[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՙՀԱՆԳԱՆԱԿ՚ ՀԿ-ՈՒՄ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 ՙԱյս տարվա ՙՀանգանակ՚ ՀԿ հաշվետվությունը համընկնում է հոբելյանական իրադարձության հետ. լրանում է ՙՀանգանակ՚ ՀԿ 15-րդ տարին՚,-բացման խոսքում նկատեց ՙՀանգանակ՚ ՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Մ. Հաջյանը։

Հաշվետու ժողովին ներկա էին ՙՀանգանակ՚ ՀԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամները՝ գրող-հրապարակախոս Մ. Հովհաննիսյանը, ՙՄետաքսկոմբինատ՚ ՍՊԸ տնօրենի տեղակալ Մ. Սարգսյանը, Մարտակերտի շրջանային բուժմիավորման վարիչ Ա. Դանիելյանը, ՙՎիրաժ՚ ԱԿ գլխավոր հաշվապահ Բ. Քոչարյանը, կազմակերպության սոցաշխատողները, բուժքույրերը։
Տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ կազմակերպության նախագահ Գոհար Հովհաննիսյանը։ Վարչության անդամները բավարար գնահատեցին ՙՀանգանակի՚ մեկ տարվա աշխատանքային գործունեությունը և ծանոթացան ՙՄի կյանքի պատմություն՚ հավաքածուին, ուր ներկայացված են շահառուների կենսագրությունները։
ՙՀանգանակը՚ Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության մի հրաշալի օրինակ է։