Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՈՐ­ՏԵՂ ՍՊԱ­ՍԵԼ ՆԵՐ­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՅԻՆ ԱՎ­ՏՈ­ԲՈՒ­ՍԻՆ

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 Կան­գառ­նե­րի զբաղ­վա­ծու­թյան խն­դի­րը խո­չըն­դո­տում է Ստե­փա­նա­կեր­տի հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի աշ­խա­տան­քին։ Բայց սա չի նշա­նա­կում, որ մայ­րա­քա­ղա­քում ավ­տո­բուս­ներն այն­քան շատ են, որ դրանց հա­մար նա­խա­տես­ված կան­գառ­նե­րում տեղ չկա։ Խն­դիրն այն է, որ հան­րա­յին տրանս­պոր­տի կան­գառ­նե­րը շատ դեպ­քե­րում այլ ավ­տո­մե­քե­նա­նե­րի հա­մար ծա­ռա­յում են որ­պես կա­յա­նա­տե­ղի։

Ստե­փա­նա­կեր­տի ներ­քա­ղա­քա­յին հիմ­նա­կան եր­թու­ղի­ներն սպա­սար­կող ըն­կե­րու­թյան` ՙՍտե­փա­նա­կերտ սեր­վիս՚ ՓԲԸ տնօ­րեն Լևոն Չա­լյա­նի խոս­քով՝ ավ­տո­բուս­նե­րի վա­րորդ­նե­րի հա­մար կան­գառ մտ­նելն ու կան­գա­ռից դուրս գա­լը լուրջ խն­դիր են դար­ձել. ՙԱվ­տո­բու­սը չի կա­րո­ղա­նում մտ­նել կան­գառ։ Ե­թե մտ­նում է կան­գառ, հե­տո էլ չի կա­րո­ղա­նում կան­գա­ռից դուրս գալ. սա էլ հարց է։ Ընդ­հան­րա­պես, հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տին երթևե­կու­թյան մյուս մաս­նա­կից­նե­րը պետք է զի­ջեն, որ դուրս գա կան­գա­ռից, բայց չեն ա­նում՚։
Ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան պետ Ի­գոր Օ­հա­նյա­նի դի­տարկ­մամբ` հան­րա­յին տրանս­պոր­տի կան­գառ­նե­րում հիմ­նա­կա­նում կա­յա­նում են տաք­սի­նե­րը՝ այդ­կերպ փոր­ձե­լով գրա­վել պո­տեն­ցիալ հա­ճա­խորդ­նե­րին։ Ի­գոր Օ­հա­նյա­նը ցա­վով է փաս­տում, որ այդ վա­րորդ­նե­րը ստեղ­ծում են ի­րա­վի­ճակ երթևե­կու­թյան մյուս մաս­նա­կից­նե­րի հա­մար։ Ա­սում է՝ այս պա­րա­գա­յում ա­վե­լորդ է խո­սել վա­րորդ­նե­րի ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան մա­սին, քա­նի որ գործ ու­նեն շատ պարզ ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին կա­նո­նի պահ­պան­ման հետ: ՙԱյս ի­րա­վա­խախ­տումն այն­քան պարզ է, հետևանքն` այն­քան ակն­հայտ բո­լո­րի հա­մար, որ ա­նի­մաստ է խո­սել ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան աս­տի­ճա­նից։ Ի­հար­կե, յու­րա­քան­չյուր վա­րորդ էլ հաս­կա­նում է, որ, կա­յա­նե­լով հան­րա­յին տրանս­պոր­տի կան­գա­ռում, խո­չըն­դո­տում է վեր­ջի­նիս աշ­խա­տան­քին։ Իսկ ե­թե կան­գա­ռում տեղ չկա, ավ­տո­բու­սը ստիպ­ված է կանգ առ­նել ճա­նա­պար­հի երթևե­կե­լի գո­տում։ Այդ­տեղ կա­յա­նե­լով՝ այն խո­չըն­դո­տում է մյուս­նե­րի անվ­տանգ երթևե­կու­թյա­նը՚,- նշել է Ի. Օ­հա­նյա­նը։
Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու հա­մար ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան ճա­նա­պար­հա­պա­րե­կա­յին ծա­ռա­յու­թյունն օ­րեն­քով նա­խա­տես­ված մի­ջոց­ներ է կի­րա­ռում։ Բայց, ինչ­պես ա­սում են, վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը դեռ ե­րաշ­խիք չեն, որ նմա­նա­տիպ դեպ­քե­րը չեն կրկն­վի։ Ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյու­նում կողմ­նա­կից են օ­րի­նա­կան երթևե­կու­թյան մշա­կույ­թի ձևա­վոր­մա­նը։ Վի­ճա­կագ­րու­թյու­նը հու­շում է, որ հար­ցի լու­ծումն ու­շա­նում է. ՙ2018 թվա­կա­նին ար­ձա­նագր­վել է նման ի­րա­վա­խախտ­ման 71 և ընդ­հա­նուր կան­գառ­նե­րի պայ­ման­նե­րի կա­նոն­նե­րի խախտ­ման 384 դեպք։ 2019թ. ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կի կտր­ված­քով ար­դեն իսկ ար­ձա­նագր­վել է 31 և ընդ­հա­նուր կան­գա­ռի կա­նոն­նե­րի հետ կապ­ված 88 խախ­տում՚։
Ներ­քա­ղա­քա­յին փո­ղոց­նե­րի և կան­գառ­նե­րի ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը պետք է մեղ­մել։ Ըստ Լևոն Չա­լյա­նի՝ ավ­տո­մե­քե­նա­նե­րի թիվն Ար­ցա­խում օ­րե­ցօր ա­ճում է, իսկ փո­ղոց­նե­րի երթևե­կե­լի հատ­ված­նե­րը՝ ոչ։ Սա նշա­նա­կում էր, որ, վաղ թե ուշ, կանգ­նե­լու ենք խնդ­րի առջև. ՙՑան­կա­ցած վա­րորդ էլ, որ տեղ չի լի­նում, կա­յա­նում է ցան­կա­ցած ա­զատ վայ­րում։ Նա պետք է որևէ խա­նութ կամ հիմ­նարկ մտ­նի՝ թե­կուզ մի քա­նի րո­պեով, բայց և չի գի­տակ­ցում, որ այդ ըն­թաց­քում պետք է կան­գառ կա­տա­րի ավ­տո­բու­սը։ Ինչ ա­նեն, քա­ղա­քում տեղ չկա, ավ­տո­մե­քե­նա­ներն էլ շատ են՚,- ա­սում է Լ. Չա­լյա­նը։
Ավ­տով­թար­նե­րից և ա­վե­լորդ խցա­նում­նե­րից խո­սա­փե­լու նպա­տա­կով ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյունն Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նին և Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյանն ա­ռա­ջար­կել է ա­րա­գաց­նել փո­ղոց­նե­րի ընդ­լայն­ման և գր­պա­նիկ-կան­գառ­նե­րի կա­ռուց­ման ծրա­գի­րը։ Ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան պետ Ի­գոր Օ­հա­նյա­նի խոս­քով՝ պատ­կան մար­մին­նե­րը դրանք քն­նար­կում են. ՙՄայ­րա­քա­ղա­քի գրե­թե բո­լոր կենտ­րո­նա­կան փո­ղոց­նե­րում ին­տեն­սիվ երթևե­կու­թյուն է։ Ծան­րա­բեռն­ված վի­ճա­կը են­թադ­րում է հա­վե­լյալ կան­գառ-գր­պա­նիկ­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն։ Ել­նե­լով ճա­նա­պարհ­նե­րի թո­ղու­նա­կու­թյան ցածր մա­կար­դա­կից՝ մենք ար­դեն իսկ պատ­կան մար­մին­նե­րին ներ­կա­յաց­րել ենք մեր ա­ռա­ջարկ­նե­րը։ Հաշ­վի առ­նե­լով ա­ռա­ջարկ­նե­րի ար­դիա­կա­նու­թյու­նը՝ դրանք միան­շա­նակ ըն­դուն­վել են։ Կար­ծում եմ, ա­ռա­վել լայն ճա­նա­պարհ­նե­րի դեպ­քում Ստե­փա­նա­կեր­տում երթևե­կու­թյունն ա­վե­լի հար­մա­րա­վետ կդառ­նա՚,-ըն­դգ­ծել է ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան պե­տը։