ՆՈՐ ՄԱ­ՐԱ­ՂԱՆ ՎԵՐ­ՔԵ­ՐԻ Ա­ՄՈՔ­ՄԱՆ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԻՆ

Հեն­րիխ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱՆ

ք. Մար­տա­կերտ

 ...Եր­բեմ­նի ծաղ­կուն Մա­րա­ղան բնակ­չու­թյան և ար­դյու­նա­բե­րա­կան օ­բյեկտ­նե­րի ա­ռու­մով Մար­տա­կեր­տի շր­ջա­նի ա­մե­նա­խո­շոր բնա­կա­վայ­րե­րից էր: Այս­տեղ մար­դիկ ապ­րում էին բա­րե­կե­ցիկ կյան­քով: Սա­կայն ան­ցյալ դա­րի 90-ա­կան թվա­կան­նե­րին ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան զին­ված առ­ճա­կա­տու­մը շատ բան փո­խեց մա­րա­ղա­ցի­նե­րի կյան­քում: 1992-ի ապ­րի­լի 10-ին ըն­կավ Մա­րա­ղան: Պա­տե­րազ­մից հե­տո եր­ջան­կա­հի­շա­տակ Վա­գիֆ Համ­բար­ձու­մյա­նի ա­ջակ­ցու­թյամբ ի­րա­կա­նաց­վեց Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի` Մա­րա­ղա­յի վե­րաբ­նա­կեց­ման ո­րո­շու­մը։ Հիմն­վեց Նոր Մա­րա­ղան, որ­տեղ այ­սօր նախ­կին ա­վան­դույթ­նե­րը շա­րու­նա­կում են 560 բնա­կիչ­նե­րը։

Մեր հար­ցազ­րույ­ցը հա­մայն­քի նո­րըն­տիր ղե­կա­վար Ար­տյոմ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ հետ:

-Պա­րոն Գրի­գո­րյան, հա­մայն­քի ղե­կա­վար լի­նե­լը պա­տաս­խա­նա­տու գործ է, մա­նա­վանդ չլուծ­ված խն­դիր­նե­րի, հոգ­սե­րի ֆո­նին։ Պատ­րաստ ե՞ք դի­մա­կա­յել առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին։
-Մինչև թեկ­նա­ծու­թյունս ա­ռա­ջադ­րե­լը ու­սում­նա­սի­րել եմ հա­մայն­քի խն­դիր­ներն ու հան­գել նրան, որ ի զո­րու եմ լու­ծել հա­մայն­քի բնա­կիչ­նե­րի պա­հանջ­նե­րը։
Ի­հար­կե, կան խն­դիր­ներ, ո­րոնք մտա­հո­գում են հա­մայն­քին, մա­նա­վանդ, որ նա ա­ճող է։ Օ­րի­նակ, մինչև այ­սօր չու­նենք հան­դի­սու­թյուն­նե­րի սրահ, մար­դիկ յու­րո­վի են կազ­մա­կեր­պում ի­րենց մի­ջո­ցա­ռում­նե­րը։ Հի­մա այդ հար­ցը լուծ­ման փու­լում է, կա­ռու­ցում ենք նաև եր­կար սպաս­ված ման­կա­պար­տե­զի շեն­քը, ա­պաս­տա­րան։ Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Էդ­գար Հա­րու­թյու­նյա­նի ան­մի­ջա­կան ա­ջակ­ցու­թյամբ լուծ­վել է հա­մայն­քով անց­նող մայ­րու­ղու գի­շե­րա­յին լու­սա­վո­րու­թյան հար­ցը, նո­րոգ­վել են տաս­նյակ տնե­րի տա­նիք­ներ։ Հա­մայն­քին թար­մու­թյուն ու նոր շունչ կտա նաև դպ­րո­ցա­կան շեն­քի ընդ­լայ­նու­մը, ին­չի հա­մար ՙԲեյզ Մե­թըլս՚-ի տնօ­րի­նու­թյու­նը հատ­կաց­րել է 45 մլն դրամ։ Այն­պես որ, գյու­ղը կա­մաց-կա­մաց ա­մո­քում է վեր­քե­րը։
-Բո­լոր ըն­տա­նիք­նե՞րն են օգտ­վել հո­ղե­րի սե­փա­կա­նաշ­նոր­հու­մից:
-Ներ­կա պա­հին` ոչ բո­լո­րը, հա­մայն­քի հո­ղա­յին ֆոն­դի ոչ ճիշտ բաշխ­ման հետևան­քով ըն­տա­նիք­ներ կան, որ չեն օգտ­վել։ Դեռևս շա­րու­նակ­վում է դի­մում­նե­րի ներ­կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցը։
-Սե­փա­կա­նաշ­նորհ­ված հո­ղա­տա­րածք­նե­րում աշ­խա­տե­լը ևս աշ­խա­տա­տեղ է։
-Ա­յո, բո­լորն աշ­խա­տում են, ու­նենք նաև վար­ձա­կալ­ներ։ Ե­րի­տա­սարդ­նե­րի մի մա­սը ծա­ռա­յում է բա­նա­կում, մի մասն էլ հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նում։
-Լավ է, որ մի­ջոց­ներ է ներ­դր­վում դպ­րո­ցա­կան շեն­քի ընդ­լայն­ման հա­մար, նշա­նա­կում է դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա­նե­րի աճ կա։
-Միան­շա­նակ, ա­շա­կերտ­նե­րի աճ է գրանց­վում, ին­չը միայն ող­ջու­նել կա­րե­լի է: Հա­վե­լեմ, որ բո­լոր տոն ու հի­շա­տա­կի օ­րե­րին դպ­րո­ցը կազ­մա­կեր­պում է տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ, ին­չին ա­ջակ­ցում է նաև հա­մայն­քի ա­կում­բա­վար Սվետ­լա­նա Հա­կո­բյա­նը։
Տն­տե­սու­թյան կա­յաց­մա­նը նպաս­տում է նաև աշ­նա­նա­ցան և գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի վար ու ցանք­սը։
Ան­շուշտ: Ան­ցյալ տա­րի կա­տա­րել ենք շուրջ 300 հա աշ­նա­նա­ցան, ո­րից ա­պա­հով­վել է գո­հա­ցու­ցիչ բերք։ Այս տա­րի թեև չո­րա­յին է, պահ­պան­վե­լու է այդ բնա­գի­ծը։ Նշեմ նաև, որ բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րից լավ բերք ենք ստա­ցել։
Օ­րըս­տո­րե բարձ­րա­նում է հա­մայն­քի ա­վա­գա­նու դե­րը:
Բա­րե­բախ­տա­բար ա­վա­գա­նու կազ­մում կա­րող է մար­դիկ են ըն­տր­վել։ Ար­դեն հասց­րել ենք աշ­խա­տան­քի բա­ժա­նում կա­տա­րել, իսկ բո­լոր հար­ցե­րը կքն­նարկ­վեն ու կլուծ­վեն կո­լե­գիալ հի­մունք­նե­րով։