Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒՄ ՀԱ­ՄԱՅ­ՆՔ­ՆԵ­ՐԻ ՆՈ­ՐԸՆ­ՏԻՐ ՂԵ­ԿԱ­ՎԱՐ­ՆԵ­ՐԻ ՀԵՏ

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

ք. Աս­կե­րան

 Հոկ­տեմ­բե­րի 1-ին Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը հան­դի­պել է շր­ջա­նի 11 հա­մայ­նք­նե­րի նո­րըն­տիր ղե­կա­վար­նե­րի հետ։ Նպա­տա­կը նո­րան­շա­նակ ղե­կա­վար­նե­րի հետ ծա­նո­թա­նալն ու ան­մի­ջա­կան մթ­նո­լոր­տում հա­մայ­նք­նե­րում առ­կա հիմ­նախն­դիր­նե­րի մա­սին խո­սելն էր։

ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րից ոչ շատ ժա­մա­նակ է ան­ցել, և շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը հույս հայտ­նեց, որ, այ­նուա­մե­նայ­նիվ, ղե­կա­վար­ներն ար­դեն հասց­րած կլի­նեն ծա­նո­թա­նալ հա­մայ­նք­նե­րի հրա­տապ լու­ծում պա­հան­ջող խն­դիր­նե­րին։
Հի­շյալ հար­ցե­րի շուրջ մտա­հո­գու­թյուն­ներ հայտ­նե­ցին հան­դիպ­մա­նը մաս­նա­կից հա­մայ­նք­նե­րի բո­լոր ղե­կա­վար­նե­րը։ Նրան­ցից յու­րա­քան­չյու­րը քա­ջա­տե­ղյակ է հա­մայն­քի հիմ­նախն­դիր­նե­րին, ո­րոնք դեռևս նա­խան­շել էին ի­րենց նա­խընտ­րա­կան ծրագ­րե­րում, և բո­լորն էլ պատ­րաս­տա­կամ են հա­մայ­նք­նե­րում դրա­կան տե­ղա­շարժ գրան­ցե­լու հար­ցում ա­նել հնա­րա­վո­րը։ Հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման հե­ռան­կար­ներ և տես­լա­կան­ներ ու­նեն բո­լո­րը, սա­կայն մե­ծա­ծա­վալ աշ­խա­տանք­ներ և ներդ­րում­ներ պա­հան­ջող խն­դիր­նե­րը գե­րակ­շիռ են, ո­րոնց լուծ­ման հար­ցում Հ. Ղահ­րա­մա­նյա­նը խոս­տա­ցավ ղե­կա­վար­նե­րից յու­րա­քան­չյու­րի հետ քն­նար­կում­ներ կազ­մա­կեր­պել՝ լուծ­ման ա­մե­նաար­դյու­նա­վետ տար­բե­րա­կը գտ­նե­լու հա­մար։ Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը հա­մայ­նք­նե­րի նո­րըն­տիր ղե­կա­վար­նե­րին ծա­նո­թաց­րեց նաև վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի բա­ժին­նե­րի վա­րիչ­նե­րի հետ, հոր­դո­րե­լով ա­նել հնա­րա­վոր ա­մեն ինչ հե­տա­գա ար­դյու­նա­վետ փոխ­հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար։