են ՀՀ ԱՆ ՙՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ, ինչի արդյունքում 5 նմուշում հայտանաբերվել է գրիպ Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Փետրվարի 26-ի դրությամբ՝ հանրապետության բուժհաստատություններում գրիպի և սուր շնչառական վարակներով գրանցվել է 60 հիվանդ, որից 41-ը երեխաներ։ Հիվանդներից 24-ի մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, նրանցից 10-ը երեխաներ են: Հիվանդացածների 70%-ը կազմում են երեխաները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սուր շնչառական վարակների և գրիպի առումով հիվանդացության մակարդակն աճել է երկու անգամ: Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ նման աճը բնորոշ է սեզոնային գրիպի համաճարակաբանական վիճակին, հատկապես փետրվար-մարտ ամիսներին, երբ, որպես կանոն, արձանագրվում է վարակվածների ավելի մեծ թիվ։
ԱՀ առողջապահության նախարարի հանձնարարականով սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Ամենօրյա մշտադիտարկումներին զուգահեռ կազմակերպվում են համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում՝ հիվանդների ժամանականին հայտնաբերման, ախտորոշման, գրանցման, հաղորդման և հոսպիտալացման գործընթացների կազմակերպման առումով, վերահսկվում են նախադպրոցական և հանրակրթական հաստատությունները: Նախարարության մասնագետների կողմից իրականացվում է շարունակական հսկողություն հակահամաճարակային միջոցառումների կատարման վերաբերյալ: ԱՀ ԱՆ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում նախադպրոցական և ուսումնական հաստատությունների բուժքույրերի համար ամեն շաբաթ կազմակերպվում են հանդիպումներ, որի շրջանակներում տեսչության գլխավոր մասնագետը ճշտում է իրականացված աշխատանքները, քննարկում դիտարկումների տվյալները և տալիս հանձնարարականներ։ Նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում սուր շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ շարունակվում է իրականացվել հսկողություն՝ ՙհամաճարակաբանական ֆիլտր՚: Փետրվարի 26-ի դրությամբ՝ դպրոցներում հիվանդության պատճառով բացակաների թիվը կազմել է 6,9%, իսկ մանկապարտեզներում՝ մինչև 19%։
Գրիպի կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել անհրաժեշտ դեղորայք, ախտահանիչ նյութեր և բժշկական պարագաններ: Բուժհիմնարկներում առկա է գրիպի դեմ պատվաստանյութ:
Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև դրանց փոխանցման օդակաթիլային մեխանիզմը՝ Առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է, որ բարձր ջերմության, հազի, մկանացավի, գլխացավի, հոդացավի, հարբուխի ու գրիպանման այլ նշանների դեպքում պետք է մնալ տանը և պահպանել անկողնային ռեժիմ, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, այլ դիմել բժշկի, հետևել նրա խորհուրդներին։ Հատկապես տարեցները, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղի կանայք և երեխաները հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում պետք է դիմեն բժշկի, քանի որ հետգրիպային բարդություններ կարող են լինել գրիպի ցանկացած տեսակի ու ենթատեսակի դեպքում։ Մասնագետները զգուշացնում են, որ հիվանդ վիճակում չի թույլատրվում այցելել նախադպրոցական և ուսումնական հաստատություններ, աշխատանքի, հասարակական վայրեր, զանգվածային միջոցառումների, որպեսզի հիվանդության տարածման նոր դեպքեր չլինեն։ Կարևոր է նաև հետևել տարրական հիգիենային, պահպանել և սովորեցնել երեխաներին հազալու, փռշտալու կանոնները, հնարավորինս չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ։ Պետք է հագնվել եղանակին համապատասխան, հաճախակի օդափոխել փակ սենյակները, մարզվել, սնվել ու քնել լիարժեք։

;