[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈՒ­ՐԱ­ՔԱՆ­ՉՅՈՒ­ՐԻՆ` ՓՈՐ­ՁՈՒ­ԹՅԱՆ ԻՐ ՉԱ­ՓԱ­ԲԱ­ԺԻ­ՆԸ

Գա­յա­նե ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ

 Ա­մեն ա­ռա­վոտ աշ­խա­տան­քի գնա­լիս Ալ. Մա­նու­կյան փո­ղո­ցում հան­դի­պում եմ մի մար­դու, ով է­լեկտ­րա­կան սայ­լա­կով հա­տում է ճա­նա­պար­հը, ուղղ­վում դե­պի կոշ­կա­կա­րի իր փոք­րիկ ար­հես­տա­նո­ցը: Այդ մար­դը 63-ա­մյա Աբ­րա­հա­մյան Է­դիկն է, ով Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում` Մա­տա­ղի­սի շր­ջա­նում, ող­նա­շա­րի վի­րա­վո­րում է ստա­ցել, և ար­դեն 27 տա­րի է գամ­ված է սայ­լա­կին։ 

Ե­թե մտո­վի ան­տե­սենք սայ­լա­կի դա­ժան ի­րո­ղու­թյու­նը, կտես­նենք մի ա­ռույգ տղա­մար­դու, ով սի­րում է կյան­քը, իր սի­րած գոր­ծով է զբաղ­վում, ե­րեք ե­րե­խա­յի է մե­ծաց­րել, կր­թու­թյուն տվել։ Բայց ի­րո­ղու­թյան հետ հեշտ չէ հա­մա­կերպ­վել։ ՙԵրբ այս դեպքն ինձ հետ պա­տա­հեց, մտա­ծում էի, որ կյանքն այլևս ա­նի­մաստ է, ապ­րե­լը՝ դժ­վար,-խոս­տո­վա­նում է նա։ - Հենց այդ ժա­մա­նակ ՙԿար­միր Խաչ՚-ը դա­սըն­թաց­ներ կազ­մա­կեր­պեց սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով մարդ­կանց հա­մար։ Ես այն­տեղ հան­դի­պե­ցի ինձ նման շատ մարդ­կանց, ով­քեր գոր­գա­գոր­ծու­թյուն, ա­սեղ­նա­գոր­ծու­թյուն, գո­բե­լեն և շատ այլ ար­հեստ­ներ էին սո­վո­րում։ Ես ընտ­րե­ցի կոշ­կա­կա­րու­թյու­նը, և այն դար­ձավ իմ օր­վա հա­ցը վաս­տա­կե­լու մի­ջո­ցը։ Այդ­տեղ էլ ես հույ­սով լց­վե­ցի, հաս­կա­ցա, որ ա­մեն ինչ դեռ ա­վարտ­ված չէ՚։
Հա­մես­տու­թյուն չի ա­նում, ա­սում է, որ լավ կոշ­կա­կար է, մար­դիկ գոհ են, չեն բո­ղո­քում։ Ճիշտ է, դժ­վար է ձեռք բե­րել ար­հես­տա­նո­ցը, բայց այն դար­ձել է այն վայ­րը, որ­տեղ մարդ­կանց հետ շփ­վում է, իր ծա­ռա­յու­թյուն­ներն է մա­տու­ցում, իր ըն­կեր­նե­րի հետ է հան­դի­պում։ Կոշ­կա­կար Է­դի­կը քա­ղա­քա­կա­նու­թյամբ շատ չի հե­տաքր­քր­վում, ա­սում է՝ միևնույն է, լի­նե­լու է այն­պես, ինչ­պես պետք է լի­նի։ Բայց ղա­րա­բաղ­ցուն հա­տուկ լա­վա­տե­սու­թյամբ ա­սում է՝ ոնց էլ լի­նի, վեր­ջը լավ է լի­նե­լու։
Ա­մե­նից շատ Է­դի­կը դժ­գո­հում է քա­ղա­քի ան­հար­մա­րու­թյու­նից։ Սայ­լա­կով քա­ղա­քում շր­ջե­լը չա­փա­զանց դժ­վար է, թե­քա­հար­թակ­նե­րը ճիշտ չեն կա­ռուց­ված, ան­հար­մար են և ստան­դարտ­նե­րին չեն հա­մա­պա­տաս­խա­նում։ Իսկ ա­հա բա­րե­րար Հրանտ Թով­մա­սյա­նից շնոր­հա­կալ է, ով Ա­մե­րի­կա­յից նրա հա­մար մար­դա­տար մե­քե­նա է նվեր ու­ղար­կել, նաև` է­լեկտ­րա­կան սայ­լակ, ո­րով ա­ռանց որևէ մե­կի օգ­նու­թյան տե­ղա­շարժ­վում է։
Ճիշտ է աս­ված՝ ա­մեն մար­դու տր­վում է փոր­ձու­թյան իր չա­փա­բա­ժի­նը, այն­քան, ո­րը նա ի վի­ճա­կի կլի­նի տա­նել: Է­դիկն ի վի­ճա­կի ե­ղավ ըն­դու­նել ու տա­նել իր բա­ժին փոր­ձու­թյու­նը, ոչ միայն տա­նել, այլև պատ­վով հաղ­թա­հա­րել։ Ե­րե­խա­նե­րին պա­հե­լու և ի­րենց մու­րա­զին հասց­նե­լու միտ­քը, նպա­տա­կը կյան­քի ու­ղե­նիշ դար­ձան, դժ­վար օ­րե­րին՝ լու­սա­շող աստղ։
Կոշ­կա­կար Է­դի­կը շա­տե­րի հա­մար պայ­քա­րե­լու, չհան­ձն­վե­լու, դա­ժան փոր­ձու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու օ­րի­նակ է։