Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ի՞ՆՉ ԲԱ­ՑԱՏ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻՑ ՀԱՅ ՓԱԽՍ­ՏԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ՀԱՆ­ԴԵՊ ՆԱ­ԽԱ­ԴԵ­ՊԸ ՉՈՒ­ՆԵ­ՑՈՂ ՀԵ­ՏԱՔ­ՐՔ­ՐՈՒ­ԹՅԱ­ՆԸ

 

 

 

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 

2020 թվա­կա­նը, հա­մե­նայն­դեպս, նրա սկիզ­բը, աչ­քի ըն­կավ Ադր­բե­ջա­նից, մաս­նա­վո­րա­պես` Բաք­վից և Սում­գա­յի­թից, հայ փախս­տա­կան­նե­րի հան­դեպ ցու­ցա­բեր­վող բարձր ու­շադ­րու­թյամբ ու հե­տաք­րք­րու­թյամբ։ Հա­նուն ար­դա­րու­թյան պետք է նշել, որ Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­ներն ար­դեն 30 տա­րի շա­րու­նակ լու­սա­բա­նում են մեր հա­սա­րա­կու­թյան հա­մար ցա­վոտ այս թե­մա­նե­րը. 1988թ. Սում­գա­յի­թի ող­բեր­գու­թյու­նը, Գան­ձա­կում (Կի­րո­վա­բադ) հայ ազ­գաբ­նակ­չու­թյան ջար­դե­րը, 1988թ. նո­յեմ­բե­րը, 1990թ. Բաք­վում հա­յե­րի ջար­դե­րը, Գե­տա­շե­նից և Շա­հու­մյա­նի շր­ջա­նից հա­յե­րի բռ­նա­տե­ղա­հա­նու­թյու­նը, Մար­տա­կեր­տում ի­րա­կա­նաց­ված ՙԿոլ­ցո՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը և մեր նո­րա­գույն պատ­մու­թյան տա­րեգ­րու­թյան մեջ մտած ոչ պա­կաս դրա­մա­տիկ, ող­բեր­գա­կան այլ ի­րա­դար­ձու­թյուն­ներ։

Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, փետր­վա­րի 5-ին Եվ­րա­խոր­հր­դա­րա­նում կազ­մա­կերպ­վել է ՙՄո­ռաց­ված փախս­տա­կան­ներ. ի՞նչ է տե­ղի ու­նե­ցել Բաք­վի հա­յե­րի հետ՚ խո­րագ­րով հա­մա­ժո­ղով` նվիր­ված Բաք­վի, Սում­գա­յի­թի և Ադր­բե­ջա­նի այլ հա­յա­շատ բնա­կա­վայ­րե­րի հա­յե­րի ճա­կա­տագ­րին։ Հա­մա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պիչ­ներն են Բրյու­սե­լում ՙՀայ դա­տի՚ հանձ­նա­խում­բը և ԵՄ-ում Հա­յաս­տա­նի ա­ռա­քե­լու­թյու­նը։ Հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցել է նաև Ար­ցա­խի ներ­կա­յա­ցու­ցի­չը՝ ՙԱդր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի Ար­ցա­խի միու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Սա­րա­սար ՍԱ­ՐՅԱ­ՆԸ, որ այ­սօր հյու­րըն­կալ­վել է ՙԱ­զատ Ար­ցախ՚ թեր­թին։
-Պա­րոն Սա­րյան, հա­կիրճ պատ­մեք հա­մա­ժո­ղո­վի մա­սին։
-Հա­մա­ժո­ղո­վը բա­ցել է ՀՅԴ Եվ­րո­պա­յի Հայ դա­տի հանձ­նախմ­բի գրա­սե­նյա­կի ղե­կա­վար Գաս­պար Կա­րամ­պե­տյա­նը, այ­նու­հետև ե­լույթ է ու­նե­ցել Կիպ­րո­սի Հան­րա­պե­տու­թյու­նից (Ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյուն) Եվ­րո­պա­կան խոր­հր­դա­րա­նի և ՙԿիպ­րոս­ցի­նե­րը՝ ընդ­դեմ թուր­քա­կան ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի՚ ա­սո­ցիա­ցիա­յի ան­դամ Կոս­տաս Մավ­րի­դի­սը։ Նա պատ­մել է այն մա­սին, թե ինչ­պես է ին­քը փախս­տա­կան դար­ձել Թուր­քիա­յի կող­մից Կիպ­րո­սի օ­կու­պաց­ման ժա­մա­նակ, և նրան քաջ ծա­նոթ են Բաք­վի հայ փախս­տա­կան­նե­րի և՜ ցա­վը, և՜ ակն­կա­լիք­նե­րը։ Նրան քաջ հայտ­նի է՝ ինչ էր տե­ղի ու­նե­նում 1990թ. հուն­վա­րին Բաք­վում։ Նա իր ե­լույ­թում շեշ­տադ­րում ա­րեց 1990 և 1991թթ. Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի ըն­դու­նած եր­կու բա­նաձևե­րի վրա։ Մաս­նա­վո­րա­պես՝ Եվ­րա­խոր­հր­դա­րա­նը 1990թ. հուն­վա­րի 18-ին բա­նաձև ըն­դու­նեց Հա­յաս­տա­նում տի­րող ի­րա­վի­ճա­կի մա­սին՝ Եվ­րո­պա­կան խոր­հր­դին և Եվ­րո­պա­կան ա­ռա­քե­լու­թյան կոչ ա­նե­լով միջ­նոր­դել հա­յե­րի հա­մար ԽՍՀՄ կա­ռա­վա­րու­թյան ա­ռաջ։ Եվ­րա­խոր­հր­դա­րա­նը պա­հան­ջում էր ան­հա­պաղ օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել Հա­յաս­տա­նին ու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին, բա­ցա­հայ­տել հա­կա­հայ­կա­կան ջար­դե­րի ման­րա­մաս­նե­րը։ Բա­նաձևում ա­ռան­ձին կե­տով դա­տա­պարտ­վում են Բաք­վում հա­յե­րի ջար­դե­րը։
Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի 1991թ. մար­տի 14-ի բա­նաձևում մատ­նանշ­վում է, որ ՙ300 հա­զար հա­յեր, ո­րոնք փա­խել են Ադր­բե­ջա­նից Բաք­վի և Սում­գա­յի­թի ջար­դե­րի պատ­ճա­ռով, ծայ­րա­հեղ աղ­քա­տու­թյան մեջ են և ան­հա­պաղ օգ­նու­թյան կա­րիք ու­նեն՚։ Կոս­տաս Մավ­րի­դի­սը Բաք­վի և Սում­գա­յի­թի ջար­դե­րը բնո­րո­շեց որ­պես հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյուն։ Այ­նու­հետև ե­լույ­թով հան­դես ե­կավ բա­րո­նու­հի Քե­րո­լայն Քոք­սը, որ նույն­պես հաս­տա­տեց, որ Բաք­վում, Սում­գա­յի­թում և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հա­յե­րի նկատ­մամբ իս­կա­կան ցե­ղաս­պա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­վել, ո­րը պետք է ճա­նա­չել, որ­պես­զի նման ոճ­րա­գոր­ծու­թյուն­ներն ան­պա­տիժ չմ­նան և կրկ­նու­թյուն չու­նե­նան։ Եվ որ­պես ա­պա­ցույց բե­րեց Սա­ֆա­րո­վի և ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րի­նա­կը։ Այ­նու­հետև ե­լույթ ու­նե­ցավ Բրյու­սե­լի հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր Դա­վիթ Բա­բաևը, որ նույն­պես Բաք­վից փախս­տա­կան է։ Ի դեպ, ներ­կա­նե­րի շար­քում էր նաև նրա մայ­րը։ Սկզ­բում նա պատ­մեց այն մա­սին, թե ինչ է ի­րենց հետ տե­ղի ու­նե­ցել Բաք­վում, իր ման­կա­կան վա­խե­րի մա­սին, իսկ վեր­ջում զու­գա­հեռ­ներ անց­կաց­րեց Բաք­վում 20-րդ դա­րի ըն­թաց­քում՝ 1905թ., 1918-19թթ. և 1988-1990թթ. ի­րա­կա­նաց­ված հայ­կա­կան ե­րեք ջար­դե­րի միջև՝ ըն­դգ­ծե­լով, որ դրանք բո­լո­րը մի շղ­թա­յի օ­ղակ­ներ են։ Դրան հա­ջոր­դեց Ան­նա Աստ­վա­ծատ­րյան-Թեր­քո­թի հու­զիչ ե­լույ­թը: Նա նշեց, որ Բաք­վի բո­լոր փախս­տա­կան­նե­րի մոտ դեռ թարմ են այդ մղ­ձա­վան­ջա­յին, ող­բեր­գա­կան օ­րե­րի մա­սին հի­շո­ղու­թյուն­նե­րը, այն մա­սին, թե ինչ­պես էին ստիպ­ված փախ­չել փրկ­վե­լու հա­մար։ Նա պատ­մել է նաև այն մա­սին՝ ինչ­պես է իր ըն­տա­նի­քը լքել Բա­քուն 90-ա­կան թվա­կան­նե­րի սկզ­բին։ Նրա ե­լույ­թը հու­զեց ներ­կա­նե­րին։ Կցան­կա­նա­յի նշել, որ հա­մա­ժո­ղո­վին ներ­կա էին Բաք­վից փախս­տա­կան­ներ, ո­րոնք նույն­պես պատ­մել են այն մա­սին՝ ինչ է տե­ղի ու­նե­ցել ի­րենց ու ի­րենց ըն­տա­նիք­նե­րի հետ այդ ող­բեր­գա­կան օ­րե­րին։
-Եր­կու խոս­քով պատ­մեք Ձեր ե­լույ­թի մա­սին։
-Սկզ­բում ես ներ­կա­յա­ցա, ա­սա­ցի, որ հան­դի­սա­նում եմ ՙԱդր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի Ար­ցա­խի միու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գա­հը և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցի ա­ռա­ջին ան­գամ Ար­ցա­խի ներ­կա­յա­ցուց­չին նման մա­կար­դա­կի հա­մա­ժո­ղո­վի հրա­վի­րե­լու հա­մար, այ­նու­հետև պատ­մե­ցի իմ ու իմ ըն­տա­նի­քի մա­սին, այն մա­սին` ինչ­պես ենք փախս­տա­կան դար­ձել։ Նրանց տե­ղե­կու­թյուն­ներ տրա­մադ­րե­ցի մեր կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյան մա­սին և ըն­դգ­ծե­ցի, որ Ղա­րա­բա­ղի փախս­տա­կան­նե­րը մինչ օրս մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ չու­նեն, այն դեպ­քում, երբ ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­ներն ու­նեն այն։ Իմ ե­լույ­թից հե­տո ի­րենց տե­ղե­րում ե­լույթ ու­նե­ցան Ադր­բե­ջա­նի ե­րեք ներ­կա­յա­ցու­ցիչ, բո­լոր ե­րե­քը եվ­րո­պա­կան բու­հե­րի ու­սա­նող­ներ էին։

Բնա­կա­նա­բար, սկ­սե­ցին խո­սել Խո­ջա­լուի, Հա­յաս­տա­նից փախս­տա­կան­նե­րի մա­սին, նրան­ցից մե­կը հա­տուկ ըն­դգ­ծեց, որ իր ըն­տա­նիքն ապ­րել է ՙԻրևա­նում՚, մյուսն անդ­րա­դար­ձավ 1918թ. Շա­մա­խիում տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին և Ք. Քոք­սին մե­ղադ­րեց նրա­նում, որ վեր­ջինս չի հի­շա­տա­կում այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։ Ին­չին ի պա­տաս­խան բա­րո­նու­հին նրան հարց ուղ­ղեց` իսկ այ­սօր քա­նի՞ հայ է ապ­րում Շա­մա­խիում, ինչ­պես նաև Կի­րո­վա­բա­դում, Բաք­վում, Սում­գա­յի­թում, ո­րին նա, բնա­կա­նա­բար, չկա­րո­ղա­ցավ պա­տաս­խա­նել։ Մի խոս­քով, հենց նրանք խոսք բա­ցե­ցին Խո­ջա­լուի մա­սին, ինձ հա­մար հաս­կա­նա­լի դար­ձավ նրանց կան­խա­կալ կեց­ված­քը, այ­նու­հետև ի­մա­ցա, որ դահ­լի­ճում նս­տած էին նաև Ադր­բե­ջա­նից բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ, բայց նրանք լուռ էին։ Հաս­կա­նա­լի է, որ ե­րի­տա­սարդ­նե­րը ե­լույթ էին ու­նե­նում նրանց թե­լադ­րան­քով, իսկ երբ նրան­ցից մեկն ա­սաց, որ ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րը հիա­նա­լի ապ­րում են Ադր­բե­ջա­նում, այդ ժա­մա­նակ Գաս­պար Կա­րա­պե­տյա­նը նրան հարց­րեց` ար­դյո՞ք նրանք մո­ռա­ցել են` ինչ է տե­ղի ու­նե­ցել թա­լիշ­նե­րի և լեզ­գի­նե­րի շարժ­ման ա­ռաջ­նորդ­նե­րի հետ, նրանք բո­լո­րը կա՜մ բան­տարկ­ված են, կա՜մ ար­տա­գաղ­թել են։ Նա նաև նշեց, որ բո­լո­րը գի­տեն՝ Ադր­բե­ջա­նում ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­ներն ինչ ճն­շում­նե­րի պայ­ման­նե­րում են ապ­րում, և այդ երկ­րում ինչ­պես են հար­գում մար­դու ի­րա­վունք­նե­րը։ Նրան սա­տա­րեց Քե­րո­լայն Քոք­սը՝ ա­սե­լով, որ Ադր­բե­ջա­նում չի ե­ղել ու չկա ոչ մի ժո­ղովր­դա­վա­րու­թյուն, ինչ­պես փոր­ձում են ներ­կա­յաց­նել հա­մա­ժո­ղո­վի ադր­բե­ջան­ցի մաս­նա­կից­նե­րը։
-Պա­րոն Սա­րյան, Դուք հա­վա­նա­բար նկա­տել եք, որ 2020 թվա­կա­նը մեկ­նար­կել է Ադր­բե­ջա­նից, մաս­նա­վո­րա­պես՝ Բաք­վից, հայ փախս­տա­կան­նե­րի հան­դեպ ցու­ցա­բեր­վող ան­նա­խա­դեպ հե­տաք­րք­րու­թյամբ։ Ի՞նչ եք մտա­ծում, ին­չի՞ հետ է սա կապ­ված։
-Հա­մա­րում եմ, որ նախևա­ռաջ սա կապ­ված է ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի ա­պա­գա լուծ­ման հետ։ Հենց սկզ­բից էլ և՜ մենք, և՜ մեր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, և՜ դի­վա­նա­գետ­նե­րը գի­տեինք ու այն կար­ծի­քին էինք, որ ա­ռանց փախս­տա­կան­նե­րի հիմ­նախ­նդ­րի լուծ­ման ղա­րա­բա­ղյան հիմ­նա­հար­ցը չի լուծ­վի։ Այ­սօր, երբ մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում դի­տարկ­վում են փախս­տա­կան­նե­րի հար­ցե­րը, ա­ռա­ջին հեր­թին քն­նարկ­վում է ի­րենց բնա­կու­թյան վայ­րեր փախս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձի հար­ցը։
-Խոս­քը վե­րա­բե­րու՞մ է ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րին։
-Ոչ միայն նրանց, այլև բո­լոր փախս­տա­կան­նե­րին։ Եվ այդ հարցն իր մեջ ո­րո­շա­կի սպառ­նա­լիք է պա­րու­նա­կում, մաս­նա­վո­րա­պես՝ մեզ հա­մար։ Միայն թե չլի­նի այն­պես, ինչ­պես սեր­բե­րի պա­րա­գա­յում էր… Չէ՞ որ ադր­բե­ջա­նա­կան հո­գե­կերտ­ված­քը չի փոխ­վել, հա­յա­տյա­ցու­թյու­նը պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան աս­տի­ճա­նի է բարձ­րաց­ված, այս­տե­ղից էլ հա­մա­պա­տաս­խան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը:
Հ.Գ. Մինչ հոդ­վա­ծը տպագ­րու­թյան էինք պատ­րաս­տում, տե­ղի ու­նե­ցավ եր­կու ի­րա­րա­մերժ ի­րա­դար­ձու­թյուն. օ­րերս տե­ղե­կու­թյուն է ի հայտ ե­կել, որ ԵԱՀԿ Գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կասպ­շի­կը հան­դի­պել է Թու­րալ Գյան­ջա­լիևի հետ և նրան շնոր­հա­վո­րել ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից՚ Ադր­բե­ջա­նի խոր­հր­դա­րա­նում ըն­տր­վե­լու առ­թիվ։ Հի­շեց­նենք, որ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հար­ցում Ադր­բե­ջա­նը որ­պես հաղ­թա­թուղթ ի ցույց է դնում այս­պես կոչ­ված՝ ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քը՚։ Այդ կազ­մա­կեր­պու­թյու­նը լոբ­բին­գի է են­թարկ­վում բո­լոր մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում։ Վեր­ջերս Ադր­բե­ջա­նում Ֆրան­սիա­յի դես­պա­նը հան­դի­պել է այդ կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի հետ, իսկ Ժնևում Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ԱԳՆ ղե­կա­վար­նե­րի հան­դիպ­ման նա­խա­շե­մին այդ կազ­մա­կեր­պու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դի­պել է Ադր­բե­ջա­նում ԱՄՆ դես­պա­նը։
Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի կող­մից ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ար­ված հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո՝ առ այն, որ Ղա­րա­բա­ղի շուրջ լիար­ժեք բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լու հա­մար պետք է փո­խել հենց գոր­ծըն­թա­ցի ձևա­չա­փը և նրա­նում ներգ­րա­վել Ար­ցա­խին՝ որ­պես լիար­ժեք կող­մի, Ադր­բե­ջանն սկ­սեց հա­մա­ռո­րեն ա­ռաջ մղել այս­պես կոչ­ված՝ ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քին՝ նրան էլ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում ներգ­րավ­վե­լու նպա­տա­կով՝ որ­պես հա­կակ­շիռ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյա­նը։
Իսկ Արևմուտ­քը, ինչ­պես միշտ, եր­կա­կի խաղ է վա­րում, ուս­տի պետք է հե­տա­մուտ լի­նել նրան, որ Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի հար­ցը մշ­տա­պես բարձ­րաց­վի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում։
Եվ, երկ­րոր­դը, փետր­վա­րի 13-ին ԱՄՆ-ում նշել են Բաք­վում հա­յե­րի ջար­դե­րի տա­րե­լի­ցը։ Մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կերպ­վել էր ԱՄՆ Հայ դա­տի հանձ­նախմ­բի, Հա­յաս­տա­նի դես­պա­նա­տան, Ա­մե­րի­կա­յի հայ­կա­կան հա­մա­գու­մա­րի, ԱՄՆ-ում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան գրա­սե­նյա­կի և Կոնգ­րե­սի Հայ­կա­կան հար­ցե­րով հանձ­նախմ­բի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ։
Մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցել են Հայ­կա­կան հար­ցե­րով ԱՄՆ Կոնգ­րե­սի հանձ­նա­խում­բը, ԱՄՆ-ի հայ­կա­կան հա­մայն­քի ան­դամ­ներ, ինչ­պես նաև ի­րա­վա­պաշտ­պան­ներ։ Կոնգ­րե­սա­կան­նե­րի շար­քում էին Ֆրենք Փա­լո­նը, Գուս Բի­լի­րա­քի­սը, Ջե­քի Սփիի­րը, Ջու­դի Չուն, Ջիմ Կոս­տան, Թի­ջեյ Քոք­սը, Ռա­ջա Կրիշ­նա­մուր­թին, Էն­դի Լևի­նը և Յան Շա­կովս­կին։
Մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րը խոս­տա­ցել են ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել ԼՂՀ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հար­ցում։