[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՎԱՃԱՌ ՔԱՂԱՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ 2020-Ի ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

 

 

 

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
ք. Քար­վա­ճառ

 

Քար­վա­ճա­ռում 2019 թվա­կա­նի կարևո­րա­գույն ձեռք­բե­րում­նե­րից է Սիդ­նեյ թա­ղա­մա­սի կա­ռուց­ման մեկ­նար­կը։ Այս մա­սին մեզ հետ զրույ­ցում ամ­փո­փե­լով անց­նող 2019 թվա­կա­նը՝ նշեց Քար­վա­ճա­ռի քա­ղա­քա­պետ Սեր­գեյ Չիլինգարյանը։

Նշենք, որ ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վում է Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան և ՙԱր­ցախ ռութս ին­վեսթ­մեն՚ (ՙԱ­ՐԻ՚) հիմ­նադ­րա­մի ստո­րագ­րած պայ­մա­նագ­րի ար­դյուն­քում. նա­խա­գի­ծը ֆի­նան­սա­վոր­վում է ավ­ստ­րա­լա­հայ բա­րե­րա­նե­րի կող­մից։
ՙՇի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ար­դեն մեկ­նար­կել են։ Նա­խա­տես­ված է կա­ռու­ցել 15 տուն, և այդ ամ­բողջ անհ­րա­ժեշտ շի­նա­նյութն ար­դեն Ար­ցա­խում է։ Քա­նի որ Քար­վա­ճա­ռում շի­նա­նյու­թե­րի պա­հես­տա­վոր­ման խն­դիր ու­նենք, ա­ռայժմ տեղ է հասց­վել 5 տան կա­ռուց­ման հա­մար անհ­րա­ժեշտ շի­նա­նյու­թը, իսկ մնա­ցած մա­սը գտն­վում է Ստե­փա­նա­կեր­տում։
Շի­նա­րա­րա­կան այս լայ­նա­ծա­վալ աշ­խա­տանք­նե­րը կշա­րու­նակ­վեն նաև 2020 թվա­կա­նին, և, կար­ծում եմ՝ ե­կող տար­վա մեջ ամ­բողջ թա­ղա­մա­սի կա­ռու­ցու­մը կա­վարտ­վի։ Մի քա­նի տնե­րի հիմ­քեր ար­դեն պատ­րաստ են. կախ­ված ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րից՝ շի­նա­րա­րու­թյու­նը շա­րու­նակ­վե­լու է նաև ձմ­ռա­նը՚, ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը։
Խո­սե­լով 2019 թվա­կա­նին կա­տար­ված այլ աշ­խա­տանք­նե­րից՝ Քար­վա­ճա­ռի քա­ղա­քա­պե­տը տե­ղե­կաց­րեց, որ գրե­թե ա­վարտ­վել է քա­ղա­քի հան­դի­սու­թյուն­նե­րի տան կա­ռու­ցու­մը։ ՙԴեռևս ա­նա­վարտ են դր­սի հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րը, ներ­սում` օ­դա­փոխ­ման հա­մա­կար­գի տե­ղադ­րու­մը. սա էլ 2020 թվա­կա­նին կա­վարտ­վի՚։
Ըստ մեր զրու­ցակ­ցի՝ անց­նող տա­րում Քար­վա­ճա­ռում ա­վար­տին են հասց­վել մի քա­նի մանր շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ ևս։
Խո­սե­լով 2020 թվա­կա­նի կարևո­րա­գույն ա­նե­լիք­նե­րից՝ մեր զրու­ցա­կիցն ըն­դգ­ծեց Վար­դե­նի­սից դե­պի Քար­վա­ճառ կարճ ճա­նա­պար­հը մինչև Վար­դե­նիս-Մար­տա­կերտ մայ­րու­ղու խաչ­մե­րուկն աս­ֆալ­տա­պա­տե­լու ծրա­գի­րը, որն ԱՀ կա­ռա­վարւ­թյան նա­խագ­ծե­րից է։ ՙՆա­խա­տես­ված է մաս­նա­կի աս­ֆալ­տա­պա­տել նաև Քար­վա­ճա­ռի փո­ղոց­նե­րը, տե­ղադ­րել եզ­րա­քա­րեր՚։
Ըստ քա­ղա­քա­պե­տի` 2020 թվա­կա­նին աշ­խա­տե­լու ենք նաև քա­ղա­քի վե­րաբ­նա­կեց­ման, բնակ­չու­թյան թվի ա­վե­լաց­ման ուղ­ղու­թյամբ, և կա­ռուց­վող նոր բնա­կա­րան­նե­րը ևս օ­ժան­դա­կե­լու են այս ծրագ­րին։

;