Logo
Print this page

ՆՇՎԵՑ ՀԱԴՐՈՒԹ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

Օ­գոս­տո­սի 15-ին լրա­ցավ Հադ­րութ քա­ղա­քի վե­րած­նն­դի և Ա­ռա­ջին պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի կազ­մա­վոր­ման 27-րդ տա­րե­դար­ձը։ Ա­վան­դույթ դար­ձած այդ տո­նը միշտ էլ նշ­վել է հան­դի­սա­վո­րու­թյամբ։

Վաղ ա­ռա­վո­տից Հադ­րութ քա­ղա­քի փո­ղոց­նե­րով հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րով անց­նում էր զի­վո­րա­կան շա­րա­սյու­նը։ Տո­նի կա­պակ­ցու­թյամբ Հադ­րութ քա­ղա­քի հու­շա­հա­մա­լի­րում ծաղ­կեպ­սակ­ներ և ծա­ղիկ­ներ խոն­հա­րե­ցին հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ար­ցա­խյան գո­յա­մար­տի վե­տե­րան­ներ, բարձ­րաս­տի­ճան սպա­ներ, զին­վոր­ներ։ Նրանց միա­ցան Հադ­րու­թի վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րու­թյու­նը, ԱՀ ՊԲ հրա­մա­նա­տա­րի թի­կուն­քի գծով տե­ղա­կալ գե­նե­րալ մա­յոր Բո­րիս Դա­վի­դո­վը և հրա­մա­նա­տա­րի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­պա­հով­ման գծով տե­ղա­կալ գն­դա­պետ Ստյո­պա Գևոր­գյա­նը։

Տո­նա­կան մի­ջո­ցա­ռու­մը շա­րու­նակ­վեց քա­ղա­քի Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում, որ­տեղ տե­ղի ու­նե­ցավ մի­տինգ: Հադ­րու­թի քա­ղա­քա­պետ Վի­գեն Հայ­րա­պե­տյա­նը նշեց, որ 1992 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 15-ը Հադ­րու­թի հա­մար ճա­կա­տագ­րա­կան էր, ու շնոր­հիվ մեր հե­րոս տղա­նե­րի և ամ­բողջ ժո­ղովր­դի միաս­նու­թյան, Հադ­րու­թը շր­ջա­պա­տող բար­ձունք­նե­րը, ո­րոնք գրա­վել էին ա­զեր­նե­րը, ի­րենց իսկ հա­մար դար­ձան գե­րեզ­մա­նա­նոց։ Հադ­րու­թը մնաց ան­սա­սան, իսկ հե­րո­սա­ցած Վազ­գե­նը, Վարդ­գե­սը, Էռ­նես­տը, Սեր­գե­յը, Համ­լե­տը ի­րենց կյան­քը դրե­ցին Հայ­րե­նի­քի զո­հա­սե­ղա­նին։

Հե­րո­սա­կան ճա­նա­պարհ է ան­ցել պաշտ­պա­նա­կան շր­ջա­նը` իր ակ­տիվ մաս­նակ­ցու­թյունն ու­նե­նա­լով մեր տա­րածք­նե­րի ա­զա­տագր­ման գոր­ծում։ Ի­րենց ե­լույթ­նե­րում շնոր­հա­վո­րան­քի խոսք ա­սա­ցին ԱՀ ՊԲ հրա­մա­նա­տա­րի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­պա­հով­ման գծով տե­ղա­կալ գն­դա­պետ Գևոր­գյա­նը, պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրա­մա­նա­տա­րի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­պա­հով­ման գծով տե­ղա­կալ Ար­տակ Վա­նյա­նը, Հադ­րու­թի կա­յա­զո­րի հրա­մա­նա­տա­րի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­պա­հով­ման գծով տե­ղա­կալ Մա­նուկ Բա­դա­լյա­նը, վե­տե­րան ա­զա­տա­մար­տիկ Ար­թուր Սարգ­սյա­նը։ Օրհ­նան­քի խոսք հն­չեց Հադ­րու­թի շր­ջա­նի հոգևոր հո­վիվ Տեր Մաթևոս քա­հա­նա Դրա­վան­ցի կող­մից։ Տո­նի կա­պակ­ցու­թյամբ հրա­պա­րակ­վեց ԱՀ նա­խա­գա­հի հրա­մա­նա­գի­րը` վե­տե­րան ա­զա­տա­մար­տիկ­նե­րին պարգևատ­րե­լու մա­սին։ Հրա­պա­րակ­վեց նաև ԱՀ ՊԲ և Ա­ռա­ջին Պաշտ­պա­նա­կան Շր­ջա­նի հրա­մա­նա­տար­նե­րի հրա­ման­նե­րը մի շարք զին­ծա­ռա­յող­նե­րի պարգևատ­րե­լու մա­սին։

Տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ մի շարք մշա­կու­թա­յին և մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­ներ էին կազ­մա­կերպ­վել։ Բռնց­քա­մար­տի մր­ցում­նե­րին մաս­նակ­ցում էին Ստե­փա­նա­կեր­տի, Հադ­րու­թի և Կար­միր Շու­կա­յի մար­զադպ­րոց­նե­րի սա­նե­րը։ Ե­րե­կո­յան Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում կա­յա­ցավ տո­նա­կան հա­մերգ, հե­տո` տո­նա­կան հրա­վա­ռու­թյուն։ Ա­վան­դա­կան դար­ձած Խորն աղ­բյուր տա­րած­քում կազ­մա­կերպ­վել էր վե­տե­րան ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հյու­րա­սի­րու­թյուն։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.