Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՂԱ­ԶԱՆ­ՉԻ. ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻ ԼՈՒ­ԾՈՒ­ՄԸ՝ Ա­ՌԱՋ­ՆԱ­ՀԵՐ­ԹՈՒ­ԹՅՈՒՆ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ար­ցա­խի բո­լոր գյու­ղերն ու­նեն գրե­թե նույ­նաբ­նույթ խն­դիր­ներ, ո­րոնց ՙԱԱ՚-ն պար­բե­րա­բար անդ­րա­դառ­նում է: Նոր Ղա­զան­չի հա­մայն­քի ղե­կա­վար Թեյ­մուր Առս­տա­մյա­նից ո­րո­շա­կի տե­ղե­կու­թյուն­ներ ի­մա­ցանք գյու­ղի ներ­կա ի­րա­վի­ճա­կի մա­սին:

Ի դեպ, գյու­ղա­պետ Առս­տա­մյա­նը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ՙԽա­չեն՚ գու­մար­տա­կի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալն էր, 1996 թվա­կա­նից էլ ղե­կա­վա­րում է հա­մայն­քը: Բուն Ղա­զան­չի գյու­ղը պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին հա­ճախ էր ձեռ­քից ձեռք անց­նում, և այդ ա­մե­նի հետևան­քով ա­վեր­վել է, ին­չի պատ­ճա­ռով Նոր Ղա­զան­չին կա­ռուց­վել է նոր տա­րած­քում:

Ըստ Թ. Առս­տա­մյա­նի՝ գյու­ղը եր­կու ան­գամ բռ­նա­գաղ­թի է են­թարկ­վել, վե­րաբ­նա­կեց­վել է 1996թ.՝ մե­ծա­պես Թել­ման Հա­րու­թյու­նյա­նի ջան­քե­րով, ով կարևո­րում էր հա­յաբ­նակ գյու­ղի առ­կա­յու­թյու­նը սահ­մա­նա­մերձ այդ գո­տում և ով 1992-1996թթ. ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան պե­տա­կան կո­մի­տեի նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով նշա­նակ­վել էր բռ­նա­գաղթ­ված Սեյ­սու­լան, Յարմ­ջա, Ղա­զան­չի գյու­ղե­րի լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ: Բնա­կա­նա­բար, վե­րաբ­նա­կեց­ված և 2 ան­գամ բռ­նա­գաղ­թի են­թարկ­ված գյու­ղը խն­դիր­ներ շատ ու­նի:
Գյու­ղի զար­գա­ցու­մը հնա­րա­վոր չէ ա­ռանց պե­տու­թյան կող­մից նա­խա­տես­ված ծրագ­րե­րի և բա­րե­րար­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի: Թեյ­մուր Առս­տա­մյա­նը շատ բարձր է գնա­հա­տում Թել­ման Հա­րու­թյու­նյա­նի ներդ­րու­մը հա­րա­զատ գյու­ղի ինչ­պես վե­րաբ­նա­կեց­ման պե­տա­կան ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հար­ցում, այն­պես էլ Սփյուռ­քի բա­րե­գործ­նե­րին այդ խնդ­րին ներգ­րա­վե­լու մեջ, ին­չի շնոր­հիվ կա­ռուց­վել են Նոր Ղա­զան­չի և Կի­չան գյու­ղե­րը, ինչ­պես և տե­ղի է ու­նե­ցել Նոր Կի­լի­կիա գյու­ղի հիմ­նադ­րու­մը, որն այ­սօր վե­րաբ­նա­կեց­ված է ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րով: Այ­սօր գյու­ղի շե­նաց­մա­նը ա­ջակ­ցում է Թել­ման Հա­րու­թյու­նյա­նի որ­դին՝ Էդ­գար Հա­րու­թյու­նյա­նը, ով ներ­կա­յում Մար­տա­կեր­տի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վարն է: Նա մեծ ե­ռան­դով լծ­ված է այդ գոր­ծին և ա­նում է հնա­րա­վո­րը, որ­պես­զի լու­ծեն Մար­տա­կեր­տի շր­ջա­նի գյու­ղե­րի խն­դիր­նե­րը, հատ­կա­պես վե­րաբ­նա­կեց­վող, ո­րոնք ա­ռա­վե­լա­գույնս կա­րիք ու­նեն բնա­կա­րա­նա­շի­նու­թյան և այլ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի: ՙՎեր­ջին եր­կու տա­րի­նե­րին շրջ­վար­չա­կազ­մի կող­մից շի­նա­նյու­թե­րի տրա­մադ­րու­մը շատ է օգ­նել բնա­կա­րա­նա­շի­նու­թյան և այլ աշ­խա­տանք­ներ ա­վար­տին հասց­նե­լու գոր­ծին: 2018թ. ան­նա­խա­դեպ էր՝ վե­րա­նո­րոգ­վել է 13 տուն. շի­նա­նյու­թե­րը տրա­մադր­վել են պե­տու­թյան կող­մից, մար­դիկ էլ ի­րենց ու­ժե­րով վե­րա­նո­րո­գել են տնե­րը՝ բա­րե­լա­վե­լով կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը, կա­ռու­ցե­լով խո­հա­նոց, բաղ­նիք, մի խոս­քով՝ ձգ­տե­լով գյու­ղում ու­նե­նալ քա­ղա­քին բնո­րոշ կեն­ցա­ղա­յին պայ­ման­ներ՚,-գո­հու­նա­կու­թյամբ շեշ­տեց հա­մայն­քի ղե­կա­վա­րը: Գյու­ղա­պե­տի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ Նոր Կի­լի­կիա թա­ղա­մա­սում կա­ռուց­վում է դպ­րոց, ման­կա­պար­տեզ: Գյու­ղա­ցի­նե­րը հիմ­նա­կա­նում զբաղ­վում են գյու­ղատն­տե­սու­թյամբ և ա­նաս­նա­պա­հու­թյամբ: Ե­րի­տա­սարդ­նե­րը հիմ­նա­կա­նում պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով ծա­ռա­յում են բա­նա­կում, մի մասն էլ աշ­խա­տում է դպ­րո­ցում:
88-ին գյու­ղում բնակ­վում էր 267 մարդ: Այդ փոքր գյու­ղը տվել է 38 զոհ: Ան­շուշտ, 92-ի բռ­նագ­րա­վու­մից հե­տո, մի քա­նի ըն­տա­նիք տե­ղա­փոխ­վել է Ռու­սաս­տան: Մնա­ցա­ծը վե­րա­դար­ձել, բնա­կու­թյուն է հաս­տա­տել նոր գյու­ղում: ՙՀու­րա­խու­թյամբ պետք է նշեմ, որ գյու­ղից հե­ռա­ցող­ներ չկան: Քիչ քա­նա­կով ներ­գաղթ է գրանց­վում: Գյու­ղը զար­գա­ցող է, ու­նի նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի 53 ե­րե­խա, սա­կայն ման­կա­պար­տեզ չու­նի: Պե­տա­կան ծրագ­րով նա­խա­տես­ված է, հու­սանք, որ մո­տա­կա տա­րի­նե­րին այն կկա­ռուց­վի՚,-ա­սաց հա­մայն­քի ղե­կա­վա­րը:
Գյու­ղա­պե­տի ներ­կա­յաց­մամբ` վեր­ջին տա­րի­նե­րին, ո­րո­շա­կի վայ­րի­վե­րում­նե­րով, կա­յու­նու­թյուն է գրանց­վում ա­նաս­նա­պա­հու­թյան ո­լոր­տում: Այ­գե­գոր­ծու­թյունն էլ ի­րա­կա­նաց­վում է տնա­մերձ տա­րածք­նե­րում: Լուծ­ված են ջրա­մա­տա­կա­րար­ման, ո­ռոգ­ման խն­դիր­նե­րը: Գյու­ղին օգ­նում են նաև նախ­կին բնա­կիչ­նե­րը, ո­րոնք այժմ ապ­րում են հիմ­նա­կա­նում Ռու­սաս­տա­նում: Նրանք սերտ կա­պեր ու­նեն գյու­ղի հետ, տե­ղյակ են խն­դիր­նե­րին և ձգ­տում են հնա­րա­վո­րինս օգ­տա­կար լի­նել: Մե­կի ա­ջակ­ցու­թյամբ կա­ռուց­վել է ա­րա­րո­ղու­թյուն­նե­րի սրա­հը, մյու­սի ֆի­նան­սա­վոր­մամբ` ան­հայտ կո­րած­նե­րի հա­մար կա­ռուց­վել է հուշ-աղ­բյուր: Ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման հա­մար կա­ռա­վա­րու­թյան կող­մից տրա­մադր­վել է խո­րա­նար­դիկ քար. աշ­խա­տանք­նե­րի ֆի­նան­սա­վո­րումն էլ իր վրա է վերց­րել մեկ այլ նախ­կին հա­մա­գյու­ղա­ցի:
Մի խոս­քով՝ գյու­ղա­պե­տը գոհ է խն­դիր­նե­րի լուծ­ման ըն­թաց­քից և բնակ­չու­թյու­նից, ո­րոնք ա­մուր կառ­չած են ի­րենց հո­ղին և չեն լքում գյու­ղը: