ԱՎԱՐՏԻ ԺԱՄԿԵՏԸ ՄՈՏ Է

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

2011 թվա­կա­նին Բեր­ձո­րում սկս­վեց Քա­շա­թա­ղի շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման նոր շեն­քի կա­ռու­ցու­մը։ Ան­ցած 8 տա­րի­նե­րի ըն­թաց­քում պար­բե­րա­բար կա­տար­վել են շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ, սա­կայն ա­ռայ­սօր Քա­շա­թա­ղի բուժ­միա­վո­րու­մը տե­ղա­կայ­ված է նախ­կին շեն­քում և ու­նի բա­զում խն­դիր­ներ։ Բուժզ­նն­վե­լու, բուժ­վե­լու հա­մար քա­շա­թաղ­ցի­ներն ստիպ­ված են մեկ­նել Ստե­փա­նա­կերտ, Երևան, Կա­պան, Գո­րիս։

Վեր­ջերս Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նը հե­ռուս­տա­հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ հայտ­նեց, որ 2019թ. սեպ­տեմ­բե­րին Քա­շա­թա­ղի բուժ­միա­վոր­ման շեն­քը կհան­ձն­վի շա­հա­գործ­ման. անհ­րա­ժեշտ ֆի­նան­սա­վո­րումն ա­պա­հով­ված է, և շի­նա­րար­ներն աշ­խա­տում են։ Ար­դեն 2 տա­րի է, ինչ բուժ­միա­վոր­ման շեն­քի շի­նա­րա­րու­թյո­ւնն ի­րա­կա­նաց­վում է Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծող ՙՍուր-Նա­րեկ՚ ՍՊԸ-ի կող­մից։ Պարթև Հով­հան­նի­սյա­նը, ով ղե­կա­վա­րում է աշ­խա­տանք­նե­րը, տե­ղե­կաց­րեց՝ շեն­քի տա­րած­քում այս օ­րե­րին կա­տա­րում են հար­թեց­ման, բա­րե­կարգ­ման, ջրագ­ծի և հո­սան­քա­լա­րե­րի անց­կա­ցում։ Այ­ցի պա­հին ՍՊԸ-ին պատ­կա­նող էքս­կա­վա­տո­րը շեն­քի արևե­լյան պա­տի մոտ փոս էր բա­ցում՝ ջրագ­ծի և հո­սան­քագ­ծի անց­կաց­ման հա­մար։ Ներ­սում հիմ­նա­կան աշ­խա­տանք­ներն ա­վարտ­վել են, տե­ղադր­վել են դռ­ներն ու պա­տու­հան­նե­րը, է­լեկտ­րա­կան ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րը. պատ­րաստ է սան-հան­գույ­ցը. մնա­ցել է՝ հա­տակ­նե­րի սա­լի­կա­պա­տու­մը, ջե­ռուց­ման մարտ­կոց­նե­րի տե­ղադ­րու­մը և ներ­քին հար­դար­ման այլ աշ­խա­տանք­ներ։ Գոր­ծում է նաև վե­րե­լա­կը։ Պ. Հով­հան­նի­սյանն ա­սաց՝ շի­նա­նյու­թի կե­սը տե­ղում է ար­դեն, մնա­ցա­ծը կբե­րեն շու­տով։ Այս օ­րե­րին տե­ղում աշ­խա­տում են մոտ 10 շի­նա­րար­ներ, աշ­խա­տո­ղի խն­դիր չկա։ Կարևո­րեց, որ ֆի­նան­սա­վո­րու­մը լի­նի ժա­մա­նա­կին։

Պ. Հով­հան­նի­սյա­նի հետ շր­ջե­ցի շեն­քի տա­րած­քում։ Նկու­ղա­յին հար­կում, որ­տեղ կգոր­ծեն լա­բո­րա­տո­րիա, լվաց­քա­տուն, խո­հա­նոց, ճա­շա­րան, դե­ղա­տուն, ջրա­մա­տա­կա­րար­ման սե­նյակ և այլն, հա­տա­կը ևս պատ­րաստ է, և քիչ աշ­խա­տանք­ներ են մնա­ցել կա­տա­րե­լու։ Ա­ռա­ջին հար­կում կգոր­ծեն պո­լիկ­լի­նի­կան, ռենտ­գեն և այլ ախ­տո­րո­շիչ սե­նյակ­ներ։ Հի­վան­դա­նո­ցը կու­նե­նա ընդ­հա­նուր 27 մահ­ճա­կալ։ Ո­րոշ սե­նյակ­նե­րում՝ վի­րա­հա­տա­րան, ծնն­դա­տուն, վի­րա­կա­պա­րան և այլն, գոր­ծե­լու է օ­դա­փո­խու­թյան նե­րած­ման և ար­տած­ման հա­մա­կար­գը։ Շի­նա­րար­ներն զբաղ­ված էին կա­թա­սա­յա­տան, վա­ռե­լա­փայ­տի պա­հես­տի և դի­զել-գե­նե­րա­տո­րի սե­նյա­կի կար­գա­վոր­ման աշ­խա­տանք­նե­րով։ Պատ­րաստ է նաև պա­հա­կա­տան հիմ­քը։ Մել­սիկ Սա­ֆա­րյա­նը և Հրայր Ղա­զա­րյա­նը 11 տա­րի է, ինչ աշ­խա­տում են ՙՍուր-Նա­րեկ՚ ՍՊԸ-ում, իսկ գյում­րե­ցի Մել­քոն Հա­կո­բյա­նը 4-5 ա­միս է, ինչ այս­տեղ է։ Ե­ռակ­ցող Մա­միկ Սա­րա­ջյա­նը Բեր­ձո­րից է։ Գոհ են նաև մյուս շի­նա­րար­նե­րը, որ ու­նեն աշ­խա­տանք, պատ­րաստ են նա­խա­տե­սած ժամ­կե­տին ա­վար­տել այս կարևոր կա­ռույ­ցի շի­նա­րա­րու­թյու­նը, միայն թե հար­կա­դիր պա­րա­պուրդ չլի­նի։ Բժշ­կա­կան սար­քա­վո­րում­ներն ու գույ­քը կտե­ղադր­վի ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րի կող­մից շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ա­վար­տե­լուց հե­տո։ Շի­նա­րա­րու­թյու­նը վե­րահ­սկ­վում է ԱՀ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան տեխ­հս­կիչ­նե­րի կող­մից։ Գա­գիկ Աս­րյա­նը տե­ղե­կաց­րեց՝ աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վում են նա­խա­տես­ված նոր­մե­րով, ո­րա­կով։ Կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րին զու­գա­հեռ բա­րե­կարգ­վում է տա­րած­քը (աս­ֆալ­տա­պա­տում, կա­նա­չա­պա­տում, լու­սա­վո­րու­թյան անց­կա­ցում, ցան­կա­պա­տում մե­տա­ղա­կան հա­տուկ ցան­ցով և այլն)։ 

Հի­վան­դա­նոցն ու­նե­նա­լու է ա­ռան­ձին են­թա­կա­յան, իսկ է­լեկտ­րա­կան հո­սան­քի ան­ջատ­ման դեպ­քում կգոր­ծի 50կ/վ հզո­րու­թյամբ դի­զել-գե­նե­րա­տո­րը։ Հա­տակ­նե­րը կպատ­վեն հա­տուկ ՙՎի­նիլ՚ նյու­թով, ո­րը է­կո­լո­գիա­պես անվ­տանգ է, դի­մաց­կուն։ Ռենտ­գեն սե­նյա­կի հա­մար հա­տուկ են դռ­նե­րը, և ներ­սի պա­տե­րը պատ­վե­լու են հա­տուկ նյու­թով, որ ճա­ռա­գայ­թու­մը բա­ցառ­վի։ Գ. Աս­րյա­նը նո­ւյն­պես հույս հայտ­նեց, որ սեպ­տեմ­բեր-հոկ­տեմ­բեր ա­միս­նե­րին բուժ­միա­վոր­ման շեն­քը պատ­րաստ կլի­նի։ Հու­սանք՝ շի­նա­րար­նե­րը պա­րա­պուրդ չեն ու­նե­նա, և շու­տով շր­ջա­նը կու­նե­նանք եր­կար սպաս­ված նոր հի­վան­դա­նոց։