Logo
Print this page

ԿԱ­ՐԵ­ՎՈ­ՐԱ­ԳՈՒՅՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻՑ Է Ե­ՂԵԼ ՄԱՐ­ԴՈՒ Ի­ՐԱ­ՎՈՒՆՔ­ՆԵ­ՐԻ ԵՎ Ա­ԶԱ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՊԱՇՏ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 ԱՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի մա­մու­լի ա­սու­լի­սը

Հուն­վա­րի 23-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ա­րա­րատ Դա­նիե­լյա­նի հրա­վի­րած մա­մու­լի ա­սու­լի­սը նվիր­ված էր կա­ռույ­ցի 2019թ. աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյա­նը։ Նա­խա­րարն ամ­փո­փել է ան­ցած տա­րին և միա­ժա­մա­նակ պա­տաս­խա­նել լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։

Ընդ­հա­նուր առ­մամբ՝ 2019-ին նա­խա­րա­րու­թյան և նրա ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից աշ­խա­տանք­ներ են տար­վել հա­մա­կար­գի առջև դր­ված խն­դիր­նե­րի ու գոր­ծա­ռույթ­նե­րի ի­րա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ: Շա­րու­նա­կա­կան բնույթ են կրել հան­րա­պե­տու­թյան օ­րեն­սդ­րու­թյան կա­տա­րե­լա­գործ­ման, դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի և ի­րա­վա­կի­րա­ռա­կան պրակ­տի­կա­յի բա­րե­փոխ­ման ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րը:
Նա­խա­րա­րու­թյան առջև դր­ված կարևո­րա­գույն խն­դիր­նե­րից են ե­ղել մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի ար­դյու­նա­վետ պաշտ­պա­նու­թյու­նը, բնակ­չու­թյա­նը մա­տուց­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­րա­կի բարձ­րա­ցու­մը և հա­մա­կար­գի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի գոր­ծու­նեու­թյան բա­րե­լա­վու­մը։ Մի­ջոց­ներ են ձեռ­նարկ­վել հա­մա­կար­գի սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման, գոր­ծու­նեու­թյան բա­րե­փոխ­ման և նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զա­յի ընդ­լայն­ման ուղ­ղու­թյամբ: Գոր­ծուն և հա­մա­կար­գա­յին բնույթ է կրել կա­ռույ­ցի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի գոր­ծու­նեու­թյան նկատ­մամբ տար­վող հս­կո­ղու­թյու­նը, դրա կազ­մա­կեր­պա­կան և մե­թո­դա­կան կա­ռա­վա­րու­մը, պրակ­տիկ օգ­նու­թյան ցու­ցա­բե­րումն ու ստու­գում­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, վեր­հան­ված թե­րու­թյուն­նե­րի և բաց­թո­ղում­նե­րի քն­նար­կումն ու դրանց վե­րաց­ման հա­մար հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը:
Իր զե­կույ­ցում նա­խա­րարն անդ­րա­դար­ձավ հա­մա­կար­գում ընդգրկված ստո­րա­բա­ժա­նում­նե­րից յու­րա­քան­չյու­րի գոր­ծու­նեու­թյանն՝ ըստ ո­լորտ­նե­րի։
Ա. Դա­նիե­լյա­նի խոս­քով՝ փաս­տաթղ­թաշր­ջա­նա­ռու­թյան, քա­ղա­քա­ցի­նե­րի դի­մում­նե­րի և բո­ղոք­նե­րի քն­նարկ­ման ո­լորտ է մուտ­քագր­վել 8081 (7174) դի­մում-գրու­թյուն, ո­րից 4403-ը (3981)՝ պե­տա­կան մար­մին­նե­րի և նա­խա­րա­րու­թյան տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի, 3592-ը՝ (3116) աշ­խա­տա­կազ­մի աշ­խա­տա­կից­նե­րի (կազ­մա­կեր­պա­կան բնույ­թի), հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի, իսկ 86-ը՝ (77) քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից: Ա­ռօ­րյա բնույթ են կրել քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դու­նե­լու­թյուն­նե­րը, նրանց ի­րա­վա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու աշ­խա­տանք­նե­րը:
Ան­ցած տա­րում պե­տա­կան-ի­րա­վա­կան փոր­ձաքն­նու­թյան են են­թարկ­վել շուրջ 852 նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տե­րի նա­խագ­ծեր, ո­րոն­ցից 77-ը` օ­րեն­քի և 775-ը` են­թաօ­րեն­սդ­րա­կան նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տե­րի:
Դրանց վե­րա­բե­րյալ տր­վել են գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջ­նե­րից բխող մի շարք ա­ռա­ջար­կու­թյուն­ներ, ո­րոնք հիմ­նա­կա­նում ըն­դուն­վել են:
Նա­խա­րա­րը նշել է, որ ԱՀ Նա­խա­գա­հին ա­ռըն­թեր սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հա­մա­կարգ­ման խոր­հր­դին են ներ­կա­յաց­վել մի շարք օ­րենք­նե­րի նա­խագ­ծեր, մի շարք դեպ­քե­րում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին նա­խագ­ծե­րի փա­թեթ: Ու­սում­նա­սիր­վել են ԱՀ ԱԺ պատ­գա­մա­վոր­ներ Լյուդ­մի­լա Բար­սե­ղյա­նի կող­մից օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան կար­գով ներ­կա­յաց­ված` ՙԼՂՀ պատ­վա­վոր կո­չում­նե­րի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լու մա­սին՚, Է­դուարդ Ա­ղա­բե­կյա­նի կող­մից օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան կար­գով ներ­կա­յաց­ված` ՙԼՂՀ ընտ­րա­կան օ­րենս­գր­քում լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին՚, Վարդ­գես Ու­լու­բա­բյա­նի և Սեր­գեյ Հա­րու­թյու­նյա­նի կող­մից օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան կար­գով ներ­կա­յաց­ված` ՙԱ­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն և լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րը, ո­րոնց ար­դյուն­քում ներ­կա­յաց­վել են հա­մա­պա­տաս­խան ա­ռա­ջար­կու­թյուն­ներ:
Կազ­մա­կերպ­վել և ի­րա­կա­նաց­վել են ՙԱՀ վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ՚ ԱՀ օ­րենս­գր­քի նա­խագ­ծի, ՙՀա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մա­սին՚ ու իր հա­րա­կից օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի փա­թե­թի և ՙՀան­րագ­րե­րի մա­սին՚ ու հա­րա­կից օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի փա­թե­թի շուրջ հան­րա­յին քն­նար­կում­ներ, ո­րոնց մաս­նակ­ցել են շա­հագր­գիռ պե­տա­կան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով հաշ­վառ­վել, հա­մա­կարգ­վել և պահ­պան­վել են 2019 թվա­կա­նին ստաց­ված ԱՀ ի­րա­վա­կան ակ­տե­րի պաշ­տո­նա­կան օ­րի­նակ­նե­րը:

Քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի գրանց­ման ու կազ­մա­կերպ­ման ուղ­ղու­թյամբ կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ նա­խա­րա­րը նշեց, որ ըն­թաց­քա­վոր­վել է թվով 252 հար­ցում` քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տա­յին գրան­ցում­նե­րի պատ­ճեն­ներ, վկա­յա­կան­նե­րի կրկ­նօ­րի­նակ­ներ և ակ­տա­յին գրան­ցում­նե­րի առ­կա­յու­թյան կամ բա­ցա­կա­յու­թյան մա­սին տե­ղե­կանք­ներ ստա­նա­լու մա­սին: Գոր­ծա­կա­լու­թյան կող­մից ՌԴ է ու­ղարկ­վել 1 ( 2018-ին՝ 5) հար­ցում: Տր­վել է թվով 175 (206) ըն­տա­նե­կան կար­գա­վի­ճա­կի մա­սին տե­ղե­կանք, ո­րոնց դի­մաց գանձ­վել է 148.000 (178.000) դրամ պե­տա­կան տուրք: Նշ­ված տե­ղե­կանք­նե­րից 88-ը (126) տր­վել են տղա­մարդ­կանց, իսկ 87-ը`(80) կա­նանց: ՔԿԱԳ տա­րած­քա­յին բա­ժին­նե­րի կող­մից ներ­կա­յաց­րած ծնն­դյան, ա­մուս­նու­թյան ակ­տե­րի գրանց­ման վե­րա­կան­գն­ման, ան­վան, հայ­րան­վան, ազ­գան­վան փոխ­ման և քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի գրանց­ման ուղղ­ման, փո­փոխ­ման և լրաց­ման վե­րա­բե­րյալ նյու­թե­րը ման­րակր­կիտ ու­սում­նա­սիր­վել, ստուգ­ման են են­թարկ­վել, ո­րոնց ար­դյուն­քում հաս­տատ­վել են 134 (178) եզ­րա­կա­ցու­թյուն­ներ։ Նշ­ված եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րից 19-ը (23) վե­րա­բե­րում է ակ­տե­րի գրանց­ման վե­րա­կան­գն­մա­նը, 36-ը` (66) ան­վան, հայ­րան­վան, ազ­գան­վան փոխ­մա­նը և 79-ը` (89) ակ­տա­յին գրան­ցում­նե­րի ուղղ­մա­նը, փո­փոխ­մա­նը և լրաց­մա­նը:
Հաս­տատ­վել է նաև Լիո­նում ՀՀ գլ­խա­վոր հյու­պա­տո­սու­թյու­նից ստաց­ված ան­վա­նա­փոխ­ման 1 եզ­րա­կա­ցու­թյուն: Գոր­ծա­կա­լու­թյան կենտ­րո­նա­կան մարմ­նի կող­մից մերժ­վել է ՔԿԱԳ տա­րած­քա­յին բա­ժին­նե­րի կող­մից ներ­կա­յաց­րած ակ­տա­յին գրան­ցում­նե­րի մեջ ուղ­ղում­ներ կա­տա­րե­լու վե­րա­բե­րյալ ՔԿԱԳ Հադ­րու­թի տա­րած­քա­յին բաժ­նի կող­մից ներ­կա­յաց­րած 1 եզ­րա­կա­ցու­թյուն։ Ու­սում­նա­սիր­վել և հա­մա­պա­տաս­խան ՔԿԱԳ տա­րած­քա­յին բա­ժին­ներ են ու­ղարկ­վել օ­տա­րերկ­րյա քա­ղա­քա­ցի­նե­րի ա­մուս­նու­թյան գրանց­ման թույ­լտ­վու­թյան թվով 16 (14) նյութ, ո­րից՝ ՔԿԱԳ Ստե­փա­նա­կեր­տի տա­րած­քա­յին բա­ժին՝ 11 (5), Աս­կե­րա­նի՝ 1 (2), Մար­տա­կեր­տի՝ 1 (2), Մար­տու­նու՝ 2 (3), Հադ­րու­թի՝ 1 (1), Շու­շի՝ 0(1), Շա­հու­մյա­նի՝ 0 (0), Քա­շա­թա­ղի՝ 0(0)։ Ա­մուս­նա­ցող­նե­րից 9-ը հան­դի­սա­նում են ՌԴ, 1-ը` Ուկ­րաի­նա­յի, 1-ը` Հնդ­կաս­տա­նի, 2-ը? Թուրք­մենս­տա­նի, 1-ը` Գեր­մա­նիա­յի, 2-ը` Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և 16-ը? Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­ներ: Գոր­ծա­կա­լու­թյան կող­մից յու­րա­քան­չյուր ա­միս ստուգ­ման է են­թարկ­վել քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տա­յին գրան­ցում­նե­րի լրաց­ման օ­րի­նա­կա­նու­թյունն ու հիմ­նա­վոր­վա­ծու­թյու­նը:
Քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տա­յին գրան­ցում­նե­րի ընդ­հա­նուր քա­նա­կից 2131-ը (2336) վե­րա­բե­րում է ծնն­դյան ակ­տա­յին գրան­ցում­նե­րին։ 2019-ին կա­տար­վել է 21 (26) երկ­վո­րյակ ե­րե­խա­նե­րի ծնն­դյան ակ­տա­յին գրան­ցում: Ընդ­հա­նուր առ­մամբ 2018-ի հա­մե­մատ՝ 2019-ին ծնն­դյան ակ­տա­յին գրան­ցում­նե­րի թի­վը նվա­զել է 205-ով։ Կա­տար­վել են 836 (899) ա­մուս­նու­թյան և 207 ա­մուս­նա­լու­ծու­թյան ակ­տա­յին գրան­ցում­ներ։ Ա­մուս­նա­լուծ­վող­նե­րի մի­ջին տա­րի­քը 35 է: Ա­մուս­նա­լու­ծու­թյան հա­մար ա­վե­լի հա­ճախ դի­մում են կա­նայք: Ա­մուս­նա­լուծ­վող քա­ղա­քա­ցի­նե­րից 127 զույգ ու­նի ան­չա­փա­հաս ե­րե­խա:
Ան­ցած տա­րում նա­խա­րարն ըն­դու­նել է 93 քա­ղա­քա­ցի­նե­րի: Բա­ցի դրա­նից, այ­ցե­լել է Աս­կե­րա­նի, Մար­տա­կեր­տի, Մար­տու­նու, Հադ­րու­թի, Շա­հու­մյա­նի, Շու­շիի, Քա­շա­թա­ղի շր­ջան­նե­րի և Ստե­փա­նա­կեր­տի տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­ներ, հան­դի­պել է հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ղե­կա­վար­նե­րին, ծա­նո­թա­ցել առ­կա խն­դիր­նե­րին ու տվել անհ­րա­ժեշտ ցու­ցում­ներ: Նա­խա­գա­հին ա­ռըն­թեր սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հա­մա­կարգ­ման խոր­հր­դի, Կա­ռա­վա­րու­թյան, ԱԺ պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի և պաշտ­պա­նու­թյան, անվ­տան­գու­թյան, օ­րի­նա­պահ­պա­նու­թյան մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նիս­տե­րում և ԱԺ քն­նարկ­մանն է ներ­կա­յաց­րել 84 օ­րենք­նե­րի և կա­ռա­վա­րու­թյան 17 ո­րո­շում­նե­րի նա­խագ­ծեր:
Մա­մու­լի ա­սու­լի­սին Ա. Դա­նիե­լյա­նը ներ­կա­յաց­րել է նաև օ­րենք­նե­րի այն նա­խագ­ծե­րը, ո­րոնք մշակ­վել և սահ­ման­ված կար­գով ըն­թաց­քա­վոր­վել են:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.