[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ՓԱՍ­ՏԵՐՆ ԻՆՔ­ՆԻՆ Ա­ՂԱ­ՂԱ­ԿՈՒՄ ԵՆ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Հա­վա­տա­րիմ որ­դեգ­րած կուր­սին` ներ­կա­յաց­նել հին ու նոր Ստե­փա­նա­կերտն իր ձեռք­բե­րում­նե­րով ու խն­դիր­նե­րով, այս ան­գամ ընտ­րե­ցինք հին Ստե­փա­նա­կեր­տի մա­սին հի­շեց­նող ու վկա­յող Բան­վո­րա­կան թա­ղը… Նոր Ստե­փա­նա­կեր­տի չա­փո­րո­շիչ­նե­րով` Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի փո­ղո­ցի թ. 7Ա և 9Ա շեն­քերն այն վեր­ջին մոհիկանների շար­քից են, ո­րոնք քա­ղա­քում հա­տու­կենտ են ու ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից։ Մի փոքր շր­ջան­ցիր Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի թ. 7 և թ. 9 նո­րա­կա­ռույց, գե­ղե­ցիկ ու բա­րե­կարգ շեն­քերն ու կհայ­տն­վես մեկ ու­րիշ աշ­խար­հում, իսկ ա­վե­լի պատ­կե­րա­վոր ե­թե ա­սե­լու լի­նենք` մեզ վա­ղուց հրա­ժեշտ տված մեկ այլ դա­րաշր­ջան¬ժա­մա­նա­կաշր­ջա­նում։

…Ա­կանջդ կան­չի Գուր­գեն Բաղ­դա­սա­րյան (մեր սի­րե­լի մեծ լեզ­վա­բան), երբ տես­նում էր ցե­խից նեղ­վում էինք, ա­սում էր՝ հա­սա­րակ գո­յա­կան է, կոխ տուր ու ան­ցիր… Ու այդ հա­սա­րակ գո­յա­կա­նը կոխ­կռ­տե­լով, վե­րոն­շյալ շեն­քե­րից տաս­նյակ դպ­րո­ցա­կան­ներ հաս­նում են մայ­րա­քա­ղա­քի դպ­րոց­նե­րը ու համ­բե­րու­թյամբ սպա­սում, որ մի օր ի­րենց փո­ղո­ցում էլ է տոն լի­նե­լու։
…Արևկո­ղի ծունկ ծն­կի նս­տած թա­ղի հարս­նե­րը՝ Կա­րի­նեն ու Լի­լյան, բարևս ա­ռան քն­նա­խույզ հա­յացք­նե­րով, ու ա­ռա­ջին բա­ռե­րը, որ լսե­ցի նրան­ցից մխի­թա­րա­կան չէին. ՙՉենք հա­վա­տում, թե մեր կյան­քում բան է փոխ­վե­լու, խոս­տում­նե­րից, ե­կող¬գնա­ցող­նե­րից, ա~յ, մինչև այս­տեղ կշ­տա­ցել ենք՚,- ա­սում ու ցույց են տա­լիս կո­կորդ­նե­րը։ Գնա­ցել, խնդ­րել են պատ­կան մար­մին­նե­րին, որ գո­նե տար­վա մեջ մի ըն­տա­նի­քի բա­վա­րա­րեն, բայց նրանց ձայ­նը լսող չկա, տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ եր­կու շեն­քի բնա­կիչ­ներն ապ­րում են` բա­զում կեն­ցա­ղա­յին խն­դիր­ներ հաղ­թա­հա­րե­լով։ Զույգ շեն­քե­րը վթա­րա­յին են, ա­ռանց կո­մու­նալ հար­մա­րու­թյուն­նե­րի, ա­ռանց կո­յու­ղու, բնա­կան գա­զի, հո­սան­քա­լա­րե­րը կցմ­ցած, թի­թե­ղյա վա­ռա­րան­նե­րի ծուխն էլ մի կող­մից, և այս ա­մե­նը` մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նում։ Վերևից կա­թում է, կող­քե­րից կա­թում է, փոք­րիկ հար­մա­րու­թյուն­ներ են ստեղ­ծել, յու­րա­քան­չյու­րը մի քունջ-պու­ճա­խում իր հա­մար լո­գա­րան է սար­քել, բայց հարևա­նի ներ­վե­րի հաշ­վին, կցա­կա­ռույց­ներն էլ վա­ղուց ֆի­զի­կա­պես մա­շել են, փայ­տե աս­տի­ճան­նե­րի ու պատշ­գամբ­նե­րի ճռ­ռո­ցից քնել¬հան­գս­տա­նալ չի լի­նում, էլ չենք խո­սում կր­ծող­նե­րի մա­սին. առ­նետ­ներն ա­նար­գել ե­լու­մուտ են ա­նում, դեղ­նախ­տի վա­րա­կը ա­մեն օր սպառ­նում է բնա­կիչ­նե­րին։ Միակ մխի­թա­րա­կա­նը տե­սա­ծիս մեջ այն էր, որ բարձր ա­ռաս­տաղ­նե­րի պատ­ճա­ռով սե­նյակ­նե­րը լու­սա­վոր են ու արևկող… Զրու­ցա­կիցս` բազ­մա­վաս­տակ ու­սուց­չու­հի Սվետ­լա­նա Ղա­զա­րյա­նը, կան­խում է հիաց­մունքս. ՙԱռ­նետ­նե­րը երկ­րորդ հարկ են բարձ­րա­նում, պա­տե­րը փլ­ման եզ­րին են, չես կա­րող պա­տին մի մեխ խփել, ծե­փը չի թափ­վում, փուլ է գա­լիս՚… Այդ­քա­նով հան­դերձ, տի­կին Սվետ­լա­նան և բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը չեն ու­զում լքել ի­րենց շեն­քը, ու նրանք միայն մի ե­րա­զանք ու մի ցան­կու­թյուն ու­նեն` ապ­րել նո­րա­կա­ռույց, բա­րե­կարգ շեն­քում։ Տի­կին Սվետ­լա­նան եր­կար տա­րի­ներ թաղ­կոմ է ե­ղել, ա­սում է` շատ է հիաս­թափ­ված, գի­տի յու­րա­քան­չյու­րի հոգսն ու խն­դի­րը, տե­ղին է հա­մա­րում մարդ­կանց բո­ղոք­նե­րը, ի­րա­կա­նում նրանք ապ­րում են քա­ղա­քում, այն էլ մայ­րա­քա­ղա­քում, բայց քա­ղա­քա­յին ապ­րե­լա­կեր­պի տար­րա­կան պայ­ման­նե­րից զուրկ են։ Սա­կայն երբ վե­րա­դառ­նում է հու­շե­րին, հին ու բա­րի ժա­մա­նակ­նե­րին, ինչ­պես ինքն է ա­սում, տի­կին Սվետ­լա­նա­յի դեմ­քը պայ­ծա­ռա­նում է. տա­րի­ներ շա­րու­նակ մի ըն­տա­նի­քի պես են ապ­րել, ե­կած օր­վա­նից ա­ռայ­սօր հա լսում են, որ շեն­քը քանդ­ման են­թա­կա է, բայց սայ­լը, ինչ­պես ա­սում են, այդ­պես էլ տե­ղից չի շարժ­վում։ Մեկ¬մեկ, ա­ռի­թով թե ա­նա­ռիթ, պատշ­գամ­բում թե­յի սե­ղան են պատ­րաս­տում, հի­շում-վեր­հի­շում, ե­րա­նի տա­լիս ան­ցած օ­րե­րին, երբ, ինչ­պես Թու­մա­նյա­նը կա­սեր, ի­րենք դար­դի մեջ չգի­տեին` դարդն ինչ է։ Նոր ժա­մա­նակ­նե­րը, փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներն ու թե­լադ­րանք­նե­րը նրանց չեն բա­վա­րա­րում, նրանց հե­ռա­ցած օ­րե­րի մաք­րու­թյունն ու ան­կեղ­ծու­թյունն է պա­կա­սում… Երբ զրույ­ցի նս­տե­ցի շեն­քի հին բնա­կիչ­նե­րից մե­կի` Լե­նա Հայ­րա­պե­տյա­նի հետ, նա, ինձ իր տաք ու քաղցր հու­շե­րում փա­թա­թե­լով, ետ տա­րավ հին օ­րե­րի վա­րա­գույ­րը… վեր­հի­շեց Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի բա­րի համ­բավն ու ա­նու­նը, որ­տեղ բախտ է ու­նե­ցել աշ­խա­տե­լու շուրջ չոր­սու­կես տաս­նա­մյակ, ա­ռա­ջա­վոր ջուլ­հա­կու­հի էր, բան­վո­րա­կան թա­ղի տու­նը նրան տր­վել է որ­պես խրա­խու­սում։ Թա­ղա­մա­սը բան­վո­րա­կան է կոչ­վում, այս­տեղ ի­րար կող­քի, հաշտ ու հա­մե­րաշխ ապ­րել են ու­սու­ցիչն ու բժիշ­կը, ին­ժե­ներն ու բան­վո­րը։ 85-ա­մյա Լե­նա մայ­րի­կը Ղար­մե­տաքս­կոմ­բի­նատ աշ­խա­տան­քի է ըն­դուն­վել, երբ 16 տա­րե­կան էլ չկար, ա­սում է՝ անձ­նա­գիր էլ չեմ ու­նե­ցել, միայն վեց ա­միս անց անձ­նա­գիր ստա­ցավ, իր նվիր­ված աշ­խա­տան­քի շնոր­հիվ շուտ աչ­քի ըն­կավ։ Լե­նա մայ­րի­կը գրե­թե 60 տա­րի ապ­րում է բան­վո­րա­կան թա­ղա­մա­սում։ Այ­սօր­վա պես հի­շում է` ի­րենց շեն­քը, որ­տեղ ա­ռայ­սօր ապ­րում են, Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի բո­ժո­ժի տե­սա­կա­վոր­ման հա­մար որ­պես ար­տադ­րա­մաս էր ծա­ռա­յում։ Հե­տո վե­րա­կա­հա­վո­րել, կտր­տել են ու որ­պես հան­րա­կա­ցա­րան տրա­մադ­րել ի­րենց։ Նա իր գոր­ծում այն­պես է ա­ռաջ գնա­ցել, որ ար­դեն իր փորձն էր փո­խան­ցում նո­րեկ­նե­րին, բազ­մա­թիվ ա­շա­կերտ­ներ է ու­նե­ցել։ Չորս ե­րե­խա է ու­նե­ցել ու մե­ծաց­րել այս օ­ճոր­քի տակ։ Լե­նա մայ­րի­կը ե­րեք ա­րու զա­վակ ու­նի ու մեկ դուստր, ե­րեք որ­դի­նե­րը մաս­նակ­ցել են Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին։ Ա­մու­սի­նը՝ Ռո­բեր­տը, կա­հույ­քի ֆաբ­րի­կա­յում վար­պետ էր, ու նրա ձեռ­քի աշ­խա­տանքն ա­ռայ­սօր տե­սա­նե­լի է։ Ի­րենց այս հաս­ցեում չորս կոր­պուս էր, եր­կու­սը քան­դել, նորն են կա­ռու­ցել, իսկ ի­րենց շեն­քե­րի հարցն այդ­պես էլ լու­ծում չի գտ­նում։ Կյան­քում շատ դժ­վա­րու­թյուն­ներ հաղ­թա­հա­րած զրու­ցա­կիցս հպար­տա­նում է, որ ին­քը Ստե­փա­նա­կեր­տի ա­ռա­ջին թա­ղա­մա­սե­րից մե­կի բնա­կիչն է, չնա­յած ման­կու­թյունն ան­ցել է Մո­գիլևսկա­յա փո­ղո­ցում, բայց այս թա­ղա­մա­սի հետ շատ է կապ­ված, իսկ ՙբան­վո­րա­կան՚ բառն էլ, կար­ծում է հար­գի է ոչ միայն իր հա­մար։ Երբ հարևան­նե­րով հա­վաք­վում են, հի­շում են ի­րենց ստա­նա­լիք չորս հա­րյուր գրամ սև հա­ցի կտ­րոն­նե­րը, այն ջրա­փո­սե­րը, որ­տե­ղով ցե­խա­կո­լոլ, դեռ լույ­սը չծա­գած, գնում հաս­նում էին հա­րա­զատ կոմ­բի­նատ, ո­րի շչա­կի ա­ռա­ջին ազ­դան­շա­նը տր­վում էր ժա­մը 5-ին։ Ցա­վով վեր­հի­շում են, թե երբ Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տը փակ­վել է, ինչ­պես տնե­րում փակ­վել ու թա­քուն լաց են ե­ղել։
Լե­նա ու Շար­մաղ տա­տիկ­նե­րը, չնա­յած պատ­կա­ռե­լի տա­րի­քին, բո­լոր դեպ­քերն ու դեմ­քե­րը հի­շում են ա­մե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ։
1954թ., երբ Լե­նա մայ­րի­կը ա­մուս­նա­ցել ու բնա­կու­թյուն է հաս­տա­տել բան­վո­րա­կան թա­ղա­մա­սում, ա­սել են` ժա­մա­նա­կա­վոր է, շու­տով քան­դե­լու են… ա­ռայ­սօր ՙժա­մա­նա­կա­վոր՚ ապ­րում են՝ հույ­սը Աստ­ծուն` բա­րի կամ­քի տեր մարդ­կանց ճա­նա­պար­հին սպա­սե­լով։

Երբ խոսք բաց­վեց հարևա­նու­թյան մա­սին, զրու­ցակ­ցիս աչ­քե­րը լց­վե­ցին` ՙի՞նչ հարևա­նու­թյուն… ծնող¬զա­վա­կի հա­րա­բե­րու­թյուն էր, ան­կեղծ, սր­տա­ցավ, ի­րար ե­րե­խա­նե­րի մայ­րու­թյուն էինք ա­նում, ես գոր­ծի էի ա­ռա­ջին հերթ` Արևն էր ե­րե­խա­նե­րիս տի­րու­թյուն ա­նում, ինքն էր ա­ռա­ջին հերթ` ես էի ա­նում, նույնն էլ երկ­րորդ հեր­թա­փո­խի ժա­մա­նակ, դպ­րոց ճա­նա­պար­հում ու դպ­րո­ցից ըն­դու­նում էինք ե­րե­խա­նե­րին՚… Հին հարևան­ներն, ա­վաղ, էլ չկան, նրանց ժա­ռանգ­ներն են ի­րադ­րու­թյան տե­րը, նրանք էլ մե­ծե­րի պես հաս­նում, օգ­նում են ի­րար։ Չոր­րորդ, հին­գե­րորդ սե­րունդն է ար­դեն լույս աշ­խարհ գա­լիս, իսկ նրանց ա­ռայժմ կե­րակ­րում են հույ­սով: Ոչ միայն մե­ծե­րը, այլև փոք­րերն էլ չեն ու­զում լքել թա­ղա­մա­սը։
Շեն­քի ա­ռա­ջին հար­կում, ա­վե­րակ­նե­րի հարևա­նու­թյամբ, մեկ¬եր­կու բնա­կա­րան հիմ­նա­նո­րոգ­ված է, և իս­կույն աչ­քի է զարն­վում։ Տան­տե­րը՝ Ար­մեն Բար­սե­ղյա­նը, շեն­քե­րի ընդ­հա­նուր խար­խուլ ֆո­նի վրա իր հա­մար ճոխ պայ­ման­ներ է ստեղ­ծել, կր­ծող ՙհյուր՚ էլ ընդ­հան­րա­պես չի ու­նե­նում, չորս­բո­լորն այն­պես է բե­տո­նել, որ ոչ մի կր­ծող չի հան­դգ­նի գլու­խը խո­թել իր տա­րածք։ Բա՛ ինչ ա­նի, մեծ ըն­տա­նիք ու­նի, տաս­ներ­կու շունչ են, 3 ըն­տա­նիք միա­սին են ապ­րում 2 սե­նյա­կում։ Երբ փոր­ձում էի Ար­մե­նի մտա­հո­գու­թյու­նը կի­սել, ջլա­պինդ ու գոր­ծու­նյա տղա­մար­դը կա­տա­կի տվեց. ՙՑե­րե­կը լավ է, նեղ­վածք չենք զգում, գի­շերն է վատ, չգի­տենք` ով ում ծոց պի­տի մտ­նի, որ տե­ղա­վոր­վենք՚։ Մեր զրույ­ցին միա­ցած կող­քի հարևա­նը՝ Ռազ­մե­լան, նախ մեզ կար­գի հրա­վի­րեց` ա­սե­լով, թե սա ծի­ծաղ չէ, տե­ղո­վը մեկ լաց է, հե­տո էլ դա­սը լավ սեր­տած ա­շա­կեր­տի պես վրա տվեց ու սր­տի ողջ դառ­նու­թյու­նը թա­փեց գլխ­նե­րիս. ՙՈ՞վ կա­սի, որ այս­տեղ մար­դիկ 21-րդ դա­րում են ապ­րում, նախ­նա­դա­րից մի փոքր ենք ա­ռաջ, երբ քա­րան­ձա­վից դուրս ե­կել ու փայ­տե տնակ­ներ են սար­քել։ Սա խայ­տա­ռա­կու­թյուն է, գա­զօ­ջա­խի վրա ճաշ ե­փե­լուն կա­րոտ ենք, կար­գին բաղ­նիք, խո­հա­նոց ու­նե­նա­լը մեզ հա­մար հե­ռա­վոր ե­րա­զանք է։ Չորս ե­րե­խա ու­նեմ, ե­րեք որ­դի­նե­րիցս մեծն ար­դեն ծա­ռա­յում է բա­նա­կում, եր­կուսն էլ ի­րենց հեր­թին են սպա­սում: Ե­րեք զին­վո­րի մայ­րը նման պայ­ման­նե­րում է ապ­րում, ա­սա­ցեք, դա նոր­մա՞լ է։ Բայց մենք դի­մա­նում ենք, ու­րիշ ելք չկա, չու­նենք, վար­ձով ապ­րե­լուց մի փոքր լավ է, դի­մա­նում ենք, բայց մինչև ե՞րբ։ Մեզ ընտ­րու­թյու­նից ընտ­րու­թյուն են հի­շում ու իս­կույն էլ մո­ռա­նում են: Ա­մու­սինս՝ Ար­մեն Քա­մա­լյա­նը, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից է, երկ­րորդ կար­գի հաշ­ման­դամ է, ես չեմ, դուք եք, ա­սեք` ո՞նց ապ­րենք նման պայ­ման­նե­րում…՚։
85-ա­մյա Շար­մաղ Գրի­գո­րյա­նին գտանք ան­կող­նում պառ­կած, տա­րի­քին ան­հա­րիր ժիր էր տա­տի­կը, մի քա­նի օր ա­ռաջ ըն­կել, կո­ղե­րը վնա­սել էր, բայց տրա­մադ­րու­թյու­նը տեղն էր, ու զրույ­ցի նա­խա­ձեռ­նու­թյունն իս­կույն ձեռ­քը վերց­նե­լով` մի քա­նի րո­պեում պատ­մեց գլ­խով ան­ցա­ծը։ Ծնող­նե­րը մա­հա­ցել են` որբ թող­նե­լով ման­կա­հա­սակ եղ­բորն ու ի­րեն։ Շու­շիի ման­կատ­նից գնա­ցել է Կի­րո­վա­բադ` սո­վո­րե­լու ու վե­րա­դար­ձել է ջուլ­հա­կու­հու մաս­նա­գի­տու­թյամբ ու եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տում։ Ի­րենց թա­ղի մարդ­կանց, նրանց սո­վո­րու­թյուն­նե­րի մա­սին ե­րա­նու­թյամբ է հի­շում… հան­րա­կա­ցա­րան էր, նույն դռ­նով էին մտ­նում, եր­կու ըն­տա­նիք միա­սին էին ապ­րում կո­մու­նալ հար­մա­րու­թյուն­նե­րից զուրկ եր­կու սե­նյա­կում։ Ի­րար վի­րա­վո­րել, նե­ղաց­նել չկար, ոչ միայն հոգսն էին կի­սում, այլև` ու­րա­խու­թյու­նը բազ­մա­պատ­կում։ Ըն­կե­րու­թյուն, բա­րե­կա­մու­թյուն, հա­րա­զա­տու­թյուն ենք ա­րել, ա­սում է Շար­մաղ տա­տի­կը, 1956 թվա­կա­նից այս­տեղ եմ ապ­րում։ Մեծ դար­դեր է տե­սել Շար­մաղ տա­տը, 9 ե­րե­խա էին, վեցն էլ ինքն է ու­նե­ցել, 4-ը մա­հա­ցել են, բայց կյան­քը նրան չի կոտ­րել: Այ­սօր­վա պես հի­շում է` ման­կա­տա­նը չէին թող­նում հա­յե­րեն խո­սել, ստի­պում էին ադր­բե­ջա­նե­րեն խո­սել։
Շար­մաղ տա­տի­կի կյան­քի պա­տա­ռիկ­նե­րից հուզ­ված, սա­կայն նրա լա­վա­տե­սու­թյու­նից ուժ ա­ռած, ու ի­րա­րա­մերժ զգա­ցում­նե­րով հա­մակ­ված` փոր­ձե­ցի պար­զել, թե ինչ է սպաս­վում բան­վո­րա­կան թա­ղի բնա­կիչ­նե­րին, բայց պատ­կան մար­մին­նե­րից միայն ա­նո­րոշ պա­տաս­խան­ներ ստա­ցա։ Միայն քա­ղա­քա­պե­տա­րա­նում մի փոքր լույս սփ­ռե­ցին խնդ­րի վրա` ժլատ տե­ղե­կատ­վու­թյուն տրա­մադ­րե­լով. ՙԱ­զա­տա­մար­տիկ­նե­րի փո­ղո­ցի 7 Ա և 9 Ա շեն­քե­րը վթա­րա­յին վի­ճա­կում են։ Պե­տա­կան ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման շր­ջա­նակ­նե­րում քանդ­վե­լու են, և բնա­կիչ­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րը բա­րե­լավ­վե­լու են։ Դան­դա­ղումն ու ձգձ­գու­մը կապ­ված են մի­ջոց­նե­րի և հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հետ՚։ Մնում է սպա­սել և հու­սալ, որ մի լույս էլ նրանց հա­մար կծա­գի։