[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՇԱՐԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՂԱՎԱՂՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻ ԴԵՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԵՆ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

Հա­յա­գի­տա­կան մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով "Մա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սա­րում"

Օ­գոս­տո­սի 26-27-ը ՙՄա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սար՚ գի­տամ­շա­կու­թա­յին կենտ­րո­նում անց­կաց­վեց Հա­յոց արևե­լից կող­մանք. Ար­ցախ, Ու­տիք (պատ­մու­թյուն, մշա­կույթ) հա­յա­գի­տա­կան մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով, ո­րին մաս­նակ­ցում էին շուրջ եր­կու տաս­նյակ գիտ­նա­կան­ներ Ար­ցա­խից, Հա­յաս­տա­նից ու աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րի գի­տա­կան կենտ­րոն­նե­րից:

Գի­տա­ժո­ղո­վի բաց­մա­նը ներ­կա էին ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, հոգևոր և պե­տա­կան այ­րեր: Ա­ռա­ջին ան­գամ էր Ար­ցա­խում անց­կաց­վում այդ­պի­սի ներ­կա­յա­ցուց­չա­կան հա­յա­գի­տա­կան գի­տա­ժո­ղով: Մես­րոպ Մաշ­տո­ցի ան­վան Մա­տե­նա­դա­րա­նի, ՙՄա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սար՚ գի­տամ­շա­կու­թա­յին կենտ­րո­նի և Հա­յա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի մի­ջազ­գա­յին ըն­կե­րակ­ցու­թյան (ՀՈՒ­ՄԸ)` Ար­ցա­խում նման մի­ջո­ցա­ռում կազ­մա­կեր­պե­լու գա­ղա­փա­րը ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան, ՀՀ գի­տա­կան կո­մի­տեի և այլ ա­ջա­կից­նե­րի շնոր­հիվ:

Գի­տա­ժո­ղո­վի խո­րագ­րի, ուղղ­վա­ծու­թյան և, ընդ­հան­րա­պես, նման ձեռ­նար­կի գի­տա­հե­տա­զո­տա­կան նպա­տակ­նե­րի մա­սին իր բաց­ման խոս­քում նշեց Մ. Մաշ­տո­ցի ան­վան մա­տե­նա­դա­րա­նի տնօ­րեն Վա­հան Տեր-Ղևոն­դյա­նը: Նրա խոս­քով, խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում, շուրջ 70 տա­րի գտն­վե­լով կրկ­նա­կի օ­տար տի­րա­պե­տու­թյան տակ, մեր այս եր­կա­րա­մա­սի գի­տա­կան ու մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան ու­սում­նա­սի­րու­թյու­նը մե­ծա­պես տու­ժել է: Դրա պատ­ճառ­նե­րից են ե­ղել ե­կե­ղե­ցի­նե­րի չգոր­ծե­լը, խիստ գրաքն­նու­թյու­նը, կտր­վա­ծու­թյու­նը Երևա­նից, հա­յա­գի­տա­կան ա­մե­նաան­մեղ պրպ­տում­նե­րին կպց­ված ազ­գայ­նա­կա­նու­թյան պի­տա­կը: Իսկ այ­սօր այս­տեղ հա­վաք­ված հա­յա­գետ­ներն ի­րենց պարտ­քի մի մասն են վե­րա­դարձ­նում Ար­ցախ աշ­խար­հին` այն հա­մոզ­մուն­քով, որ ա­ռիթ­ներ դեռ շատ կլի­նեն: Վ. Տեր-Ղևոն­դյանն անդ­րա­դար­ձավ նաև գի­տա­ժո­ղո­վի առջև դր­ված եր­կու կարևոր խն­դիր­նե­րին` գի­տա­կան խս­տա­պա­հան­ջու­թյան ա­պա­հով­մա­նը և հա­յա­գի­տու­թյան մի­ջազ­գա­յին բնույ­թի պահ­պան­մա­նը: Մեր հարևան երկ­րում այդ բնա­գա­վա­ռի աշ­խա­տող­ներն ու նրանց հե­տա­զո­տու­թյուն­նե­րը գտն­վում են պե­տա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի լիա­կա­տար տի­րա­պե­տու­թյան տակ: Դա ծնունդ է տա­լիս գի­տու­թյան հետ ոչ մի կապ չու­նե­ցող մտա­ցա­ծին, ստա­հոդ տե­սու­թյուն­նե­րի, ո­րոնց անհ­րա­ժեշտ է պա­տաս­խա­նել լուրջ գի­տա­կան աշ­խա­տան­քով: Նա իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց ՀՈՒ­ՄԸ-ին, ո­րը միա­վո­րում է Եվ­րո­պա­յի, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րի ա­վե­լի քան 400 հա­յա­գետ­նե­րի:

Գի­տա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին ող­ջույ­նի խոսք հղեց ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը: Նրա հա­մոզ­մամբ` մի­ջո­ցա­ռումն ու­նի կարևոր գի­տա­գործ­նա­կան նշա­նա­կու­թյուն, ո­րը թույլ կտա ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան և օ­բյեկ­տիվ ներ­կա­յաց­նել մեր պատ­մու­թյան է­ջե­րը, վեր հա­նել տար­բեր զար­գա­ցում­նե­րի պատ­ճա­ռա­հետևան­քա­յին կա­պը և այն ներ­կա­յաց­նել մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­շադ­րու­թյա­նը: ՙԴա կարևոր է հատ­կա­պես այ­սօր, երբ կան եր­կր­ներ ու շր­ջա­նակ­ներ, ո­րոնք ցու­ցա­բե­րում են քա­ղա­քա­կա­նաց­ված մո­տե­ցում պատ­մա­կան փաս­տե­րի նկատ­մամբ` փորձ ա­նե­լով վե­րա­շա­րադ­րել պատ­մու­թյու­նը և այն ներ­կա­յաց­նել նեղ շա­հա­դի­տա­կան տե­սան­կու­նից, ա­ղա­վաղ­ված ձևով: Այս ա­մե­նին պա­տաս­խա­նե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը այս­պի­սի մի­ջո­ցա­ռում­ներն են` նման ձևա­չա­փե­րով և օ­րա­կար­գով՚:

Գի­տա­ղո­ժո­վին իր բա­րե­մաղ­թան­քը հղեց ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը: Նա վս­տա­հու­թյուն հայտ­նեց, որ հա­յա­գետ­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը կդառ­նան պատ­նեշ այն մարդ­կանց հան­դեպ, ով­քեր փոր­ձում են ա­ղա­վա­ղել պատ­մու­թյու­նը:
ՀՈՒ­ՄԸ նա­խա­գահ Վա­լեն­տի­նա Կալ­ցո­լա­րիի /Շվեյ­ցա­րիա/ ե­լույ­թը ա­կանջ շո­յող գրա­կան արևմտա­հա­յե­րե­նով էր: ՙԿմաղ­թիմ, որ ՙՄա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սար՚ այս նոր կենտ­րո­նը ըլ­լա իբրև սիրտ, որ Ար­ցա­խին մեջ բա­բա­խե` նոր ու­ժե­րը բե­րեով իր հին, բայց հա­րուստ պատ­մու­թյան ա­ղյու­սին մեջ ՚:Գի­տա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պիչ­նե­րից ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը խոր­հր­դան­շա­կան  հա­մա­րեց, որ այն տե­ղի է ու­նե­նում ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի բաց­ման 800-ա­մյա հո­բե­լյա­նին ըն­դա­ռաջ` Աղ­վա­նից կա­թո­ղի­կո­սու­թյան եր­բեմ­նի նս­տա­վայր Գան­ձա­սա­րի վա­նա­կան հա­մա­լի­րում, ո­րը ստեղծ­ման օ­րից հոգևոր ա­ռա­քե­լու­թյու­նը հա­մա­տե­ղել է ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան կենտ­րո­նի դե­րա­կա­տա­րու­թյան հետ և եր­կար դա­րեր Հա­սան Ջա­լա­լյան­նե­րի իշ­խա­նա­կան տոհ­մի շնոր­հիվ ծա­ռա­յել է որ­պես հոգևոր-մշա­կու­թա­յին, գր­չու­թյան, ար­վես­տի կենտ­րոն: ՙՀենց այս պատ­մա­կան ի­րո­ղու­թյունն է տա­րի­ներ ա­ռաջ ո­գեշն­չել Հա­յաս­տա­նի մա­տե­նա­դա­րա­նի այն ժա­մա­նակ­վա տնօ­րեն, լու­սա­հո­գի Հրա­չյա Թամ­րա­զյա­նին, ՙՓյու­նիկ՚ հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րին և Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին` հա­մա­տեղ ջան­քե­րով ստեղ­ծե­լու Գան­ձա­սա­րի մա­տե­նա­դա­րա­նը: Այ­սօր այս­տեղ ներ­կա­յաց­ված է Ար­ցա­խի հա­րուստ գրա­վոր ժա­ռան­գու­թյու­նը: 100-ից ա­վել ձե­ռա­գիր մա­տյան­ներն ու վա­վե­րագ­րե­րը մեր պատ­մու­թյան և Ար­ցա­խի հայ­կա­կա­նու­թյան ան­ժխ­տե­լի վկա­յու­թյուն­ներն են, նաև մեր լի­նե­լու­թյան ե­րաշ­խիք­նե­րից մե­կը՚: Ըստ նա­խա­րա­րի` այս գի­տա­ժո­ղո­վը ա­ռա­ջին հեր­թին կարևոր է ար­ցախ­ցի­նե­րիս հա­մար, քան­զի օգ­նե­լու է լրաց­նել մեր պատ­մագ­րու­թյան բաց է­ջե­րը, ճա­նա­չե­լի դարձ­նել Ար­ցա­խը որ­պես պատ­մա­կան Հա­յաս­տա­նի ան­բա­ժա­նե­լի մաս, որ­պես ազ­գա­յին ու հա­մա­մարդ­կա­յին գա­ղա­փար­նե­րի ձևա­վոր­ման, տա­րած­ման կենտ­րոն: 

ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը նշեց, որ Ար­ցա­խը և Ու­տի­քը մեր այն նա­հանգ­նե­րից են, ո­րոնք ա­վե­լի շատ են են­թարկ­վել մշա­կու­թա­յին յու­րաց­ման ու ցե­ղաս­պա­նու­թյան: Եվ այ­սօր այս նա­հանգ­նե­րի պատ­մու­թյան ու մշա­կույ­թի ու­սում­նա­սի­րու­թյու­նը կբա­ցա­հայ­տի այդ ա­մե­նը:

Գի­տա­ժո­ղո­վի ըն­թաց­քում ե­ղան պատ­մու­թյան, մշա­կույ­թի բնա­գա­վառ­նե­րին վե­րա­բե­րող զե­կու­ցում­ներ: Այս­պես, Ա­լեք­սան Հա­կո­բյանն անդ­րա­դար­ձավ Մեծ Հայ­քի Ու­տիք և Գու­գա­րաց նա­հանգ­նե­րին` ըստ 7-րդ դա­րի աշ­խար­հա­ցույ­ցի, Մար­կո Բաի­սը (Ի­տա­լիա)` ՙՊատ­մու­թյուն Աղ­վա­նից աշ­խար­հի՚-ին` ըստ վար­քագ­րու­թյան, Յուսթ Գիպ­պեր­տը (Գեր­մա­նիա) հա­յե­րե­նի ու աղ­վա­նե­րե­նի կա­պե­րին: Գի­տա­ժո­ղո­վի հո­լան­դա­ցի մաս­նա­կից Թեո Վան Լին­տը հե­տաքր­քր­ված է Ջի­վան­շի­րի վի­պա­սա­նու­թյամբ:
Գի­տա­ժո­ղո­վի նպա­տակ­նե­րից մեկն էլ Ար­ցա­խը որ­պես հա­մա­տա­րած ռազ­մա­կա­նաց­ված գո­տու` մի­ջազ­գա­յին հան­րակ­ցու­թյան թյուր պատ­կե­րաց­մա­նը հա­կա­դար­ձելն է, այն որ­պես լիար­ժեք կյան­քով ապ­րող հան­րա­պե­տու­թյուն ներ­կա­յաց­նե­լը, որ­տեղ ապ­րում է խա­ղա­ղա­սեր ու ստեղ­ծա­գործ ժո­ղո­վուրդ, ո­րը միշտ պատ­րաստ է զեն­քը ձեռ­քին պաշտ­պա­նել իր հո­ղը: Ար­ցա­խը գի­տու­թյան, կր­թու­թյան, մշա­կույ­թի եր­կիր է և քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի ան­բա­ժա­նե­լի մա­սը: