[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ՇԱՐՔ ՓՈ­ՂՈՑ­ՆԵ­ՐՈՒՄ ԾՐԱ­ԳԻ­ՐԸ ԿՅԱՆ­ՔԻ Է ԿՈՉ­ՎԵԼ ԱՄ­ԲՈՂ­ՋՈՒ­ԹՅԱՄԲ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 ԱՀ պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րով շա­րու­նակ­վում է կյան­քի կոչ­վել մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րի բա­րե­կարգ­ման ծրա­գի­րը:

Ինչ­պես տե­ղե­կաց­րեց ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ճա­նա­պար­հա­շի­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան բաժ­նի պետ Մհեր Համ­բար­ձու­մյա­նը, շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րե­րի հաս­տատ­ման հա­մա­ձայն, ըն­թա­ցիկ տար­վա ծրագ­րե­րով մայ­րա­քա­ղա­քի մի շարք փո­ղոց­նե­րում շա­րու­նակ­վում են ընդ­հա­նուր բա­րե­կարգ­ման, մայ­թե­րի և բա­կա­յին տա­րածք­նե­րի աս­ֆալտ­բե­տո­նե ծած­կի վե­րա­նո­րոգ­ման, փո­սալց­ման, հո­ղա­յին պաս­տա­ռով (գրուն­տա­յին) փո­ղոց­նե­րի հիմ­նա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը:
Նշ­վեց, որ Գա­րե­գին Նժ­դեհ փո­ղո­ցում, աս­ֆալ­տա­պատ­ման ծրա­գիրն ա­վար­տե­լուց հե­տո, մայ­թե­րի եզ­րա­քա­րե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ են տար­վե­լու։
2019-ի ծրագ­րե­րով բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են նաև Վ. Վա­ղար­շյան փո­ղո­ցի փա­կու­ղի­նե­րում, Շի­նա­րար­նե­րի, Մագ­դա Նեյ­մա­նի, Մե­լիք Փա­շաևի և հա­րա­կից փո­ղոց­նե­րում։ Միա­ժա­մա­նակ ի­րա­կա­նաց­վում են հե­նա­պա­տե­րի ըն­թա­ցիկ նո­րոգ­ման, մե­տա­ղա­կան ցան­կա­պա­տե­րի ուղղ­ման, ներկ­ման և թե­քա­հար­թակ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման ու կա­ռուց­ման, ինչ­պես նաև հե­ղե­ղա­տար կո­յու­ղագ­ծե­րի վե­րա­կա­ռուց­ման, փո­ղոց­նե­րի ար­տա­քին լու­սա­վո­րու­թյան աշ­խա­տանք­ներ։
Բա­ցի այդ, ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան 2019թ. ծրագ­րով Ա.Մա­նու­կյան 4 և 4ա հաս­ցե­նե­րում ա­վարտ­վել է բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի բա­կե­րի բա­րե­կար­գու­մը, իսկ մոտ ա­պա­գա­յում նա­խա­տես­վում է նաև աս­ֆալ­տա­պա­տում։
Հա­վե­լենք, որ Սպան­դա­րյան և Նի­կոլ Դու­մա­նի փո­ղոց­նե­րում ծրա­գի­րը կյան­քի է կոչ­վել ամ­բող­ջու­թյամբ։