[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՀՆԱՐԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

 

 

 

 

 

 

 

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 

Բռ­նա­գաղթ ապ­րած ու կր­կին շե­նա­ցած գյու­ղե­րից է Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Զագ­լիկ հա­մայն­քը: Տա­րեց­նե­րի վկա­յու­թյամբ` գյու­ղի ա­ռա­ջին բնա­կիչ­նե­րը 20-րդ դա­րաս­կզ­բին այս­տեղ են ե­կել Դաշ­քե­սա­նի (Քար­հատ) շր­ջա­նի հա­յաբ­նակ Զագ­լիկ (Փիփ) գյու­ղից: Շատ չան­ցած՝ նոր գյու­ղի տա­րած­քում տի­ֆի հա­մա­ճա­րակ է բռնկ­վել, ու շա­տե­րը հե­ռա­ցել են: Գյու­ղում մնա­ցել են նրանք, ում հա­մար այն ար­դեն հա­րա­զատ ե­զերք էր դար­ձել, ան­գամ զր­կանք­նե­րի գնով պա­հե­լու և պաշտ­պա­նե­լու ար­ժա­նի հայ­րե­նիք:

ՙՄեր գյու­ղը միակն է Մար­տա­կեր­տի շր­ջա­նում, որն ու­նի բնակ­չու­թյան ա­վե­լի մեծ թվա­քա­նակ, քան մինչև բռ­նա­գաղթն էր՚,-ոչ ա­ռանց հպար­տու­թյան շեշ­տում է հա­մայն­քա­պետ Դա­վիթ Ա­զա­րյա­նը, ով ար­դեն երկ­րորդ ան­գամ է ստա­նում գյու­ղաբ­նակ­նե­րի վս­տա­հու­թյան քվեն: Նա­խորդ դա­րի 80-ա­կան­նե­րի վեր­ջին 180 բնա­կիչ ու­նե­ցող գյու­ղը հի­մա 64 տն­տե­սու­թյուն և 257 բնա­կիչ ու­նի: Բնու­թյան հրա­շա­լիք­նե­րը դեկ­տեմ­բե­րին ողջ գե­ղեց­կու­թյամբ չեն երևում, փո­խա­րե­նը` աչ­քի է զարն­վում բա­կե­րի ու բան­ջա­րա­նոց­նե­րի խնամ­ված ու մա­քուր տես­քը: ՙԼավ գյու­ղա­պետ ենք ու­նե­ցել նախ­կի­նում՝ Ջա­նիկ Կի­րա­կո­սյա­նը, էս մի գյու­ղա­պե­տից էլ ենք գոհ,- մեր սկ­սած զրույ­ցը դի­վա­նա­գի­տո­րեն է շա­րու­նա­կում տան մուտ­քի մոտ նս­տած Ա­նուշ տա­տը,- խե­լոք, կրթ­ված տղա է, փոր­ձում է մարդ­կանց հոգ­սե­րը հո­գալ՚:
Զագ­լիկ­ցի­նե­րի հի­մնա­կան զբաղ­մունքն ա­նաս­նա­պա­հու­թյունն ու ու հո­ղա­գոր­ծու­թյունն է: Բերքն այն­քան ա­ռատ չէ, որ շու­կա հասց­նեն, սա­կայն ի­րենց կլոր տա­րին բա­վա­րա­րում է: Գյու­ղի տղա­մար­դիկ աշ­խա­տան­քի խն­դիր չու­նեն, մո­տա­կա հէ­կե­րում են աշ­խա­տում, նաև` ՙԲեյզ Մե­թըլս՚ ըն­կե­րու­թյու­նում: Ով աշ­խա­տանք չու­նի` դր­սում ապ­րող բա­րե­կամ­ներն են օգ­նում: Զագ­լիկն ար­ցա­խյան այն գյու­ղե­րից է, որ­տեղ ջրի խն­դի­րը սուր չէ, հա­մայն­քա­պատ­կան 134 հա հո­ղե­րում 70 հա ո­ռո­գո­վի է, որ­տեղ ցա­նում են հիմ­նա­կա­նում ե­գիպ­տա­ցո­րեն և հա­ցա­հա­տի­կա­յին­ներ: Նա­խորդ տա­րում շրջ­վար­չա­կազ­մի օ­ժան­դա­կու­թյամբ ՙՀու­նո­տի փոս՚ կոչ­վող տե­ղան­քից խմե­լու ջու­րը հասց­վել է հա­մայնք, անց­կաց­վել նոր ջրա­տար գծեր: Ամ­ռան ա­միս­նե­րին, նոր հէ­կե­րի աշ­խա­տան­քի հետ կապ­ված, ջու­րը սա­կա­վու­թյուն է ա­նում, խոս­տա­ցել են այդ խն­դի­րը գա­լիք տա­րում լու­ծել:
2014 և 2016թթ. դար­ձյալ շրջ­վար­չա­կազ­մի օգ­նու­թյամբ խճա­պատ­վել են գյու­ղա­մի­ջյան բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը, սա­կայն սե­լավ­նե­րը քշել-տա­րել են գյու­ղա­ցի­նե­րի ա­րա­ծը, խիճն ար­դեն գրե­թե չի երևում: Հա­մայն­քա­պե­տի խոս­քով` ե­կող տա­րում նույն փո­ղոց­նե­րը վե­րա­նո­րո­գե­լու ա­վե­լի հու­սա­լի տար­բե­րակ­ներ պի­տի գտ­նեն: Զագ­լի­կը գա­զիֆի­կաց­ված չէ. ՙԴի­մել ենք մի քա­նի ան­գամ գազ անց­կաց­նե­լու խնդ­րան­քով, սպա­սում ենք՚,-ա­սում է գյու­ղա­պե­տը:
Ան­ցյալ դա­րի 80-ա­կան­նե­րին կա­ռուց­ված և 2013թ. վե­րա­նո­րոգ­ված շեն­քում, բա­ցի հա­մայն­քա­պե­տա­րա­նից, տե­ղա­կայ­ված են նաև բուժ­կետն ու ա­կում­բը: Հա­մայն­քա­պե­տի խոս­քով` տա­րի­ներ ի վեր չլուծ­ված է մնում ա­կում­բի նս­տա­րան­նե­րի և գյու­ղա­ցի­նե­րի հան­գս­տի ու ժա­ման­ցի հա­մար անհ­րա­ժեշտ գույ­քի ձեռք­բեր­ման հար­ցը: Գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­յի թար­մա­ցու­մը, հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հի կա­ռու­ցումն ու այլ ձեռք­բե­րում­նե­րը նախ­կին գյու­ղա­պե­տի օ­րոք են գրանց­վել: Ըն­թա­ցիկ տա­րում սրա­հը վե­րա­նո­րոգ­վել է Լոս Ան­ջե­լե­սի ՙՀայ­րե­նիք՚ միու­թյան մի­ջոց­նե­րով: Հա­մայն­քա­պետ Դ. Ա­զա­րյա­նը մտա­դիր է նույն բա­րե­րար­նե­րի օգ­նու­թյամբ նաև սան­հան­գույց կա­ռու­ցել:
Զագ­լի­կում տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում է ե­րե­խա­նե­րի քա­նա­կը: 2018-ին ութ ե­րե­խա է ծն­վել գյու­ղում, այս տա­րի` վեց: ՙԱյ­սօր գյու­ղում նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի 37 ե­րե­խա կա, ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րը ման­կա­պար­տեզ ու­նե­նա­լու պա­հանջ են դրել,-ա­սում է նա:
- Մի քա­նի տա­րի ա­ռաջ ՙՔեթ­րին Գրուպ՚ ՍՊԸ-ն (ըն­կե­րու­թյան տնօ­րեն Միհ­րան Պո­ղո­սյա­նի պա­պը զագ­լիկ­ցի է) գյու­ղում տուն էր գնել այն ման­կա­պար­տե­զի վե­րա­փո­խե­լու նպա­տա­կով, սա­կայն աշ­խա­տանք­նե­րը սա­ռեց­վել են: Ան­գամ այդ տա­նը ժա­մա­նա­կա­վոր ապ­րող ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քին ա­ռա­ջար­կել են ա­զա­տել տու­նը: Այժմ շրջ­վար­չա­կազ­մի օգ­նու­թյամբ գյու­ղի կի­սա­վեր տնե­րից մե­կը վե­րա­նո­րո­գում ենք` այդ ըն­տա­նի­քին տրա­մադ­րե­լու հա­մար՚: Իսկ ման­կա­պար­տե­զի հար­ցը մոտ ա­պա­գա­յում խոս­տա­ցել է լու­ծել ՙԲեյզ Մեթ­լըս՚ ըն­կե­րու­թյու­նը: Բա­ցի այդ, ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր տնօ­րեն Ա. Մկր­տու­մյա­նը հա­մայ­քա­պե­տա­րա­նին անհ­րա­ժեշտ գույք է նվի­րել:

Հեռ­վից հե­ռու ծնն­դա­վայ­րի հոգս ու ցա­վով ապ­րող հա­վա­տա­րիմ բա­րե­րար­ներ ու­նի Զագ­լի­կը: Ռու­սաս­տա­նաբ­նակ Գրի­շա Գալս­տյա­նի մի­ջոց­նե­րով Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում զոհ­ված 8 ե­րի­տա­սարդ­նե­րի հի­շա­տա­կին հու­շար­ձան է տե­ղադր­վել գյու­ղում: 2007թ. Ան­տո­նյան եղ­բայր­ներն են գյու­ղի կենտ­րո­նում ե­կե­ղե­ցի կա­ռու­ցել: Իսկ Գառ­նիկ Գալս­տյա­նը գյու­ղի հա­րա­կից տա­րած­քում հան­գս­տյան գո­տի է կա­ռու­ցել: Վեր­ջերս շրջ­վար­չա­կազ­մի և բա­րե­րար Գրի­գո­րի Ար­զու­մա­նյա­նի մի­ջոց­նե­րով գյու­ղի ողջ ջրա­տար ցանցն է վե­րա­նո­րոգ­վել, տե­ղադր­վել են հաշ­վիչ­ներ: Բա­րե­րա­րի ֆի­նան­սա­վոր­մամբ փոր­ված ար­տե­զյան ջր­հո­րի մի­ջո­ցով նաև խմե­լու ջրի հարցն է լուծ­վել: Վեր­ջինս խոս­տա­ցել է նաև մշ­տա­կան ջուր ու­նե­նա­լու հա­մար ջրամ­բար կա­ռու­ցել:
Զագ­լի­կի դպ­րո­ցի կա­ռու­ցումն սկս­վել է Շարժ­ման ա­մե­նաս­կզ­բին` 1988թ., մինչ այդ գյու­ղում գոր­ծում էր միայն տար­րա­կան դպ­րոց: Սո­ղանք­նե­րի պատ­ճա­ռով պա­տե­րը հե­տա­գա­յում սկ­սել են ճա­քեր տալ: Թերևս դա է պատ­ճա­ռը, որ դպ­րո­ցի կա­ռու­ցու­մը, կա­րե­լի է ա­սել, այդ­պես էլ ա­վար­տին չի հասց­վել: 42 ա­շա­կերտ և 22 ու­սու­ցիչ ու­նե­ցող միջ­նա­կար­գում ա­մեն տա­րի ո­րո­շա­կի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­վում են՝ սպա­սու­մով, որ այն մի օր կհիմ­նա­նո­րոգ­վի:
Ան­հա­վա­տա­լի է, սա­կայն վեր­ջին մե­կու­կես տաս­նա­մյա­կի ըն­թաց­քում այս­տեղ 20 տուն է կա­ռուց­վել, հատ­կա­պես ու­րա­խա­լի է, որ տնե­րով ա­պա­հով­վել են ոչ միայն տար­բեր սո­ցիա­լա­կան խմ­բե­րում ընդգրկված ըն­տա­նիք­ներ, այլև գյու­ղի` տան կա­րիք ու­նե­ցող ե­րի­տա­սարդ ու­սու­ցիչ­նե­րը: Չնա­յած դրան՝ գյու­ղա­պե­տի հա­վաստ­մամբ, մեկ տաս­նյա­կի չափ ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք այ­սօր տան խն­դիր ու­նի: Ա­ղա­բա­բյան­նե­րի ըն­տա­նիքն, օ­րի­նակ, Հա­թերք է տե­ղա­փոխ­վել, վար­ձով է բնակ­վում այն­տեղ: Կա նաև ըն­տա­նիք, որ ա­պա­հով­վել է բնա­կա­րա­նով, շատ չան­ցած` գյու­ղից տե­ղա­փոխ­վել է, իսկ նրան հատ­կաց­ված նո­րա­կա­ռույց տու­նը որևէ մե­կին չի ծա­ռա­յում: Նել­սոն և Նո­րայր Ա­զա­րյան­նե­րը հայ­րա­կան տանն են ապ­րում 4 և 2 ե­րե­խա­նե­րով: Չնա­յած հան­րա­պե­տու­թյան գյու­ղաբ­նակ­նե­րի հա­մար ևս վեր­ջերս սկ­սել է գոր­ծել նոր ու մեղ­մաց­ված պայ­ման­նե­րով հի­փո­թե­քա­յին ծրա­գիր, այս գյու­ղում դեռևս ձեռն­պահ են մնում դրա­նից օգտ­վե­լուց: Մեկ ըն­տա­նիք տուն է կա­ռու­ցել՝ օգտ­վե­լով 3 մլն դրամ գու­մա­րի չա­փով ան­հա­տույց տրա­մադր­վող պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նից: Հա­մայն­քը սուղ մի­ջոց­ներ ու­նի, սա­կայն հա­մայն­քա­պե­տը ներ­կա­յում փոր­ձում է սե­փա­կան ու­ժե­րով կազ­մա­կեր­պել ներ­հա­մայն­քա­յին փո­ղոց­նե­րի լու­սա­վո­րու­թյու­նը: Նաև մտա­դիր է կար­գա­վո­րել աղ­բա­հա­նու­թյան խն­դի­րը: Ըստ Դ. Ա­զա­րյա­նի` գյու­ղի խն­դիր­նե­րը հաղ­թա­հա­րե­լու գոր­ծում մեծ է շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Է. Հա­րու­թյու­նյա­նի օգ­նու­թյու­նը: Նրա օ­ժան­դա­կու­թյամբ հան­դի­սու­թյուն­նե­րի տունն է վե­րա­նո­րոգ­վել: Ըն­թա­ցիկ տա­րում 20 տան տա­նիք­ներն են փոխ­վել: Ար­դեն ա­վան­դույթ է դար­ձել շրջ­վար­չա­կազ­մի մի­ջոց­նե­րով ա­մուս­նա­ցող զույ­գի հա­մար տան մեկ սե­նյա­կի վե­րա­նո­րոգ­ման ծախ­սե­րի տրա­մադ­րու­մը, ին­չը, ըստ հա­մայն­քա­պե­տի, զգա­լի ա­ջակ­ցու­թյուն է նո­րաս­տեղծ ըն­տա­նի­քին:
Հյու­րա­սեր, բա­րե­հո­գի մար­դիկ են զագ­լիկ­ցի­նե­րը: Դա­տարկ տե­ղը ոչ թե կռիվ, այլ քեֆ ու ու­րա­խու­թյուն կա­րող ենք ստեղ­ծել, ա­սում է գյու­ղա­պե­տի հայ­րը՝ Գրի­շա Ա­զա­րյա­նը, ում մտա­հո­գու­թյուն­նե­րից մեկն այն է, որ հար­սա­նիք­նե­րը գյու­ղից քա­ղաք են տե­ղա­փոխ­վել: Ու հա­մոզ­ված է` մինչև գյու­ղա­ցին իր տա­նը զուռ­նա-դհո­լով հար­սա­նիք ա­նե­լու պա­պե­րի սո­վո­րու­թյու­նը չվե­րա­կանգ­նի, գյու­ղը դան­դաղ է զար­գա­նա­լու: