Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020թ. ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Հուն­վա­րի 23-ին քա­ղա­քա­պե­տա­րա­նի նիս­տե­րի դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ Ստե­փա­նա­կեր­տի հա­մայն­քի ա­վա­գա­նու 2020թ. ա­ռա­ջին նիս­տը:

Օ­րա­կար­գի կարևոր հար­ցե­րից էին հա­մայն­քի 2019թ. բյու­ջեի կա­տար­ման տա­րե­կան հաշ­վետ­վու­թյու­նը և 2020թ. բյու­ջեի հաս­տա­տու­մը: Զե­կու­ցո­ղի հաշ­վետ­վու­թյամբ՝ 2019թ. հա­մայն­քի տա­րե­կան ընդ­հա­նուր մուտ­քե­րը կազ­մել են 1637835 հազ. դրամ՝ պլա­նա­վոր­ված 1805617.5 հազ. դրա­մի դի­մաց, կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մում է 90,7 %: Ընդ­հա­նուր մուտ­քե­րի 30,4%-ը կազ­մել են սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը, ո­րոնց գծով պլա­նա­վոր­ված 488984.0 հազ. դրա­մի դի­մաց հա­վա­քագր­վել է 498535.0 հազ. դրամ: Կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մում է 102 %: Նա­խորդ տար­վա հա­մե­մատ սե­փա­կան ե­կա­մուտ­ներն ա­ճել են 64313.8 հազ. դրա­մով:
Ըստ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նի՝ 2020թ. մայ­րա­քա­ղա­քի զար­գաց­ման հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը միտ­ված են լի­նե­լու բնակ­չու­թյան կեն­սա­պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման ու հար­մա­րա­վետ մի­ջա­վայ­րի ձևա­վոր­մա­նը, քա­ղա­քի կա­ռու­ցա­պատ­մա­նը, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­մա­նը և քա­ղա­քա­շի­նա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը: Ա­ռաջ­նա­հերթ ծրագ­րե­րի թվում կլի­նեն ջրա­մա­տա­կա­րար­ման, ջրա­հե­ռաց­ման, աղ­բա­հա­նու­թյան, սան­մաքր­ման, բա­րե­կարգ­ման և կա­նա­չա­պատ­ման ծրագ­րե­րի ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նա­ցու­մը, բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի բա­կե­րի բա­րե­կար­գու­մը, խա­ղահ­րա­պա­րակ­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նը, ինչ­պես նաև հե­նա­պա­տե­րի և աս­տի­ճան­նե­րի վե­րա­նո­րո­գումն ու կա­ռու­ցու­մը: Քա­ղա­քի են­թա­կա­ռուց­վածք­նե­րի բա­րե­լա­վու­մը և զար­գա­ցու­մը, քա­ղա­քի տա­րած­քի հա­մա­չափ զար­գաց­ման ա­պա­հո­վու­մը, բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի մուտ­քե­րի և տա­նիք­նե­րի վե­րա­նո­րո­գու­մը, ինչ­պես նաև բնա­կա­րա­նա­յին կո­մու­նալ պայ­ման­նե­րի բա­րե­լա­վու­մը: Ա­ռաջ­նա­հերթ ծրագ­րե­րի թվում կլի­նի նաև սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լա­վու­մը:
Հիմք ըն­դու­նե­լով ԱՀ 2020թ. պե­տա­կան բյու­ջեն, 2020 թ. նա­խագ­ծով ծրագր­վել է 1410581.2 հազ. դրա­մի չա­փով պաշ­տո­նա­կան դրա­մաշ­նորհ, ին­չը 93947.7 հազ. դրա­մով ա­վե­լի է 2019թ. հաս­տատ­ված ցու­ցա­նի­շից։
2020-ի ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար բյու­ջեով նա­խա­տես­վում է ե­կա­մուտ­նե­րի գծով՝ 1950481.2 հազ. դրամ, ծախ­սե­րի գծով՝ 1962088.2 հազ. դրամ, դե­ֆի­ցի­տը՝ 11607 հազ. դրամ: Ըստ զե­կու­ցո­ղի՝ դե­ֆի­ցի­տը կլ­րաց­վի 2019-ի պրո­ֆի­ցի­տի հաշ­վին:
Այլ հար­ցե­րի շր­ջա­նակ­նե­րում բարձ­րաց­վեց հա­մայն­քի մի շարք ար­վար­ձան­նե­րում՝ Ա­ջափ­նյակ և Ա­րեշ թա­ղա­մա­սե­րում, բնա­կան գա­զի ցան­ցի անց­կաց­ման խն­դի­րը: Քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ 2020-ի ծրագ­րով նա­խա­տես­ված է ա­պա­հո­վել այդ թա­ղա­մա­սե­րը բնա­կան գա­զով: Բարձ­րաց­րած կարևոր խն­դիր­նե­րից էր նաև վե­րե­լակ­ներն ան­խա­փան աշ­խա­տե­լու, դրանք նո­րով փո­խա­րի­նե­լու, ինչ­պես և դրանց վե­րահս­կո­ղու­թյան, վե­րա­նո­րոգ­ման հար­ցե­րը: Մաս­նա­վո­րա­պես, ընդ­գծ­վեց Հե­քի­մյան 14ա շեն­քի վե­րե­լա­կի հա­տա­կի վթա­րա­յին վի­ճա­կը, ո­րի հա­մար անհ­րա­ժեշտ է ա­րագ ար­ձա­գան­քում: Քա­ղա­քա­պետն ի­րա­զե­կեց, որ վե­րե­լակ­նե­րի փո­խա­րին­ման հա­մար գու­մար­ներ նա­խա­տես­ված չեն, վե­րա­նո­րոգ­ման հա­մար էլ նա­խա­տես­ված է 15 մլն դրամ: Նա ըն­դգ­ծեց, որ վե­րը նշ­ված վթա­րա­յին դեպ­քե­րի հա­մար մեծ ծախ­սեր չեն պա­հանջ­վում, և նման ի­րա­վի­ճակ­նե­րում, ան­շուշտ, պետք է ա­րագ ար­ձա­գան­քել: Նրա հանձ­նա­րա­րու­թյամբ` հարց բարձ­րաց­նո­ղը և հա­մա­պա­տաս­խան բա­ժի­նը շտապ կզ­բաղ­վեն հար­ցի լուծ­մամբ:
Քն­նարկ­ման ա­ռար­կա դար­ձավ շի­նա­րա­րու­թյան թե­րի վե­րահս­կո­ղու­թյան հար­ցը, ո­րի լուծ­ման հա­մար, ըստ քա­ղա­քա­պե­տի, կխս­տաց­վի պար­տա­դիր թույ­լտ­վու­թյան օ­ղա­կը հենց շի­նա­րա­րու­թյան նա­խա­գի­ծը հաս­տա­տե­լու ըն­թաց­քում, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա սկզ­բից մինչև վերջ պատ­շաճ կեր­պով ի­րա­կա­նաց­նել վե­րահս­կո­ղու­թյու­նը:
Հա­ջորդ պատ­շաճ վե­րահս­կո­ղու­թյան պա­կա­սի մա­սին հար­ցը վե­րա­բե­րում էր Հաղ­թա­նա­կի հրա­պա­րա­կից դե­պի ՙԿարս՚ սրա­հը տա­նող աս­տի­ճան­նե­րի անմ­խի­թար վի­ճա­կին: Պարզ­վեց, որ դրանք վե­րա­նո­րո­գել են 2-3 տա­րի ա­ռաջ, բայց ար­դեն նո­րոգ­ման պա­հանջ է զգաց­վում:
Քն­նարկ­ման հարց դար­ձավ նաև Թու­մա­նյան16 շեն­քի բա­րե­լավ­ման վի­ճա­կը, ո­րի հա­մար իշ­խա­նու­թյան բո­լոր ճյու­ղե­րը պետք է գան ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի. պահ­պա­նե՞լ որ­պես պատ­մա­կան շենք՝ բա­րե­կար­գե­լով ներ­սի պայ­ման­նե­րը, թե՞ քան­դել: Հար­ցը լուծ­ման փու­լում է:
Հն­չե­ցին նաև մի շարք հար­ցեր՝ կապ­ված բա­կե­րի բա­րե­կարգ­ման, թղ­թա­բա­նա­կան քաշք­շուկ­նե­րի նվա­զեց­ման, քա­ղա­քա­ցի­նե­րի խն­դիր­նե­րին ա­րագ ար­ձա­գանք­ման հետ:
;