[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆ­ԴՕ­ՐԻ­ՆԱԿ­ՄԱՆ ԱՐ­ԺԱ­ՆԻ ԳՈՐԾ

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

ք. Աս­կե­րան

 Ար­ցա­խում զբո­սաշր­ջու­թյու­նը զար­գաց­նե­լու մա­սին շատ է խոս­վում։ Ի­րա­վա­սու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից տար­բեր ծրագ­րեր են մշակ­վում և կյան­քի կոչ­վում։ Եվ ու­շագ­րավ է որ Ար­ցա­խի նկատ­մամբ տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում է զբո­սաշր­ջիկ­նե­րի հե­տաք­րք­րա­սի­րու­թյու­նը։ Վի­ճա­կագ­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ վեր­ջին տա­րի­նե­րին այ­ցե­լու­թյուն­ներն ակ­տի­վա­ցել են նաև այն պե­տու­թյուն­նե­րից, որ­տե­ղից նախ­կի­նում շատ քիչ զբո­սաշր­ջիկ­ներ էին այ­ցե­լում մեր եր­կիր։ Ար­ցախ ե­կած զբո­սաշր­ջիկ­նե­րի հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը շատ տար­բեր են։ Ո­մանք նա­խընտ­րում են վա­յե­լել բնու­թյու­նը, գյու­ղա­կան կեն­ցա­ղը, մի մա­սը պատ­մամ­շա­կու­թա­յին վայ­րե­րը, ո­րոշ­նե­րը գա­լիս են հենց մի­ջո­ցա­ռու­մա­յին տու­րիզ­մի հետ­քե­րով կամ նա­խընտ­րում ակ­տիվ հան­գիս­տը։ Ընդ­հա­նուր առ­մամբ, ա­մե­նա­շատ այ­ցել­վող վայ­րե­րից են Ստե­փա­նա­կեր­տը, Տիգ­րա­նա­կեր­տը, Շու­շին, Գան­ձա­սա­րը, Դա­դի­վան­քը, Ա­մա­րա­սը։

Ար­ցա­խը գրա­վիչ դարձ­նե­լու հա­մար տար­բեր ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում և առ­կա պա­հան­ջար­կին հա­մա­պա­տաս­խան ու հե­տաքր­քիր լու­ծում­ներ ա­ռա­ջարկ­վում, սա­կայն օ­տար եր­կիր այ­ցե­լող ցան­կա­ցած զբո­սաշր­ջի­կի հա­մար ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից մե­կը հա­մա­պա­տաս­խան ցու­ցա­նա­կի, տվյալ բնա­կա­վայ­րի կամ տա­րած­քի մատ­նանշ­ման առ­կա­յու­թյունն է։
Այս ա­ռու­մով Աս­կե­րա­նի շր­ջա­նում դրա­կան տե­ղա­շար­ժեր են նկատ­վում։ Օ­րերս շր­ջա­նի վե­րին են­թաշր­ջա­նում Ջրա­ղաց­նե­րի հա­մայն­քի ղե­կա­վար Ար­սեն Հայ­րա­պե­տո­վի ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ լուծ­վել է են­թաշր­ջա­նի խն­դիր­նե­րից մե­կը՝ Հյու­սիս-Հա­րավ մայ­րու­ղու հա­մա­պա­տաս­խան հատ­վա­ծում տե­ղադր­վել են Սղ­նախ, Ա­վե­տա­րա­նոց, Ջրա­ղաց­ներ, Մոշ­խմ­հատ, Մա­դա­թա­շեն, Ակ­նաղ­բյուր գյու­ղե­րի մատ­նան­շու­մով ցու­ցա­նակ­ներ։ Ինչ­պես նշեց Ա. Հայ­րա­պե­տո­վը, այն ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել հարևան եր­կու հա­մայ­նք­նե­րի՝ Ա­վե­տա­րա­նո­ցի և Ջրա­ղաց­նե­րի հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­նե­րի միա­ցյալ ջան­քե­րի և հա­մախ­մբ­վա­ծու­թյան ար­դյուն­քում։
-Ցու­ցա­նակ ու­նե­նա­լը մեր ծրագ­րե­րի մեջ էր մտ­նում։ Սա­կայն, ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով, այն ձգձգ­վում էր։ Մյուս կող­մից էլ պե­տա­կան ծրագ­րով կամ հա­մայն­քա­յին բյու­ջեի մի­ջոց­նե­րով չէինք կա­րո­ղա­նում նման խն­դիր լու­ծել։ Քն­նար­կե­լով Ա­վե­տա­րա­նո­ցի հա­մայն­քի ղե­կա­վար Սևակ Բաղ­դա­սա­րյա­նի հետ՝ հա­մա­ձայ­նու­թյան ե­կանք միաս­նա­կան ու­ժե­րով հար­ցը լու­ծել։ Ու­րա­խա­լի և ող­ջու­նե­լի է, որ հար­ցը լուծ­վել է մեր շր­ջա­նում։ Ցու­ցա­նա­կի պատ­րաս­տու­մը ստանձ­նեց ՙԲերդ՚ թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր Վա­լե­րի Պետ­րո­սյա­նը, ով, քաջ գի­տակ­ցե­լով ցու­ցա­նա­կի տե­ղադր­ման անհ­րաժշ­տու­թյունն ու մեր սուղ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, հանձն ա­ռավ այն պատ­րաս­տել բա­վա­կա­նին մատ­չե­լի գնով և ճա­շա­կով։ Այն տե­ղադ­րե­լու հա­մար ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րել եր­կու հա­մայ­նք­նե­րի ե­րի­տա­սար­դու­թյու­նը։ Օգ­նու­թյան ձեռք է մեկ­նել նաև ոս­տի­կա­նու­թյան Աս­կե­րա­նի շրջ­բաժ­նի պե­տի օ­պե­րա­տիվ գծով տե­ղա­կալ Սեր­գեյ Են­գի­բա­րյա­նը։ Ա­մեն ինչ ար­վել է սպաս­վա­ծից բարձր մա­կար­դա­կով, ին­չի հա­մար մեր շնոր­հա­կա­լու­թյունն ենք հայտ­նում բո­լոր նրանց, ով­քեր ա­ջակ­ցել են մեզ։
Հու­սանք, օ­րի­նա­կը վա­րա­կիչ կլի­նի, և շատ հա­մայ­նք­ներ կու­նե­նան նմա­նա­տիպ ցու­ցա­նակ­ներ, չէ՞ որ նույ­նիսկ անն­շան թվա­ցող ման­րուք­նե­րը խո­սում են մեր քա­ղա­քակր­թու­թյան, զար­գա­ցա­ծու­թյան աս­տի­ճա­նի մա­սին։ Ուս­տի մեր եր­կիր այ­ցե­լող­նե­րը ան­վե­րա­պա­հո­րեն կգ­նա­հա­տեն մեր ջան­քե­րը՝ նրանց ար­ժա­նա­վա­յել ըն­դու­նե­լու հա­մար...