Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ա­ՄԱ­ՆՈ­ՐԻ ՆԱ­ԽՕ­ՐՅԱ­ԿԻՆ՝ Ե՜Կ ԱՐ­ՑԱԽ

Մար­թա ՄՈ­ՍԻ­ՅԱՆ

 Ի՞նչ բե­րել Ար­ցա­խից։ Ստե­փա­նա­կերտ այ­ցե­լող զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար հար­ցը ոչ պա­կաս ար­դիա­կան է, քան Երևա­նի հյու­րե­րի հա­մար։ Ու այդ հար­ցի պա­տաս­խա­նը գրե­թե նույնն է, ինչ­պես որ Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քում։ Ի­հար­կե, կա­րե­լի է գնալ շու­կա, և այդ­տե­ղից ձեզ հաս­տատ թույլ չեն տա դա­տար­կա­ձեռն հե­ռա­նալ։ Բայց նվեր կամ իս­կա­պես բա­ցա­ռիկ հու­շան­վեր կա­րե­լի է գնել… 

Ճիշտ է, տե­ղի վեր­նի­սա­ժու՜մ։

Լա­վա­գույն նվե­րը սե­փա­կան ձեռ­քով պատ­րաստ­վածն է։ Այդ­պես են միշտ ա­սում, հատ­կա­պես ա­մա­նո­րյա տո­նե­րի շր­ջա­նում, երբ ա­վան­դույ­թի հա­մա­ձայն կանգ­նած ես խա­նութ­նե­րի վա­ճա­ռա­սե­ղան­նե­րի առջև ու փոր­ձում ես թե­մա­տիկ բազ­մա­զան ապ­րանք­նե­րի հեր­թա­կան շար­քից ինչ-որ բան ընտ­րել։ Եվ թե­պետ վեր­նի­սա­ժից գն­ված իրն ու­րի­շի ձեռ­քով պատ­րաստ­ված նվեր է, բայց Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծող կի­րա­ռա­կան ար­վես­տի տո­նա­վա­ճա­ռում տի­րող մթ­նո­լոր­տը եր­կար ժա­մա­նակ հի­շո­ղու­թյան մեջ մնա­ցող հիաս­քանչ տպա­վո­րու­թյուն է։
Ի­հար­կե, այս­տեղ կա­րե­լի է յու­րա­քան­չյու­րի ճա­շա­կով ապ­րանք գտ­նել. քեզ հա­մար ոչ սո­վո­րա­կան զար­դեր ընտ­րել, որ­պես հի­շա­տակ գնել կա­վե բա­ժակ­ներ, գոր­ծած տիկ­նիկ­ներ, փայ­տե հրեշ­տակ­ներ, քեզ հետ տա­նել խոր­հր­դան­շա­կան տես­քով ՙՏա­տիկ-պա­պիկ՚ ա­նու­նը կրող` տա­նը պատ­րաս­տած օ­ճառ, ընտ­րել զար­դա­նախ­շե­րով ա­սեղ­նա­գործ­ված պա­յու­սակ, ո­րը նույն­պես իր ան­վա­նումն ու­նի՝ ՙԵ՜կ Ար­ցախ՚։ Այդ պա­յու­սակ­նե­րի պատ­րաստ­ման գա­ղա­փա­րի հե­ղի­նակ Քրիս­տի­նա Բա­լա­յա­նը գոր­ծում ներգ­րա­վել է ար­ցախ­ցի ար­հես­տա­գործ կա­նանց մի ամ­բողջ ըն­կե­րակ­ցու­թյուն։
ՙՊա­յու­սակ­ներ պատ­րաս­տե­լու գա­ղա­փա­րը ծն­վեց ա­կա­մա­յից։ Ինձ մի­ջոց­ներ էին պետք իմ նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար՝ պատ­րաստ­վում եմ Ար­ցա­խում նե­րա­ռա­կան ման­կա­պար­տեզ բա­ցել։ Հո­վա­նա­վոր­ներ գտ­նե­լու փնտր­տուք­նե­րում հան­կարծ հաս­կա­ցա, որ կա­րե­լի է ինչ-որ ստեղ­ծա­րար գա­ղա­փար ի­րա­գոր­ծել և նա­խագ­ծի հա­մար փող կու­տա­կել։ Գտա սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով կա­նանց և նրանց աշ­խա­տանք ա­ռա­ջար­կե­ցի, ո­րոշ­նե­րը պա­յու­սակ­ներ են կա­րում, իսկ մյուս­նե­րը զբաղ­վում են ա­սեղ­նա­գոր­ծու­թյամբ։ Վա­ճառ­քից ստաց­ված գու­մա­րի մի մա­սը ծախս­վում է կտո­րե­ղե­նի, մի մա­սը աշ­խա­տա­վար­ձի վրա, իսկ այն, ինչ մնում է, փո­խան­ցում եմ ման­կա­պար­տե­զի ֆոն­դին։ Զբո­սաշր­ջիկ­նե­րը շատ են հա­վա­նում պա­յու­սակ­նե­րը, և հատ­կա­պես` տե­ղի բար­բա­ռով նրանց վրա ար­ված գրու­թյուն­նե­րը։ Օ­րի­նակ՝ ՙԼոխ լյա­վա՚,- պատ­մում է Քրիս­տի­նան։
Ստե­փա­նա­կեր­տի վեր­նի­սա­ժում ներ­կա­յաց­ված են ար­ցախ­ցի վար­պետ­նե­րի և հմուտ ար­հես­տա­վոր­նե­րի աշ­խա­տանք­ներ, նրանք հնա­րա­վո­րու­թյուն են ստա­ցել ի­րենց հոբ­բին մաս­նա­գի­տու­թյան վե­րա­ծել։ Իսկ նշա­նա­կում է, որ այդ՝ բո­լոր ա­ռում­նե­րով աշ­խույժ վայ­րը, ոչ թե պար­զա­պես ուխ­տա­վայր է զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար, և` ոչ միայն զբո­սաշր­ջիկ­նե­րի։ Սա նշա­նա­կում է, որ վեր­նի­սա­ժը մարդ­կանց աշ­խա­տան­քով ա­պա­հո­վե­լու մի յու­րօ­րի­նակ ձև է։ Ծանր ժա­մա­նակ­նե­րում այն գու­մար վաս­տա­կե­լու մի­ջոց է, եր­բեմն՝ միա­կը, և միա­ժա­մա­նակ նաև հա­ճույք։
ՙԻ­հար­կե, հի­մա ըն­դուն­ված է աշ­խա­տանք­նե­րը սոց­ցան­ցե­րի մի­ջո­ցով վա­ճա­ռել։ Բայց, ի տար­բե­րու­թյուն սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ի­րա­կա­նաց­վող վա­ճառ­քից, վեր­նի­սա­ժում կա­րե­լի է տե­ղում գնա­հա­տել և գնել այն, ինչ հա­վա­նել ես, տես­նել ո­րա­կը, ձեռ­քով շո­շա­փել։ Իսկ վար­պե­տի հա­մար շատ կարևոր է հաս­կա­նալ` ին­չը հի­մա պա­հան­ջարկ ու­նի, որ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տել։ Եվ, ի­հար­կե, շատ հա­ճե­լի է զբո­սաշր­ջիկ­նե­րից ի­րենց աշ­խա­տանք­նե­րի մա­սին հա­ճո­յա­խո­սու­թյուն­ներ լսե­լը:
Մեզ մոտ շատ ջերմ ըն­կե­րա­կան մթ­նո­լորտ է տի­րում, միշտ հա­ճույ­քով եմ ցու­ցադ­րում իմ աշ­խա­տանք­նե­րը և միշտ ձգ­տում եմ ինչ-որ նոր բան հո­րի­նել՚,-կիս­վել է Գա­յա­նե Դավ­թյա­նը, ով ու­լունք­նե­րից հյու­սում է կրծ­քա­զար­դեր ու պատ­րաս­տում գու­նեղ, շքեղ հե­րա­կալ­ներ։ Ընդ ո­րում, նման հե­րա­կալ կամ կրծ­քա­զարդ գնե­լով` ոչ թե պար­զա­պես ձեռք եք բե­րում Ար­ցա­խում պատ­րաստ­ված հու­շան­վեր, այլ խիստ աչք շո­յող ՙձե­ռա­գործ՚ աք­սե­սուար։
Ա­մեն շա­բաթ վեր­նի­սա­ժում անց են կաց­վում խե­ցե­գոր­ծու­թյան, գոր­ծե­լու վար­պե­տու­թյան դա­սեր, մի խոս­քով, այն ա­մե­նի, ինչ կոչ­վում է կի­րա­ռա­կան ար­վեստ։ Հենց ար­վեստ, քա­նի որ այս­տեղ կա­րո­ղա­նում են ար­հես­տը վար­պե­տու­թյան և ար­վես­տի վե­րա­ծել։ Այս­տեղ կօգ­նեն ձեզ հա­մար ան­վա­նա­կան բա­ժակ պատ­րաս­տել, կսո­վո­րեց­նեն ա­սեղ­նա­գոր­ծել և ի­րենց ՙթրեյ­նին­գը՚ կու­ղեկ­ցեն Ար­ցա­խի և նրա ա­վան­դա­կան ու նո­րա­գույն շր­ջա­նի կի­րա­ռա­կան ար­վես­տի մա­սին հե­տաքր­քիր, կլա­նող և ճա­նա­չո­ղա­կան պատ­մու­թյուն­նե­րով։
Ա­մա­նո­րյա հե­քիա­թա­յին վեր­նի­սա­ժը գրա­վում է ոչ միայն զբո­սաշր­ջիկ­նե­րին, այլ նաև տե­ղա­ցի­նե­րի: Սուրբծննդյան մե­ղե­դի­նե­րի ներ­քո ձեզ ան­պայ­մա­նո­րեն կօգ­նեն նվեր­ներ ընտ­րել և լավ տրա­մադ­րու­թյամբ լից­քա­վո­րել մի ամ­բողջ տար­վա հա­մար։ Իսկ ե­րե­խա­նե­րի հա­մար Ստե­փա­նա­կեր­տի վեր­նի­սա­ժում կազ­մա­կեր­պում են հա­տուկ տո­նա­կան մշա­կու­թա­յին ծրա­գիր՝ նվեր­նե­րով, Ձմեռ Պա­պի և Ձյու­նա­նու­շի մաս­նակ­ցու­թյամբ։ Մի խոս­քով, Քրիս­տի­նա Բա­լա­յա­նի պա­յու­սակ­նե­րի` Ար­ցախ կան­չող ՙԵ՜կ Ար­ցախ՚ կար­գա­խոսն ար­դիա­կան է։
;