Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ՝ ՙԱՐՑԱԽՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ՚ ԹԵՄԱՅՈՎ

 

 

 

 

 

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոկ­տեմ­բե­րի 25-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան կազ­մա­կեր­պած կլոր սե­ղա­նը ՙԱր­ցա­խում շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա փոքր ՀԷԿ-ե­րի ազ­դե­ցու­թյու­նը՚ թե­մա­յին էր վե­րա­բե­րում։ Մաս­նա­կից­նե­րը գե­րա­տես­չու­թյան աշ­խա­տա­կից­ներն էին, ԱրՊՀ դա­սա­խոս­ներ՝ հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի գծով, լրագ­րող­ներ։

ԱՀ տա­րած­քում առ­կա են գոր­ծող 1 խո­շոր և 26 փոքր ՀԷԿ-եր, ինչ­պես նաև կա­ռուց­վող այլ փոքր ՀԷԿ-եր՝ ընդ­հա­նուր 43 միա­վոր 220,583 ՄՎտ. հզո­րու­թյամբ (146,150 ՄՎտ՝ գոր­ծող ՀԷԿ-եր): Հիմ­նա­կա­նում բո­լո­րը բարձր ճն­շու­մա­յին են, բա­ցա­ռու­թյամբ Սար­սան­գի և Մա­տա­ղի­սի ՀԷԿ-ե­րի։ ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րար Ֆե­լիքս Գաբ­րիե­լյա­նի խոս­քով՝ բո­լոր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­ներն էլ լուրջ դեր են կա­տա­րում Ար­ցա­խի է­ներ­գե­տի­կա­յի բնա­գա­վա­ռում՝ հան­դի­սա­նա­լով հայ­րե­նա­կան ար­տադ­րու­թյան կարևոր ձեռ­նար­կու­թյուն­ներ։ Հաշ­վի առ­նե­լով ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան սպառ­նա­լիք­ներն ու վտանգ­նե­րը՝ փոքր ՀԷԿ-ե­րը նաև ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն մեր երկ­րի հա­մար։
Սա­կայն ոչ ար­դյու­նա­վետ, ա­վան­դա­կան ջրօգ­տա­գոր­ծու­մից ժա­ռան­գած և ըն­թա­ցիկ գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քում հյուծ­ված ջրա­յին ռե­սուրս­նե­րը վե­րա­կանգ­նե­լու հար­ցը դար­ձել է հրա­տապ։ Ջրա­յին ռե­սուրս­նե­րի նվազ­ման տեն­դենցն առ­կա է, ինչն ինք­նին մտա­հո­գիչ է։
ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ա­լեք­սանդր Գաս­պա­րյա­նի տե­ղե­կաց­մամբ՝ հո­սա­կո­րուստ­նե­րի կր­ճատ­ման ցան­կա­լի ար­դյուն­քի հաս­նե­լու նպա­տա­կով նա­խա­րա­րու­թյու­նը փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի ջրա­չա­փա­կան մշ­տա­դի­տարկ­ման կենտ­րո­նաց­ված հա­մա­կար­գի ներ­դր­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գիր է նա­խա­տե­սել, ին­չի հա­մար էլ պայ­մա­նա­գիր է կնք­վել ՙԼո­կա­տոր՚ ՓԲԸ-ի հետ։

Ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հե­լու հա­մար այս տար­վա փետր­վա­րից հա­մա­կար­գում ջրա­չա­փեր ու մա­կար­դա­կա­չա­փեր տե­ղադ­րե­լու գոր­ծըն­թաց է սկս­վել։ Ըստ Ա. Գաս­պա­րյա­նի՝ հա­մա­կարգն առ­ցանց հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս դի­տար­կել ջրի քա­նակն ու մա­կար­դա­կը և հա­մա­պա­տաս­խան կար­գա­վո­րում­ներ ա­նել։ Նա­խա­րա­րու­թյան բնա­պահ­պա­նա­կան և ըն­դեր­քի պե­տա­կան տես­չու­թյան կող­մից կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի և ստու­գում­նե­րի ար­դյուն­քում պարզ­վել է, որ 26 ՀԷԿ-ե­րից ջրա­չա­փա­կան սար­քեր պետք է տե­ղադր­վեն 21-ի վրա։ Այ­սօր­վա դրու­թյամբ ջրա­չա­փեր են տե­ղադր­ված 17-ի վրա, իսկ 2-ը դրա հա­մար ար­դեն պայ­մա­նա­գիր են կն­քել։ Գոր­ծող 26 ՀԷԿ-ե­րից ջրա­չա­փեր և մա­կար­դա­կա­չա­փեր հնա­րա­վոր չէ տե­ղադ­րել ՙԱր­ցախ­ՀԷԿ՚ ԲԲԸ Սար­սանգ ՀԷԿ-ում և Մա­տա­ղիս-1 ՓՀԷԿ-ում, քա­նի որ տե­ղա­կայ­ված են պատ­վա­րին կից, իսկ Մա­տա­ղիս-2 ՓՀԷԿ-ը տե­ղա­կայ­ված է ջրանց­քի վրա։ Թր­ղե-1, Թր­ղե-2 և Թր­ղե-3 ՓՀԷԿ-ե­րի հա­մար տե­ղադր­ված է մեկ ջրա­չափ, քան­զի հան­դի­սա­նում են կաս­կա­դա­յին հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­ներ և տե­ղա­կայ­ված են մե­կը մյու­սի հետևից։ ՙԼև Է­ներ­ջի՚ ՍՊԸ Ա­ղավ­նո ՓՀԷԿ-ի վրա ջրա­չափ չի տե­ղադր­վել՝ ա­պա­կյա ման­րա­թե­լա­յին խո­ղո­վակ­նե­րի վրա ջրա­չա­փի տե­ղադր­ման անհ­նա­րի­նու­թյան պատ­ճա­ռով։ ՙԾո­վի­նար-Նա­րեկ՚ ՍՊԸ Ա­կունք ՓՀԷԿ-ի փոքր հզո­րու­թյան (0,055 Մվտ) պատ­ճա­ռով ջրա­չա­փեր ու մա­կար­դա­կա­չա­փեր չեն տե­ղադր­վել։
Աշ­խար­հագ­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Վի­լեն Սա­ֆա­րյա­նին մտա­հո­գում է այն հան­գա­ման­քը, որ հան­րա­պե­տու­թյու­նում ա­նու­շադ­րու­թյան է մատն­ված ջրաօ­դերևու­թա­բա­նա­կան մո­նի­թո­րին­գը։ Վ. Սա­ֆա­րյա­նի հա­մոզ­մամբ՝ ջրա­չա­փա­կան դի­տա­կե­տե­րի և օ­դերևու­թա­բա­նա­կան կա­յան­նե­րի բա­վա­րար ցան­ցի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում առ­կա տվյալ­նե­րը հնա­րա­վոր չէ օգ­տա­գոր­ծել գե­տա­վա­զան­նե­րի ջրա­յին հաշ­վեկ­շիռ­նե­րի և այլ­նի հաշ­վար­կի հա­մար, հատ­կա­պես կլի­մա­յի գլո­բալ տա­քաց­ման ար­դի ժա­մա­նա­կաշր­ջա­նում։ Մյուս կող­մից՝ ին­տեն­սիվ տեխ­նո­գե­նե­զի ազ­դե­ցու­թյան մե­ծա­ցումն ա­ռաջ է բե­րում մա­կերևույ­թա­յին ջրե­րի փո­փո­խու­թյան գնա­հատ­ման և մո­նի­թո­րին­գի անհ­րա­ժեշ­տու­թյան։ Ընդ­հա­նուր ջրա­բա­նա­կան բնու­թագ­րիչ­նե­րի տվյալ­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով հան­րա­պե­տու­թյու­նում ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րի և փոքր ՋրԷԿ-ե­րի նա­խագծ­ման և կա­ռուց­ման գոր­ծըն­թա­ցում թույլ են տր­վում մի շարք շե­ղում­ներ, ո­րոնք բա­ցա­սա­բար են անդ­րա­դառ­նում դրանց հե­տա­գա շա­հա­գործ­ման վրա։ Եր­բեմն ոչ ճիշտ հաշ­վարկ­նե­րի պատ­ճա­ռով օգ­տա­գործ­վում է ամ­բողջ հու­նա­յին հոս­քը՝ ա­ռանց է­կո­լո­գիա­կան թող­քի, ին­չը մոտ ա­պա­գա­յում պար­տա­դիր կհան­գեց­նի լուրջ է­կո­լո­գիա­կան խն­դիր­նե­րի։ Վ. Սա­ֆա­րյանն ա­ռա­ջար­կում է ջրա­չա­փա­կան դի­տա­կե­տե­րի և օ­դերևու­թա­բա­նա­կան կա­յան­նե­րի ցանց ստեղ­ծել փուլ առ փուլ. ա­ռա­ջին փու­լում՝ տն­տե­սա­պես ակ­տիվ յու­րաց­վող տա­րածք­նե­րում՝ այն է՝ Թար­թա­ռի, Կար­կա­ռի և Հա­կա­րու ա­վա­զան­նե­րում, իսկ երկ­րորդ փու­լում ընդ­գր­կել հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քը։

ՙՓոքր ՀԷԿ-ե­րի ազ­դե­ցու­թյու­նը՝ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա՚ թե­մա­յով ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ է կա­տա­րել բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը։ Նա­խա­րա­րու­թյան բնա­կան ռե­սուրս­նե­րի կա­ռա­վար­ման և բնա­պահ­պա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան բաժ­նի պետ Է­լա­դա Ա­րա­մյա­նի խոս­քով՝ ՀԷԿ-ե­րի նա­խագ­ծե­րը կազ­մե­լիս չի ու­սում­նա­սիր­վում տա­րած­քի կեն­սա­բազ­մա­զա­նու­թյու­նը։ Նա­խագ­ծում ՓՀԷԿ-ի տա­րած­քի բու­սա­կան և կեն­դա­նա­կան աշ­խար­հը նկա­րագ­րե­լու հա­մար օգտ­վում են միայն 1980-ա­կան­նե­րին կա­տար­ված կեն­դա­նա­կան և բու­սա­կան աշ­խար­հի վե­րա­բե­րյալ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րից, ո­րի ար­դյուն­քում էլ տու­ժում է տե­ղի կեն­սա­բազ­մա­զա­նու­թյու­նը։ ՓՀԷԿ-ի կա­ռուց­ման շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ կա­րող են վտանգ­վել ցա­մա­քա­յին կեն­դա­նի­նե­րի բնադր­ման և ձվադր­ման վայ­րե­րը, խախտ­վել կեն­դա­նի­նե­րի միգ­րա­ցիոն և ջուր խմե­լու ու­ղի­նե­րը։ Ծանր մե­խա­նիզմ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցած աղ­մուկն ի հյատ է բե­րում վա­խի գոր­ծոն, ին­չը կեն­դա­նի­նե­րին ստի­պում է փո­խել ի­րենց բնա­կու­թյան վայ­րը։ Բա­ցի այդ, փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րը հա­ճախ կա­ռուց­վում են ան­տա­ռա­յին տա­րածք­նե­րում, և ՓՀԷԿ-ի խո­ղո­վա­կա­շարն անց­կաց­նե­լու ըն­թաց­քում ան­խու­սա­փե­լի են դառ­նում ծա­ռա­հա­տում­նե­րը։ Է. Ա­րա­մյա­նի խոս­քով՝ անհ­րա­ժեշտ է դար­ձել Ար­ցա­խի գե­տա­վա­զան­նե­րի տա­րածք­նե­րի կեն­սա­բազ­մա­զա­նու­թյան և գե­տե­րի ձկ­նա­յին պա­շար­նե­րի մո­նի­թո­րին­գա­յին ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պու­մը՝ ՓՀԷԿ-ե­րի գոր­ծու­նեու­թյան հնա­րա­վոր ազ­դե­ցու­թյուն­նե­րը ճշգր­տե­լու և ժա­մա­նա­կին հա­մա­պա­տաս­խան մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գիր մշա­կե­լու և ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։
Գե­տե­րի է­կո­լո­գիա­կան հոս­քի և ՓՀԷԿ-ե­րի կող­մից ջրա­յին ռե­սուրս­նե­րի օգ­տա­գործ­ման ո­լոր­տի վե­րահս­կո­ղու­թյու­նը նա­խա­րա­րու­թյան բնա­պահ­պա­նա­կան և ըն­դեր­քի պե­տա­կան տես­չու­թյունն է ի­րա­կա­նաց­նում։ Տես­չու­թյան պետ Սևակ Ստե­փա­նյա­նի ի­րա­զեկ­մամբ՝ ծրագ­րով նա­խա­տես­ված բնա­պահ­պա­նա­կան տես­չա­կան վե­րահս­կո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րի մեջ մեծ տո­կոս է զբա­ղեց­նում ՀԷԿ-ե­րի ստու­գու­մը՝ բնա­պահ­պա­նա­կան թող­քը, ջրօգ­տա­գործ­ման թույ­լտ­վու­թյան առ­կա­յու­թյու­նը, ձկ­նան­ցա­րա­նի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը նա­խագ­ծին, տա­րած­քի բա­րե­կարգ լի­նե­լը, խո­ղո­վա­կա­շա­րի գծով ռե­կուլ­տի­վա­ցիան, ջրա­չա­փե­րի և մա­կար­դա­կա­չա­փե­րի առ­կա­յու­թյու­նը։ Այն ՀԷԿ-ե­րի տնօ­րեն­նե­րին, ո­րոնք չէին տե­ղադ­րել նշ­ված սար­քե­րը, պար­տա­վո­րեց­վել էր սեղմ ժամ­կետ­նե­րում ա­պա­հո­վել դրանց առ­կա­յու­թյու­նը։
Վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում ՀԷԿ-ե­րում հեր­թա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն են ար­վել։ Գրանց­ված խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ գրու­թյուն­ներն ու­ղարկ­վել են տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րին։
Մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ տե­ղի ու­նե­ցած քն­նար­կում­նե­րից պարզ դար­ձավ, որ ջրօգ­տա­գործ­ման վճար փոքր ՀԷԿ-եր շա­հա­գոր­ծող­նե­րը չեն վճա­րում։ Պարզ­վեց, նաև, որ է­կո­հա­մա­կար­գե­րը մե­ծա­պես տու­ժում են փոքր ՀԷԿ-ե­րի գոր­ծու­նեու­թյու­նից։ Ի՞նչ մի­ջո­ցա­ռում­ներ կձեռ­նարկ­վեն դրանց վե­րա­կան­գն­ման ուղ­ղու­թյամբ՝ ա­ռայժմ հայտ­նի չէ։
ՙՀԷԿ-ե­րը կա­ռուց­ված են, և մենք կանգ­նած ենք փաս­տի ա­ռաջ,- ա­սաց նա­խա­րար Ֆե­լիքս Գաբ­րիե­լյա­նը։ -Ու­րեմն պետք է մեր հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում ա­մեն ինչ կար­գա­վո­րենք, որ­պես­զի հե­տա­գա­յում այլ խն­դիր­ներ չա­ռա­ջա­նան։ Ջրա­չա­փե­րի և մա­կար­դա­կա­չա­փե­րի տե­ղադր­ման հար­ցը վե­րա­բե­րում է հենց է­կո­լո­գիա­կան թող­քին, ին­չը փոր­ձում ենք վե­րահս­կել՚։
Հու­սով ենք՝ նա­խա­րա­րու­թյան կող­մից նա­խա­տես­վող օ­րեն­սդ­րա­կան և են­թաօ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րի փո­փո­խու­թյունն ա­ռա­վել վե­րահս­կե­լի կդարձ­նի փոքր ՀԷԿ-ե­րի գոր­ծու­նեու­թյու­նը։