Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ԱՅՍ­ՏԵՂ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ ԿԵՆ­ՍԱ­ԿԱՆ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ ՈՒ­ՆԵՆ

Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Ա­վե­լի քան երկ­դա­րյա պատ­մու­թյուն ու­նե­ցող Զար­դա­նա­շե­նը ժա­մա­նա­կին ծաղ­կուն ու շեն գյուղ էր: Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մին մաս­նակ­ցել է ա­վե­լի քան 200 զար­դա­նա­շեն­ցի: Տա­րեց­ներն ա­սում են, որ Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի տա­րի­նե­րին գյու­ղի բնակ­չու­թյու­նը 900-ից ա­վե­լի էր:

Պատ­կերն այ­սօր այլ է: Հի­մա ճա­նա­պարհ­նե­րը քանդ­ված են, տնե­րը` դա­տարկ­ված ու ա­վեր­ված: Եր­բեմ­նի աշ­խույժ գյու­ղում այ­սօր գրանց­ված է 92 բնա­կիչ, 26 ըն­տա­նիք, սա­կայն հիմ­նա­կա­նում ապ­րում է ըն­դա­մե­նը 65 մարդ:
Ան­բա­րեն­պաստ ե­ղա­նակ­նե­րին Թա­ղա­վար­դից Զար­դա­նա­շեն հաս­նելն իս­կա­կան փոր­ձու­թյուն է: Սա­կայն հա­մայն­քի հա­մար միայն խար­խուլ ճա­նա­պարհ­նե­րը չեն խն­դիր:
Հա­մայն­քի ղե­կա­վա­րի` փետր­վար ամ­սին կա­յա­ցած հաշ­վե­տու ժո­ղո­վի ըն­թաց­քում բնա­կիչ­նե­րը բարձ­րա­ձայ­նել էին խն­դիր­նե­րը, հատ­կա­պես` դպ­րո­ցի հար­ցը: Տա­րի­ներ շա­րու­նակ Զար­դա­նա­շե­նի ա­շա­կերտ­ներն ամ­ռան տա­պին ու ձմ­ռան բքին, անց­նե­լով 6կմ ճա­նա­պարհ, հաս­նում են հարևան Թա­ղա­վար­դի միջ­նա­կարգ դպ­րոց, հիմ­նա­կա­նում` ոտ­քով:

Մեր հան­դիպ­ման ժա­մա­նակ հա­մայն­քի ղե­կա­վա­րի պաշ­տո­նա­կա­տար Ռու­բիկ Բա­լա­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ հա­մայն­քում ապ­րում է 8 դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա: ԿԳՍ նա­խա­րա­րու­թյան ո­րոշ­ման հա­մա­ձայն` այս ու­սում­նա­կան տա­րում, ա­ռա­ջին և երկ­րորդ դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րը կր­թու­թյուն կս­տա­նան Զար­դա­նա­շե­նում, իսկ մնա­ցած ե­րե­խա­նե­րը կհա­ճա­խեն Թա­ղա­վար­դի դպ­րոց, նա­խա­րա­րու­թյան կող­մից կտ­րա­մադր­վի տրանս­պոր­տա­յին մի­ջոց և վա­ռե­լիք:

Նա տե­ղե­կաց­րեց բո­լո­րո­վին վեր­ջերս հա­մայն­քում ներ­դր­ված ա­նաս­նա­պա­հու­թյան կա­նո­նա­կարգ­ման ծրագ­րի մա­սին. ՙՀաշ­վի առ­նե­լով ծրագ­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը և հա­մայն­քում առ­կա նպաս­տա­վոր պայ­ման­նե­րը` ԱՀ գյուղ­նա­խա­րա­րու­թյան կող­մից ծրա­գի­րը ներ­դր­վել է նաև մեր գյու­ղում: Պա­հի դրու­թյամբ սկս­ված են ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տանք­նե­րը: Ընդգրկված 110հա տա­րած­քը կջ­րար­բիաց­վի, կբա­րե­կարգ­վեն ա­րոտ­ներ տա­նող ճա­նա­պարհ­նե­րը, ո­րոնց շնոր­հիվ կրկ­նա­կի, նույ­նիսկ ե­ռա­կի ան­գամ կբարձ­րա­նա ա­րոտ­նե­րի բեր­քատ­վու­թյու­նը, կբարձ­րա­նա ա­նա­սուն­նե­րի ինչ­պես մթե­րատ­վու­թյու­նը, այն­պես էլ` գլ­խա­քա­նա­կը՚,- ա­սում է Ռ. Բա­լա­յա­նը և հա­վե­լում, որ օ­գոս­տո­սի 8-ի դրու­թյամբ հա­մայն­քում առ­կա է 67 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն:

Հա­մայն­քի 975հա վար­չա­կան տա­րած­քի 169.79հա-ն վա­րե­լա­հող է, որ­տեղ 2018թ. մշակ­վել է ըն­դա­մե­նը 87.1հա ցո­րեն և 2.46հա գա­րի: Ցո­րե­նի մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը հեկ­տա­րից կազ­մել է 30ց, իսկ գա­րու մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը՝ 15ց: Գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պե­լու հա­մար, զար­դա­նա­շեն­ցի­ներն օգտ­վում են հարևան գյու­ղե­րի տեխ­նի­կա­նե­րից` սե­փա­կան գյուղ­տեխ­նի­կա չու­նե­նա­լու պատ­ճա­ռով:
Գյու­ղի դիր­քը և բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րը նպաս­տա­վոր են գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման հա­մար: Սե­փա­կան այ­գի­նե­րում մշակ­ված բերքն ու բա­րի­քը այլ աշ­խա­տանք չու­նե­ցող զար­դա­նա­շեն­ցին ի­րաց­նում է Ստե­փա­նա­կեր­տում, այս­կերպ հո­գում ըն­տա­նի­քի հոգ­սե­րը:

Շրջ­կենտ­րո­նից ու մայ­րա­քա­ղա­քից 45կմ հե­ռա­վո­րու­թյան, ծո­վի մա­կար­դա­կից 1100 մետր բարձ­րու­թյան վրա գտն­վող, թավ ան­տառ­նե­րով շր­ջա­պատ­ված Զար­դա­նա­շենն ա­պա­հով­ված է խմե­լու ջրով, հե­ռա­հա­ղոր­դակ­ցու­թյամբ և ին­տեր­նետ կա­պով: Շեն­քը, որ­տեղ տե­ղա­կայ­ված են ա­կում­բը, բուժ­կե­տը և գյու­ղա­պե­տա­րա­նը, վթա­րա­յին է: Ռ. Բա­լա­յա­նի խոս­քով՝ շրջ­վար­չա­կազ­մի ա­ջակ­ցու­թյամբ նա­խորդ տա­րում փոխ­վել է բուժ­կե­տի տա­նի­քը: Բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ են տար­վել խմե­լու ջրի ջրա­վա­զա­նում: Վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նեն ջրա­տար խո­ղո­վակ­նե­րը: Անմ­խի­թար վի­ճա­կում են գտն­վում ինչ­պես գյու­ղա­մի­ջյան, այն­պես էլ Թա­ղա­վարդ-Զար­դա­նա­շեն ճա­նա­պարհ­նե­րը:
Սա­րե­րի ու­սին թիկ­նած, օր-օ­րի մա­րող Զար­դա­նա­շե­նում հա­զար ու մի հոգս ու­նե­ցող ե­րի­տա­սարդ­նե­րից ոչ բո­լորն են տար­ված քա­ղա­քի բա­րե­կե­ցիկ կյան­քով: Բաց­վող դար­պաս­նե­րը և օ­ջախ­նե­րից ել­նող ծխի քու­լա­նե­րը հույս են արթ­նաց­նում խոր ար­մատ­նե­րով հա­րա­զատ գյու­ղին կապ­ված տա­րեց հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի մոտ:
Խն­դիր­նե­րը, ո­րոնք առ­կա են Զար­դա­նա­շե­նում, մաս­նա­վո­րա­պես` դպ­րո­ցը և ճա­նա­պարհ­նե­րը, ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն գյու­ղի ա­պա­գա­յի հա­մար: Այս­տեղ ցան­կա­նում են օր ա­ռաջ լուծ­ված տես­նել հա­մայն­քի կեն­սա­կան նշա­նա­կու­թյան խն­դիր­նե­րը: