Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՀ ՕՄ­ԲՈՒԴՍ­ՄԵ­ՆԻ ՄԱՈՒ­ԼԻ Ա­ՍՈՒ­ԼԻ­ՍԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյանն ապ­րի­լի 25-ին ԶԼՄ-նե­րին ներ­կա­յաց­րեց 2018թ. մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան ամ­փոփ վի­ճա­կը,Պաշտ­պա­նի գոր­ծու­նեու­թյունն ըստ մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­ռան­ձին ո­լորտ­նե­րի, եզ­րա­փա­կիչ նկա­տա­ռում­ներ, ինչ­պես նաև ա­ռա­ջի­կա­յի ա­նե­լիք­նե­րը։ ԱՀ ՙՄար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի մա­սին՚ օ­րեն­քի հա­մա­ձայն` յու­րա­քան­չյուր տար­վա ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կի ըն­թաց­քում Պաշտ­պա­նը ոչ միայն Ազ­գա­յին ժո­ղո­վին պի­տի ներ­կա­յաց­նի տար­վա գոր­ծու­նեու­թյան ընդ­հա­նուր բնու­թա­գի­րը, այլ նաև այդ ա­մե­նը հա­ղոր­դի ԶԼՄ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Մինչև 2018թ. հոկ­տեմ­բե­րի 3-ը Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գոր­ծա­ռույթ­ներն ի­րա­կա­նաց­րել է Ռու­բեն Մե­լի­քյա­նը, իսկ ար­դեն 2018թ. հոկ­տեմ­բե­րի 31-ին Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից այդ պաշ­տո­նում ըն­տր­վեց Ար­տակ Բեգ­լա­րյա­նը։ 

Հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին ներ­կա­յաց­վել է 138 դի­մում՝ 159 ան­ձանց կող­մից, ո­րոն­ցից 78-ը գրա­վոր էր, իսկ 68-ը՝ բա­նա­վոր։ Դի­մում­նե­րի մեծ մա­սը վե­րա­բե­րում էր սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան ի­րա­վուն­քին, այ­սինքն՝ բարձ­րաց­ված հիմ­նա­կան հար­ցե­րը սո­ցիա­լա­կան բնույ­թի էին։ Ա. Բեգ­լա­րյա­նը, նախ­քան  մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­ռան­ձին ո­լորտ­նե­րին անդ­րա­դառ­նա­լը, նշեց, որ Պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կի աշ­խա­տա­կից­նե­րը պար­բե­րա­բար այ­ցե­լել են փակ հիմ­նարկ­ներ, դրանց հա­րա­կից շի­նու­թյուն­ներ և կա­ռույց­ներ ու խոր­հր­դա­պա­հա­կան կար­գով տե­սակ­ցել, ա­ռանձ­նազ­րույց­ներ ու­նե­ցել ա­նա­զա­տու­թյան վայ­րե­րում գտն­վող ան­ձանց հետ, լսել և քն­նար­կել նրանց կող­մից ներ­կա­յաց­ված գրա­վոր դի­մում-բո­ղոք­նե­րը։ Դրան զու­գա­հեռ Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մը կազ­մա­կեր­պել է տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ, այդ թվում` լու­սան­կար­նե­րի և տե­սա­նյու­թե­րի մր­ցույթ­ներ, շր­ջա­նա­յին հան­դի­պում­ներ, զրույց­ներ տար­բեր կողմ­նո­րոշ­ման ան­ձանց հետ։ Շա­րու­նա­կե­լով սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թու­նը քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան սու­բյեկտ­նե­րի հետ` Պաշտ­պա­նը հա­մա­տեղ ջան­քե­րով փոր­ձել է ի­րա­զե­կել և վեր հա­նել մար­դու ի­րա­վունք­նե­րի ո­լոր­տա­յին խն­դիր­նե­րը՝ փոխ­գոր­ծակ­ցե­լով ՀՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի հաս­տա­տու­թյան, Սփյուռ­քի ի­րա­վա­բա­նա­կան և բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ։  

Ա. Բեգ­լա­րյա­նը Պաշտ­պա­նի գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի ընդ­հա­նուր բնու­թա­գի­րը ներ­կա­յաց­նե­լուց հե­տո անդ­րա­դար­ձավ ստաց­ված դի­մում­նե­րի վի­ճա­կագ­րա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րին՝ ըստ մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­ռան­ձին ո­լորտ­նե­րի, ինչ­պես նաև  ներ­կա­յաց­րեց առ­կա խն­դիր­նե­րի վե­րաց­մանն ուղղ­ված ա­ռա­ջարկ­նե­րը։ 

Սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան ի­րա­վուն­քին առ­նչ­վող 26 դի­մում­նե­րը վե­րա­բե­րել են կեն­սա­թո­շակ­նե­րի ու պե­տա­կան նպաստ­նե­րի տրա­մադր­ման, ինչ­պես նաև պե­տա­կան ծրագ­րով ո­րո­շա­կի խմ­բե­րի ան­ձանց շի­նա­նյու­թի հատ­կաց­ման, զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րի և ան­հա­տա­կան տնե­րի վե­րա­նո­րոգ­ման մի շարք հար­ցե­րի։ Այդ ա­ռու­մով Ա. Բեգ­լա­րյանն ա­ռանձ­նաց­րեց քա­ղա­քա­ցու հաշ­վառ­ման պատ­ճա­ռով նպաս­տի գու­մա­րի վճար­ման դա­դա­րեց­ման խն­դիր­նե­րը և, ա­ռան­ձին օ­րի­նակ­ներ ներ­կա­յաց­նե­լով, տե­ղե­կաց­րեց, որ Պաշտ­պա­նի մի­ջամ­տու­թյան ար­դյուն­քում դրանք կար­գա­վոր­վել են։ Ինչ վե­րա­բե­րում է շի­նա­նյու­թե­րի տրա­մադր­ման կար­գին, Օմ­բուդս­մե­նը նշեց, որ դրանց հատ­կաց­ման չա­փո­րո­շիչ­նե­րի հար­ցը պետք է հս­տա­կեց­վի, լի­նի թա­փան­ցիկ, իսկ հեր­թա­ցու­ցակ­ներն էլ ձևա­վոր­վեն պատ­շաճ մա­կար­դա­կով։ Հաշ­վե­տու տա­րում Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազմն ստա­ցել է սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քին առ­նչ­վող 24 դի­մում, ո­րոնք վե­րա­բե­րել են վե­րաբ­նա­կեց­ման ծրագ­րով բնա­կե­լի տան սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով ձեռք բե­րե­լու, փախս­տա­կա­նի կար­գա­վի­ճակ ու­նե­ցող ան­ձանց բնա­կա­րա­նով ա­պա­հո­վե­լու, բնակ­վար­ձի փոխ­հա­տուց­ման հար­ցե­րին։ Այս խն­դիր­նե­րը վեր­լու­ծե­լիս Պաշտ­պա­նը մատ­նան­շել է ի­րա­վա­կի­րառ­ման պրակ­տի­կա­յի ո­րո­շա­կի բա­ցեր։ Ար­դար դա­տա­կան ի­րա­վուն­քի ա­ռու­մով ստաց­ված 14 դի­մում­նե­րը պար­զա­բա­նե­լիս քա­ղա­քա­ցի­նե­րին տրա­մադր­վել է ի­րա­վա­կան խոր­հր­դատ­վու­թյուն, իսկ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում` Պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մաս­նակ­ցել են դա­տա­կան նիս­տե­րին։ 2018-ին շա­րու­նակ­վել է խնդ­րա­հա­րույց մնալ դա­տա­կան նիս­տե­րի ձգձգ­ման հար­ցը։ Խն­դի­րը բարձ­րա­ձայն­վել է Պաշտ­պա­նի կող­մից, սա­կայն դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տան­քա­յին ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը շա­րու­նա­կում է խն­դիր­ներ ա­ռա­ջաց­նել ժա­մա­նա­կին և ար­դար դա­տաքն­նու­թյան պատ­շաճ ի­րա­կա­նաց­ման հա­մար։ Բա­ցի դրա­նից, ձգձգ­վում են նաև անհ­րա­ժեշտ փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի կա­տար­ման ժամ­կետ­նե­րը։ Ա­զատ տե­ղա­շար­ժի ի­րա­վուն­քի մա­սով ստաց­ված 13 դի­մում­նե­րը վե­րա­բե­րում էին մի վայ­րից զին­վո­րա­կան հաշ­վա­ռու­մից հան­վե­լու և մեկ այլ վայ­րում վե­րա­հաշ­վառ­վե­լու խնդ­րին։ Սրանք, ըստ Պաշտ­պա­նի, հա­մա­կար­գա­յին լու­ծում են պա­հան­ջում և հա­վաս­տիաց­րեց, որ խախ­տում­նե­րը վե­րաց­նե­լու և այ­սու­հետ դրանք բա­ցա­ռե­լու հա­մար լի­նե­լու են հետևո­ղա­կան։ 2018թ. աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի խախտ­ման ա­ռու­մով ստաց­վել է 12 դի­մում՝ հիմ­նա­կա­նում ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րից, ո­րոնք վե­րա­բե­րել են դպ­րոց­նե­րի տնօ­րեն­նե­րի և ու­սու­ցիչ­նե­րի աշ­խա­տան­քա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րին։ Անդ­րա­դառ­նա­լով պատ­շաճ վար­չա­րա­րու­թյան ի­րա­վուն­քի ո­լոր­տին` Օմ­բուդս­մե­նը պար­զա­բա­նել է, որ ստաց­ված 10 դի­մում­նե­րը քա­ղա­քա­ցի­նե­րի դի­մում­նե­րին գրա­վոր պա­տաս­խան տա­լու օ­րեն­սդ­րա­կան ժամ­կե­տը չպահ­պա­նե­լու խնդ­րի մա­սով էին։ Դի­մում­նե­րից մե­կը ստաց­վել է լրագ­րո­ղի կող­մից, ո­րը խնդ­րել էր Պաշտ­պա­նին, որ­պես­զի վեր­ջինս մի­ջամ­տի Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նից իր հարց­ման պա­տաս­խա­նը ստա­նա­լու հա­մար։ Օմ­բուդս­մե­նի մի­ջամ­տու­թյամբ խն­դի­րը լուծ­վել է, և լրագ­րո­ղը ստա­ցել է անհ­րա­ժեշտ տե­ղե­կու­թյու­նը։ Այս և նման խն­դիր­նե­րը վե­րաց­նե­լու հա­մար Պաշտ­պա­նը հոր­դո­րում է պե­տա­կան մար­մին­նե­րին լի­նել ու­շա­դիր և գոր­ծել օ­րեն­քի սահ­ման­նե­րում, հատ­կա­պես լրագ­րող­նե­րի հար­ցե­րը պատ­շաճ մա­կար­դա­կով պար­զա­բա­նե­լու հա­մար։ Այս և մյուս բո­լոր խն­դիր­նե­րի բարձ­րաց­ման ա­ռու­մով Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մը վա­րե­լու է հետևո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Ա. Բեգ­լա­րյանն անդ­րա­դար­ձավ նաև ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման, հա­վաք­նե­րի ա­զա­տու­թյան, ե­րե­խա­նե­րի և հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց ի­րա­վունք­նե­րի խախ­տում­նե­րին։ Նա ներ­կա­յաց­րեց նաև հար­կա­դիր պահ­ման վայ­րեր կա­տա­րած այ­ցե­րի, մար­դու ի­րա­վունք­նե­րի հան­րա­յին ի­րա­զեկ­մանն ուղղ­ված հան­դի­պում­նե­րի, մի­ջո­ցա­ռում­նե­րի և այլ ծրագ­րե­րի ար­դյունք­նե­րը։ Ար­ծարծ­ված բո­լոր խն­դիր­նե­րի լուծ­ման ա­ռու­մով Պաշտ­պանն իր պատ­րաս­տա­կա­մու­թյունն է հայտ­նել հնա­րա­վո­րինս ա­ջակ­ցել, որ­պես­զի պե­տա­կան լիա­զոր մար­մին­նե­րում ներ­դն­վեն և կի­րառ­վեն հա­մա­պա­տաս­խան կար­գեր, ո­րոնք կե­րաշ­խա­վո­րեն մար­դու ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի պատ­շաճ պաշտ­պա­նու­թյու­նը։ 

Ա. Բեգ­լա­րյա­նը կարևո­րել է մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան կոն­վեն­ցիա­նե­րին միա­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Նա ա­ռանձ­նաց­րել է  կարևոր մի­ջազ­գա­յին 3 կոն­վեն­ցիա, ո­րոնք վե­րա­բե­րում են Խոշ­տան­գում­նե­րի և այլ դա­ժան, ան­մարդ­կա­յին կամ ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը նվաս­տաց­նող վե­րա­բեր­մուն­քի, պատ­ժի դեմ (10 դեկ­տեմ­բեր, 1984թ.), Ե­րե­խա­յի ի­րա­վունք­նե­րի մա­սին (20 նո­յեմ­բեր, 1989թ.), Հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց ի­րա­վունք­նե­րին (13 դեկ­տեմ­բեր, 2006թ.)։ Հատ­կա­պես բազ­միցս է բարձ­րաց­վել հաշ­ման­դամ­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին կոն­վեն­ցիա­յին միա­նա­լու հար­ցը, սա­կայն ֆի­նան­սա­կան հար­ցե­րի, ի­րա­վա­կան օ­րենք­նե­րի անհ­րա­ժեշտ փո­փո­խու­թյուն­նե­րի և այլ­նի ա­ռու­մով  ԱՀ-ն դեռ չի միա­ցել նշ­ված կոն­վեն­ցիա­նե­րին։ Դրանց միա­նա­լը հա­մա­կար­գա­յին հիմք կս­տեղ­ծի ո­լորտ­նե­րի խոր­քա­յին բա­րե­փո­խում­նե­րի հա­մար։ Լրագ­րող­նե­րի հար­ցադ­րում­ներն ուղղ­ված էին ար­ծարծ­ված հիմ­նա­րար խն­դիր­նե­րին, մաս­նա­վո­րա­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի շր­ջա­նակ­նե­րում բարձ­րաց­ված ադր­բե­ջան­ցի հան­ցա­գործ­ներ Դ. Աս­կե­րո­վի և Շ. Գու­լիևի հա­րա­զատ­նե­րի հա­մա­պա­տաս­խան ըն­թա­ցա­կար­գե­րով տե­սակ­ցու­թյան հար­ցե­րին։ Պաշտ­պա­նը հս­տա­կեց­րեց, որ  պատ­րաստ է ա­ջակ­ցել այդ գոր­ծըն­թա­ցի սա­հուն ի­րա­կա­նաց­մա­նը, բայց դա պետք է լի­նի փո­խա­դար­ձա­բար, այ­սինքն` Ադր­բե­ջա­նում ա­նա­զա­տու­թյան մեջ պահ­վող հա­յե­րը նույն­պես պետք է հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան տե­սակ­ցել ի­րենց հա­րա­զատ­նե­րին։ 

Քն­նարկ­վե­ցին նաև խոշ­տան­գում­նե­րի մա­սով ե­ղած դեպ­քե­րը,  քնն­չա­կան մե­կու­սա­րան­նե­րում ա­զա­տազ­րկ­ված ան­ձանց, ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի և այլ հար­ցեր։ Օմ­բուդս­մե­նը պար­զա­բա­նեց, որ ի­րենց մի­ջամ­տու­թյամբ մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յում խոշ­տանգ­ման դեպք հա­մար­վող ո­րո­շա­կի բա­ցեր վե­րաց­վել են և հա­վաս­տիաց­րեց, որ կշա­րու­նա­կի ա­ջակ­ցել մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ռազ­մա­վա­րու­թյան մշակ­ման ու գոր­ծարկ­ման աշ­խա­տանք­նե­րին։ Իսկ ա­ռա­ջի­կա­յում կշա­րու­նա­կեն  Ադր­բե­ջա­նի կող­մից տար­վող հա­յա­տյա­ցու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը մշ­տա­դի­տարկ­ման են­թար­կե­լու և ար­ձա­նագր­ված փաս­տե­րը մի­ջազ­գայ­նաց­նե­լու պրակ­տի­կան։ Դեռևս շա­րու­նակ­վում է խնդ­րա­հա­րույց մնալ մի­ջազ­գա­յին ի­րա­վա­պաշտ­պան հան­րու­թյան բա­ցա­կա­յու­թյունն Ար­ցա­խում, և Պաշտ­պա­նը հա­վաս­տիաց­րեց, որ ջան­քեր կգոր­ծադ­րի այդ ուղ­ղու­թյամբ ևս։