Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՂ­ԹՈ­ՂԱՑ ՀՐԱ­ՊԱ­ՐԱ­ԿՈՒՄ ԽԻՆԴ-ՈՒ­ՐԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ ՊԱ­ԿԱՍ ՉԻ ԼԻ­ՆԻ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Խոս­տո­վա­նենք, որ Ա­մա­նո­րյա և Սուրբծննդյան տո­նե­րին ա­ռանձ­նա­հա­տուկ խան­դա­վա­ռու­թյամբ ենք նա­խա­պատ­րաստ­վում։ Նոր տա­րուց սպա­սե­լիք­նե­րը շատ են, ակն­կա­լիք­նե­րը` բուռն, ցան­կու­թյուն­ներն ու բա­րե­մաղ­թանք­նե­րը՝ շռայլ… Ինչ­պե՞ս են Նոր տար­վան նա­խա­պատ­րաստ­վում մեր գյու­ղե­րում, փոր­ձե­ցինք նրանց տրա­մադ­րու­թյու­նը շո­շա­փել Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղեր, Ա­զոխ, Դրախ­տիկ գյու­ղե­րում։

Նշյալ գյու­ղե­րի ե­րե­խա­ներն ի­րենց ճա­շա­կով ու ձեռ­քի տակ ե­ղած զարդ ու զար­դա­րանք­նե­րով տո­նա­կան տեսք են տվել բնա­կան տո­նա­ծառ­նե­րին ու սր­տի տրո­փյու­նով ու ան­համ­բե­րու­թյամբ սպա­սում են Ձմեռ պա­պին գրած ի­րենց նա­մակ­նե­րի պա­տաս­խան­նե­րին։ Մեծ Թա­ղե­րի դպ­րո­ցում նկար­չու­թյան դա­սին Ա­մա­նո­րյա բա­ցիկ­ներ էին ձևա­վո­րում, 5-րդ ՙբ՚ դա­սա­րա­նի ա­շա­կերտ Ար­ման Զա­քա­րյանն ա­սում է, որ իր բա­ցիկ­նե­րը զին­վոր­նե­րի հա­մար են, նաև տնից, մայ­րի­կի ձեռ­քե­րով պատ­րաստ­ված քաղց­րա­վե­նիք է բե­րել, և ոչ միայն ին­քը, ողջ դա­սա­րա­նով են մաս­նակ­ցել ա­ռաջ­նագ­ծի զին­վոր­նե­րի հա­մար նա­խա­տես­ված ծան­րոց­նե­րի պատ­րաստ­մա­նը։ Հա­մա­դա­սա­րան­ցի­նե­րի ա­նու­նից խոսք վերց­նե­լով, Մի­լե­նա Ա­վա­գյանն ա­սաց, որ բո­լոր զին­վոր­նե­րին մաղ­թել են խա­ղաղ տա­րի ու ան­փոր­ձանք ծա­ռա­յու­թյուն։ Գոռ Բե­ջա­նյա­նը խնամ­քով ձևա­վոր­ված իր բա­ցի­կը մորն է նվի­րե­լու, Ա­րեն Ա­վե­տի­սյանն իր ե­րեք բա­ցիկ­նե­րը նվի­րե­լու է մորն ու եր­կու տա­տիկ­նե­րին, իսկ հայ­րի­կի հա­մար նվեր է գնել ու թաքց­րել, և ա­ռայժմ այդ մա­սին ոչ ոք չգի­տի (ի­հար­կե, մեզ­նից ու մեր ըն­թեր­ցող­նե­րից բա­ցի)։
Թո­շա­կա­ռու Աի­դա Դա­նիե­լյա­նին հան­դի­պե­ցինք գյու­ղա­պե­տա­րա­նում, ե­կել էր ի­րենց փո­ղո­ցի լու­սա­վո­րու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան խն­դիրն ան­ձամբ ներ­կա­յաց­նե­լու գյու­ղա­պե­տին։ 44 տա­րի աշ­խա­տել է որ­պես հաշ­վա­պահ, խղ­ճով ու պա­տաս­խա­նատ­վու­թյամբ կա­տա­րել իր գոր­ծը, ոչ ո­քի չի ան­հան­գս­տաց­րել իր խն­դիր­նե­րով, հի­մա, երբ ար­դեն տա­րիքն ա­ռել է և օգ­նող ձեռք չու­նի, ե­կել է, որ պատ­մի իր ցավ ու դար­դի մա­սին… Որ­դին լուրջ ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ ու­նի, Երևա­նի հի­վան­դա­նոց­նե­րից մե­կում բուժ­վում է, հարսն էլ այն­տեղ է, ա­մուս­նուն է խնա­մում, ին­քը, ճիշտ է, սիրտ ու տրա­մադ­րու­թյուն չու­նի տո­նե­րի հա­մար, սա­կայն ցան­կա­նում է, որ բո­լոր իր հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը ու­րախ ու եր­ջա­նիկ լի­նեն։ Կո­ղա­կի­ցը՝ Յա­շա Դա­նիե­լյա­նը, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի նա­հա­տակ­նե­րից է, Աի­դա­յի սիր­տը վա­ղուց է կոտր­ված, փոր­ձում է իր ներ­սի ցա­վը ցույց չտալ և սևը ներս ա­րած, սպի­տա­կը` դուրս, ապ­րում է իր թոռ­նե­րի ու­րա­խու­թյամբ ու նրանց հա­ջո­ղու­թյուն­նե­րով։ Թոռ­նե­րը Հադ­րութ քա­ղա­քում են ապ­րում, հե­տո կգան, տա­տի­կին ան­տես չեն ա­նի, բայց Ա­մա­նո­րի գի­շե­րը Աի­դա տա­տի­կը մե­նակ է դի­մա­վո­րե­լու։ Չի նեղ­վում, ա­սում է տո­նա­կան սե­ղան եմ գցե­լու, դուռս բա­ցող հաս­տատ կլի­նի, ու թվար­կում է ինչ է դնե­լու սե­ղա­նին՝ իր անն­ման թթու­նե­րը, իր հան­դու­հան­դա­վա­րի բա­րիք­նե­րը` է ՜լ չրեր, պա­հա­ծո­ներ, կոմ­պոտ­ներ, է ՜լ միս­րի (հնդ­կա­հավ) ու աք­լոր, տար­բեր ա­պուր­ներ ու խոր­տիկ­ներ, դե, խո­րո­վածն էլ հա­յի սե­ղա­նից ան­պա­կաս է։ Հա­ջորդ իմ զրու­ցա­կի­ցը Զի­նա Ալ­թու­նյանն է, ա­մու­սի­նը՝ Սու­րիկ Ալ­թու­նյա­նը, նույն­պես Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի նա­հա­տակ­նե­րից է։ Ար­դեն եր­կու­սու­կես տաս­նա­մյակ է ըն­տա­նի­քի հոգ­սերն ու­սած, ան­տր­տունջ տան հոգ­սա­շատ լուծն է քա­շում։ Որ­դին՝ Ար­թու­րը, հոր ար­ժա­նա­վոր զա­վակն է, ըն­տա­նի­քա­վոր­վել, մոր հետ կի­սում է ա­ռօ­րյա հոգ­սե­րը։ Ողջ ըն­տա­նիքն է պատ­րաստ­վում Ա­մա­նո­րյա տո­նե­րին, իսկ տան փոք­րիկ­ներն ա­մե­նա­նա­խան­ձախն­դիրն են և տո­նա­ծա­ռը վա­ղուց են զար­դա­րել։ Լու­սա­հո­գի Լու­սիկ տա­տի­կից մնա­ցած ըն­տա­նե­կան ա­վան­դույթ­ներ կան, դրան ոչ միայն Նոր տար­վան, այլև բո­լոր տո­նա­կան օ­րե­րին հետևում են։ Հար­սը՝ Շո­ղե­րը, տանն է, չի աշ­խա­տում, տո­նա­կան սե­ղան գցե­լը նրա գործն է, շնորհ­քով ու ճա­շա­կով հար­սիկ է, ա­սում է սկե­սու­րը, ա­մուս­նուս զոհ­վե­լուց հե­տո հարս է ե­կել ու մեր տու­նը ու­րա­խու­թյամբ է լց­րել։ Ճտպ­տան թոռ­նիկ­ներն ար­դեն ո­րո­շել են, թե տո­նա­կան տորթն ինչ ա­նուն է ու­նե­նա­լու ու մորն ա­մեն օր այդ մա­սին հի­շեց­նում են։ Մինչև կես­գի­շեր կմ­նան ու կք­նեն, իսկ ջա­հել­նե­րը մինչև ա­ռա­վոտ քեֆ են ա­նե­լու, թող քեֆն ու ու­րա­խու­թյու­նը նրան­ցից ան­պա­կաս լի­նեն, ա­սում է տի­կին Զի­նան, ում բախտն այդ­պես էլ ե­րես չտ­վեց, և շատ ջա­հել էր, երբ զոհ­վեց ա­մու­սի­նը։ Նոր տար­վա գի­շե­րը որ­դին` Ար­թու­րը, ծա­ռա­յու­թյան մեջ է լի­նե­լու, ըն­տա­նի­քով ա­ղո­թե­լու են սահ­մա­նում գտն­վող­նե­րի հա­մար, ու, տո­նա­կան սե­ղա­նը թար­մաց­նե­լով, սպա­սե­լու են նրա տուն­դար­ձին։
Գյու­ղա­մի­ջի Հաղ­թո­ղաց հրա­պա­րա­կում հա­վաք­ված ա­հել¬ջա­հել­նե­րից մի կերպ ՙկոր­զե­ցինք՚, որ շու­տով ան­տա­ռից բեր­ված մեծ, բնա­կան տո­նա­ծառ են դնե­լու, զար­դա­րե­լու են մե­ծով-փոք­րով, գի­շերն ի­րենց տնե­րում շնոր­հա­վո­րանք­նե­րից հե­տո գյու­ղա­մեջ են իջ­նե­լու ի­րար հետ բա­ժակ զար­կե­լու ու ան­պայ­ման խմե­լու են խա­ղա­ղու­թյան կե­նա­ցը, ա­սում են գյու­ղա­մի­ջում մեզ հան­դի­պած ե­րի­տա­սարդ­նե­րից Ռա­դիկն ու Անդ­րե­յը, ու ա­վե­լաց­նում. հե­տո մինչև ա­ռա­վոտ զուռ­նա¬դհո­լի ձե­նը թն­դա­լու է գյու­ղով մեկ՝ գյու­ղա­մեջ կան­չե­լով նույ­նիսկ չկամ­նե­րին ու ան­տար­բեր­նե­րին։ Իմ հար­ցին, թե օր­վա այս ժա­մին ուր են շտա­պում, Ռա­դիկն ու Անդ­րե­յը խո­րա­մակ ժպ­տում են՝ քեֆ¬ու­րա­խու­թյան, ի­րենց տո­նե­րը ի­րենք պի­տի հե­տաքր­քիր դարձ­նեն ու ա­մեն տա­րի մի նոր ու հե­տաքր­քիր բան են մո­գո­նում։ Հաղ­թո­ղաց հրա­պա­րա­կը գյու­ղի ե­րի­տա­սարդ­նե­րի մշ­տա­կան հա­վա­քա­տե­ղին է, այս­տեղ են ծն­վում ոչ միայն նրանց, այլև գյու­ղի տա­րեց­նե­րի գա­ղա­փար­ներն ու ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը, ո­րոնք մտ­քե­րի փո­խա­նակ­ման փուլն անց­նե­լուց հե­տո գործ են դառ­նում։ Բի­լիար­դա­նոց-բար էլ ու­նեն, գյու­ղի ջա­հել­նե­րի սի­րած վայ­րե­րից է, օր­վա հոգ­սե­րից թո­թափ­վե­լու ժա­ման­ցի հա­ճե­լի վայր է, չի բա­ցառ­վում, որ Ա­մա­նո­րի գի­շե­րը տղա­նե­րով այն­տեղ լու­սաց­նեն։

Գյու­ղի ջա­հել­նե­րի նա­խա­տո­նա­կան տրա­մադ­րու­թյունն ա­ռած քայ­լե­ցինք վեր­ջա­պես ցե­խը թո­թա­փած սա­լա­հա­տակ գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պար­հով ու հա­սանք գյու­ղում հայտ­նի Զի­նա­յի խա­նու­թին, ու չնա­յած շատ վա­ղուց Զի­նան էլ խա­նու­թում չի աշ­խա­տում, բայց ա­նու­նը կպել-մնա­ցել է։ Զի­նա­յին գտանք, բայց ոչ խա­նու­թում, ու խնդ­րե­ցինք ցույց տալ իր հո­գե­պա­հուստ կր­պակ-մա­ռա­նը… ի՛նչ ա­սես, որ այն­տեղ չկար, մի ողջ տար­վա պա­շար` դա­սա­վոր­ված գե­ղե­ցիկ շար­քե­րով: Գևորգ Լա­լա­յա­նը գյու­ղա­պե­տա­րան էր շտա­պում ա­ռաջ­նա­ծին որ­դու՝ Ար­սե­նի գրան­ցու­մը ծնն­դյան վկա­յա­կա­նով վա­վե­րաց­նե­լու… Գևոր­գի քե­ֆին քեֆ չէր հաս­նում` հայր է դար­ձել, ա­րու զա­վակ է ու­նե­ցել՝ երկ­րի ու օ­ջա­խի ա­պա­գա պա­հա­պան զին­վոր, հայ­րե­նյաց պաշտ­պան` ինձ ուղ­ղում է զրու­ցա­կիցս։ Նա վս­տահ է` իր որ­դին գյու­ղը չի լքե­լու, և Լա­լա­յան Է­դուար­դի ու Ա­նա­հի­տի թոռն ի­րենց օ­ջա­խի ծուխն է վեր հա­նե­լու: Չորս որ­դի ու մեկ դուստր ու­նեն Լա­լա­յան­նե­րը, և ար­դեն ծոռ էլ ու­նեն, այն­պես որ, ողջ գեր­դաս­տա­նով, հա­մալր­ված կազ­մով, լիար­ժեք Նոր տա­րի են դի­մա­վո­րե­լու: Գևորգն ա­սում է` Ա­մա­նո­րին Ձմեռ պա­պի­կից որ­դի է նվեր ստա­ցել, ա­սում ու ծի­ծա­ղում է լիա­թոք, մեզ էլ վա­րա­կե­լով իր տրա­մադ­րու­թյամբ։ Հրա­ժեշ­տից ա­ռաջ մի կերպ տե­ղե­կա­ցա, որ Գևոր­գը զին­ծա­ռա­յող է ու այն էլ հե­տա­խույզ, և դա էր պատ­ճա­ռը, որ բա­ռե­րը նրա բե­րա­նից ստիպ­ված էինք աք­ցա­նով հա­նել։
Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի հե­րոս­նե­րից մե­կի՝ ՙՄար­տա­կան Խաչ՚-ի աս­պետ (երկ­րորդ աս­տի­ճան), ար­ցախ­ցի­նե­րիս քաջ հայտ­նի Յա­կով Ալ­թու­նյա­նի օ­ջա­խում նույն­պես տո­նա­կան ե­ռու­զեռ էր… Տո­նա­ծառն ար­դեն զար­դար­ված է, տան փոք­րի՝ Ան­նա­յի Ա­մա­նո­րյա գի­շեր­վա ե­րա­զան­քը՝ մտա­պահ­ված։ Ջա­հել տան­տի­րու­հին՝ Ին­նա Միր­զա­խա­նյա­նը, գրե­թե վա­զե­լով ներս ու դուրս է ա­նում, թեյ ու սուրճ դնում հյու­րե­րիս հա­մար, ա­կան­ջա­լուր ա­մուս­նու հրա­հանգ­ներն իս­կույն ի կա­տար ա­ծում, ձե­ռի հետ էլ ոտ­քի վրա աշ­խար­հի գոր­ծե­րից, չար ու բա­րուց բարձ­րա­ձայն մեզ հետ ՙֆիքր՚ ա­նում։ Նա ցան­կա­նում է, որ աշ­խար­հում այլևս զո­հեր ու վի­րա­վոր­ներ չլի­նեն: Ին­նան մեզ ցույց է տա­լիս իր ձեռ­քով պատ­րաս­տած չրե­րը, ան­խոնջ ու ան­դադ­րում ա­մուս­նու ձեռ­քե­րով թո­րած օ­ղին ու գի­նին, թոն­րա­հա­ցը և շատ այլ ու­տեստ­ներ, ո­րոնք սե­ղան են բարձ­րա­նա­լու ոչ միայն տո­նե­րին, այլև ողջ կլոր տա­րին, ու Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ա­ռա­ջին կար­գի հաշ­ման­դա­մի մեծ ըն­տա­նի­քը լիքն ու ճոխ սե­ղա­նի մոտ դի­մա­վո­րե­լու է 2020 թվա­կա­նը ու մի քա­նի օ­րից հե­տո բա­նակ է ճա­նա­պար­հե­լու ըն­տա­նի­քի միակ ա­րու զա­վա­կին՝ Գրի­գոր Ալ­թու­նյա­նին։ Եր­ջա­նիկ ըն­տա­նի­քը նաև մա­յիս ամ­սին ա­ռա­ջին թոռ­նի­կի՝ ա­րու զա­վա­կի լույս աշ­խարհ գա­լուն է սպա­սում… Դժ­վա­րու­թյուն­նե­րը մար­դու հա­մար են, հրա­ժեշ­տից ա­ռաջ ա­սում է տան­տի­րու­հին՝ Ին­նան, և ա­վե­լաց­նում` պետք է այն հաղ­թա­հա­րես ար­ժա­նա­պատ­վու­թյամբ: Մենք եր­ջա­նիկ ըն­տա­նիք ենք, ե­րեք խե­լոք զա­վակ­ներ ու­նենք և թող ան­հա­մեստ չհն­չի՝ կեն­դա­նի օ­րի­նակ ենք շր­ջա­պա­տի հա­մար, ին­չը ոչ միայն պատ­վա­բեր է, այլև պար­տա­վո­րեց­նող։ Ա­մու­սինս ինձ ապ­րե­լու, ա­րա­րե­լու, ստեղ­ծե­լու ուժ է տա­լիս, ու ես հան­ձն­վե­լու ի­րա­վունք չու­նեմ։ Ին­նա­յի կար­ծի­քով, մար­դու ա­մե­նա­մեծ հարս­տու­թյունն ա­ռող­ջու­թյունն է, ու նա բո­լոր իր ծա­նոթ-ան­ծա­նոթ­նե­րին գա­լիք տա­րում մաղ­թեց ՙտա­ռա­պել՚ ու վա­րակ­վել այդ հարս­տու­թյամբ։ Իսկ երկ­րին ցան­կա­ցավ խա­ղա­ղու­թյուն, որ իր և բո­լո­րի զա­վակ­նե­րը հայ­րե­նի­քին ծա­ռա­յեն խա­ղաղ պայ­ման­նե­րում ու նրանց դյու­ցազ­նա­կան աս­քը ծն­վի միայն խա­ղաղ զո­րա­վար­ժա­րա­նում։