925 ԵՐԵԽԱ՝ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ
2019թ. առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, որոնցից 467-ը տղաներ են, 458-ը՝ աղջիկներ։
Քաղաք Ստեփանակերտում 781 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 80 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 47, Հադրութում՝ 16 և Շահումյանում՝ 1 երեխա։
Հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է զույգ երեխաների 10 ծնունդ՝ 9-ը բնական բեղմնավորման արդյունքում, իսկ 1-ը` արհեստական։
Հարկ է նշել, որ թվով 8 երեխա ծնվել է արհեստական բեղմնավորման ճանապարհով։
Մեր հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են արցախցի 48 երեխաներ։
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 973 երեխա, որոնցից 493-ը տղաներ են, 480-ը՝ աղջիկներ։
ԱՀ առողջապահության նախարարություն