Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀՈՎ­ՍԵ­ՓԱ­ՎԱՆ. ԽՆ­ԴԻՐ­ՆԵՐ ԵՎ ՁԵՌՔ­ԲԵ­ՐՈՒՄ­ՆԵՐ

Հով­սե­փա­վա­նը շր­ջա­նի հա­մե­մա­տա­բար նոր բնա­կա­վայ­րե­րից է։

Դրա պատ­մու­թյան հիմ­քը դր­վել է Ար­ցա­խյան շարժ­ման հետ, երբ շարժ­ման ջա­տա­գով­նե­րից մե­կը՝ հայ­րե­նան­վեր և ազ­գա­սեր Յու­րի Ջհան­գի­րյա­նը, մտադր­վեց ա­նընդ­հատ իր տա­րածք­ներն ընդ­լայ­նող ադր­բե­ջա­նա­կան գյու­ղի հենց սահ­մա­նագ­ծին հայ­կա­կան նոր բնա­կա­վայր կանգ­նեց­նել։ Բա­զում դժ­վա­րու­թյուն­ներն ու, հա­ճախ նաև հիաս­թա­փու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լով, Յու­րի Ջհան­գի­րյա­նին հա­ջող­վել է իր վա­ղե­մի ցան­կու­թյունն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել։ Ու այ­սօր Հով­սե­փա­վա­նի հա­մայն­քա­պե­տա­րա­նի շեն­քին փող­փո­ղա­ցող ե­ռա­գույնն առ­հա­վատ­չյան է հա­յի հե­րո­սա­կան, հաղ­թա­կան ո­գու և ան­նա­հանջ կամ­քի։

30 տա­րի է ան­ցել Հով­սե­փա­վա­նի հիմ­նադ­րու­մից, գյու­ղում բա­վա­կա­նին հա­ջո­ղու­թյուն­ներ են գրանց­վել, ո­րոնց կող­քին տեղ ու­նեն նաև չլուծ­ված հիմ­նախն­դիր­ներ։ Թե ո­րոնք են դրանք և ինչ­պի­սի աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել այն­տեղ՝ տե­ղե­կա­ցանք հա­մայն­քի ղե­կա­վար Խա­չա­տուր Պետ­րո­սյա­նից։
-Պա­րոն Պետ­րո­սյան, ինչ­պի­սի՞ն է գյու­ղի ժո­ղովր­դագ­րա­կան վի­ճա­կը։
- 2019 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ գյու­ղում գրանց­ված է 38 տն­տե­սու­թյուն՝ 183 բնակ­չով, ո­րոն­ցից 25-ն ու­նեն ժա­մա­նա­կա­վոր գրան­ցում։ Հա­մայն­քում կա 0-5 տա­րե­կան 15 ե­րե­խա։ Յու. Ջհան­գի­րյա­նի ան­վան հիմ­նա­կան դպ­րո­ցում սո­վո­րում է 25 ա­շա­կերտ, դա­սա­վան­դում՝ 12 ու­սու­ցիչ։ Բա­վա­կա­նին սերտ է դպ­րոց-հա­մայնք կա­պը, ո­րի շր­ջա­նակ­նե­րում տոն և հի­շար­ժան օ­րե­րին կազ­մա­կերպ­վում են տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ։ Հա­մայնքն ու­նի 27 թո­շա­կա­ռու, նպաստ ստա­ցող 10 և բազ­մա­զա­վակ 6 ըն­տա­նիք։

-Ինչ­պի­սի՞ աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել հա­մայն­քում 2018 թվա­կա­նին և ի՞նչ է նա­խա­տես­վում ըն­թա­ցիկ տար­վա հա­մար։
- ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի և ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ հա­մայն­քի տա­րած­քում փոր­վել է ար­տե­զյան ջր­հոր, ո­րով լուծ­վել է հա­մայն­քի կարևո­րա­գույն խն­դիր­նե­րից մե­կը՝ ո­ռոգ­ման ջրի հար­ցը։ 2018 թվա­կա­նին հա­մայն­քում բազ­մա­զա­վակ մեկ ըն­տա­նի­քի հա­մար կա­ռուց­վել և շա­հա­գործ­ման է հան­ձն­վել բնա­կե­լի տուն։ Բա­ցի դրա­նից, բազ­մա­զա­վակ և կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­նե­րը պար­բե­րա­բար օգտ­վում են շր­ջա­նի սո­ցա­պա­հո­վու­թյան բաժ­նի կող­մից տրա­մադր­վող տա­րա­տե­սակ օգ­նու­թյուն­նե­րից, ինչ­պես նաև բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րը բա­րե­լա­վե­լուն ուղղ­ված ծրագ­րե­րից։ Պար­բե­րա­բար կազ­մա­կերպ­վում են շա­բա­թօ­յակ­ներ, ո­րոնց հա­մայն­քի բնա­կիչ­նե­րը մեծ ակ­տի­վու­թյամբ են մաս­նակ­ցում։ 2018 թվա­կա­նի հա­մայն­քա­յին բյու­ջեն գե­րա­կա­տա­րել ենք, ին­չը նաև բնա­կիչ­նե­րի գիտ­կաց­ված մո­տեց­ման ար­դյունք է։ Ըն­թա­ցիկ տար­վա հա­մայն­քա­յին բյու­ջի կա­տար­ման ար­դյունք­նե­րը նույն­պես գո­հա­ցու­ցիչ են։

-Ի՞նչ հիմ­նարկ­ներ են գոր­ծում Հով­սե­փա­վա­նում։
- Գոր­ծում է հիմ­նա­կան դպ­րոց, մշա­կույ­թի տուն, բուժ­կետ, հա­մայն­քա­պե­տա­րան, ո­րոնց հա­մա­կարգ­ված աշ­խա­տան­քի ար­դյուն­քում հնա­րա­վոր է դառ­նում գյու­ղում ար­դյու­նա­վետ աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նել, ծրագ­րեր կյան­քի կո­չել։ Հա­մայնքն ու­նի նաև գյու­ղատն­տես և ա­նաս­նա­բույժ, ով­քեր վե­րահս­կում են գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը և յու­րա­քան­չյուր ամս­վա վեր­ջում հաշ­վետ­վու­թյուն ներ­կա­յաց­նում կա­տար­վա­ծի մա­սին։ Հով­սե­փա­վա­նը գա­զա­ֆի­կաց­ված է, գոր­ծում է բջ­ջա­յին ան­լար հե­ռա­խո­սա­կապ և ին­տեր­նետ։
- Ին­չո՞վ են զբաղ­ված հով­սե­փա­վան­ցի­նե­րը։
-Զբաղ­վա­ծու­թյան հար­ցը, հիմ­նա­կա­նում, լուծ­ված է։ Հով­սե­փա­վան­ցի­ներն զբաղ­վում են և? հո­ղա­գոր­ծու­թյամբ, և? ա­նաս­նա­պա­հու­թյամբ։ Բա­վա­կա­նին թվով ե­րի­տա­սարդ­ներ ծա­ռա­յում են ԱՀ ՊԲ-ում։

-Ներ­կա­յում ինչ­պի­սի՞ խն­դիր­ներ ու­նի հա­մայն­քը։
- Առ­կա են բազ­մա­թիվ խն­դիր­ներ, ո­րոնք բա­ցա­սա­կան են անդ­րա­դառ­նում ա­ռա­ջին հեր­թին ժո­ղովր­դագ­րա­կան ցու­ցա­նիշ­նե­րի վրա։ Դրանց մեծ մա­սը հնա­րա­վոր է լու­ծել միայն պե­տա­կան մի­ջամ­տու­թյամբ և ա­ջակ­ցու­թյամբ։ Այդ խն­դիր­նե­րի շար­քում ես ա­ռանձ­նաց­նում եմ բնա­կա­րա­նա­շի­նու­թյու­նը, եր­թու­ղա­յին տրանս­պոր­տի բա­ցա­կա­յու­թյու­նը, հա­մայն­քա­յին կենտ­րո­նի կա­ռու­ցու­մը, խմե­լու ջրի ջրա­չա­փե­րի տե­ղադ­րու­մը, ար­տե­զյան ջր­հո­րից օգտ­վող հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին այ­գի հիմ­նե­լու և տնա­մերձ հո­ղա­մա­սե­րին ո­ռոգ­ման ջրի մա­տա­կա­րար­ման նպա­տա­կով ա­ջակ­ցու­թյան ցու­ցա­բե­րու­մը, Լու­սա­ձո­րի հա­մայն­քից ա­րո­տա­վայ­րե­րի տրա­մադ­րու­մը։
Հով­սե­փա­վան­ցի­ներն աշ­խա­տող ժո­ղո­վուրդ են և կա­րո­ղա­նում են ա­պա­հո­վել, ին­չու չէ, նաև տա­րեց­տա­րի ա­վե­լի բա­րե­կար­գել ի­րենց կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը։
Ճիշտ է, սո­ցիա­լա­կան տար­բեր խմ­բե­րի պատ­կա­նող ան­ձինք օգտ­վում են պե­տա­կան նպաստ­նե­րից և բա­րե­գոր­ծա­կան տար­բեր ծրագ­րե­րից, սա­կայն գյու­ղա­ցի­նե­րի հիմ­նա­կան ե­կամ­տի աղ­բյու­րը մնում է սե­փա­կան աշ­խա­տան­քը։

- Գի­տենք, որ Հով­սե­փա­վա­նը, ինչ­պես ար­ցա­խյան բազ­մա­թիվ բնա­կա­վայ­րեր, նույն­պես բա­րե­րար­ներ ու­նի։
- Որ­պես վե­րաբ­նա­կեց­վող գյուղ, այս­տեղ այն­քան էլ շատ չեն ի­րա­կա­նաց­ված բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րե­րը։ Դպ­րո­ցին բա­րե­գոր­ծա­կան ա­ջակ­ցու­թյուն են ցու­ցա­բե­րում Յու­րի Ջհան­գի­րյա­նի հա­րա­զատ­նե­րը։ Իսկ ար­տե­զյան ջր­հոր փո­րե­լու և գյու­ղը ո­ռոգ­ման ջրով ա­պա­հո­վե­լու հա­մար ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի Շվեյ­ցա­րիա­յի տե­ղա­կան մարմ­նի ա­տե­նա­պետ Ա­վե­տիս Կի­զի­րյա­նին շնորհ­վել է Հով­սե­փա­վա­նի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցու կո­չում։

-Պա­րոն Պետ­րո­սյան, շուրջ 15 տա­րի է, ինչ ղե­կա­վա­րում եք հա­մայն­քը ու հեր­թա­կան ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րին այժմ չեք մաս­նակ­ցե­լու։ Գտ­նում եք, որ էլ ա­նե­լի՞ք չու­նեք գյու­ղում։
-Կար­ծում եմ՝ ե­կել է սերն­դա­փո­խու­թյան ժա­մա­նա­կը։ Ինքս էլ ո­րո­շել եմ զբաղ­վել սե­փա­կան տն­տե­սու­թյամբ։ Սա­կայն դա չի նշա­նա­կում, որ չեմ մաս­նակ­ցե­լու հա­մայն­քի զար­գաց­մա­նը։ Ես շա­րու­նա­կե­լու եմ ապ­րել Հով­սե­փա­վա­նի հիմ­նախն­դիր­նե­րով և պատ­րաստ եմ իմ հա­րուստ ու եր­կա­րա­մյա փոր­ձը փո­խան­ցել հա­մայն­քի նոր ղե­կա­վա­րին։
Գյու­ղի աշ­խար­հագ­րա­կան դիր­քը շատ բա­րեն­պաստ է, ուս­տի կեն­սա­կան նշա­նա­կու­թյան խն­դիր­նե­րի լուծ­ման պա­րա­գա­յում այն ոչ միայն կզար­գա­նա ու կբար­գա­վա­ճի, այլև կհա­վակ­նի դառ­նալ շր­ջա­նի ա­ռա­ջա­տար գյու­ղե­րից մե­կը։

Հար­ցազ­րույ­ցը՝
Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻ