Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ Է

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

 ԱՀ կա­ռա­վա­րու­թյան 2018 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 7-ի ըն­դուն­ված ո­րոշ­ման հա­մա­ձայն շր­ջան­նե­րի վար­չա­կազ­մե­րում ստեղծ­վել են հանձ­նա­ժո­ղով­ներ, ո­րոնք կազ­մա­կեր­պել են բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման կա­րիք ու­նե­ցող ա­ռան­ձին սո­ցիա­լա­կան խմ­բե­րում ընդգրկված քա­ղա­քա­ցի­նե­րի հաշ­վառ­ման և նրանց բնա­կա­րան­նե­րի կամ բնա­կե­լի տնե­րի վե­րա­նո­րոգ­ման գոր­ծըն­թա­ցը։ Կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի մա­սին կիս­վե­ցինք Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ, հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Նվեր Գրի­գո­րյա­նի հետ։

- Պա­րոն Գրի­գո­րյան, ար­ցա­խյան գո­յա­մար­տի հրա­դա­դա­րից ան­ցել է շուրջ 26 տա­րի։ Այդ տա­րի­նե­րին պե­տու­թյան և հո­վա­նա­վոր­նե­րի մի­ջոց­նե­րով զգա­լի աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել սո­ցիա­լա­կան տար­բեր խմ­բե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման հա­մար։ Ան­ցած մեկ տա­րում հանձ­նա­ժո­ղո­վը ի՞նչ աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­րել բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման կա­րիք ու­նե­ցող ա­ռան­ձին սո­ցիա­լա­կան խմ­բե­րում ընդգրկված քա­ղա­քա­ցի­նե­րի հաշ­վառ­ման ուղ­ղու­թյամբ։
- Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը տե­սա­նե­լի են։ Հանձ­նա­ժո­ղով են դի­մել 227 քա­ղա­քա­ցի։ Յու­րա­քան­չյուր դի­մու­մա­տուի հա­մար ստեղծ­ված են անձ­նա­կան գոր­ծեր։ Ձգ­տել ենք երևան հա­նել յու­րա­քան­չյուր դի­մու­մա­տուին նախ­կի­նում հատ­կաց­ված գու­մար­նե­րը և կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի ծա­վա­լը։ Այդ իսկ ա­ռու­մով դի­մու­մա­տու­նե­րից 58-ի խնդ­րան­քը մերժ­վել է` հաշ­վի առ­նե­լով, որ ժա­մա­նա­կին պե­տա­կան ա­ջակ­ցու­թյամբ ձեռք է բեր­վել բնա­կա­րան կամ բնա­կե­լի տուն։ Նրանց տե­ղե­կաց­վել է, որ հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում կհատ­կաց­վեն շի­նա­նյու­թեր բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րոգ­ման հա­մար։ Հանձ­նա­ժո­ղո­վի ո­րոշ­մամբ ա­ռա­ջին հեր­թին քն­նարկ­վել է այն դի­մու­մա­տու­նե­րի խնդ­րան­քը, ո­րոնք պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նից ընդ­հան­րա­պես չեն օգտ­վել։ Կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի ար­դյունք­նե­րով ձևա­վոր­ված հեր­թա­ցու­ցակ­նե­րում ընդգրկվել են 27 զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի և եր­կու 1-ին խմ­բի հաշ­ման­դամ­նե­րի ըն­տա­նիք­ներ, ո­րոնց հա­մար պետք է կա­տար­վեն բնա­կե­լի տնե­րի կամ բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րոգ­ման, կա­ռուց­ման կամ գն­ման աշ­խա­տանք­ներ։
- Այդ ուղ­ղու­թյամբ ի՞նչ աշ­խա­տանք­ներ եք ի­րա­կա­նաց­րել 2019 թվա­կա­նին
- 2019 թվա­կա­նին բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման կա­րիք ու­նե­ցող ա­ռան­ձին սո­ցիա­լա­կան խմ­բե­րում ընդգրկված քա­ղա­քա­ցի­նե­րին ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու նպա­տա­կով Հադ­րու­թի վար­չա­կազ­մին հատ­կաց­վել է 80 մլն դրամ։ Նշ­ված գու­մա­րից հինգ զոհ­ված զին­ծա­ռա­յո­ղի և մեկ 1-ին կար­գի զի­վո­րա­կան հաշ­ման­դա­մի ըն­տա­նիք­նե­րին տրա­մադր­վել է փոխ­հա­տու­ցում բնա­կե­լի տնե­րի վե­րա­նո­րոգ­ման հա­մար։ Սկս­ված է եր­կու զոհ­ված զին­ծա­ռա­յո­ղի ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րո­գու­մը։ Կա­ռա­վա­րու­թյան թույ­լտ­վու­թյամբ մեկ ա­ռա­ջին խմ­բի զին­վո­րա­կան հաշ­ման­դա­մի տրա­մադր­վել է 10 մլն դրամ փոխ­հա­տու­ցում` բնա­կա­րան ձեռք բե­րե­լու հա­մար։ Կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում հեր­թա­ցու­ցա­կում գրանց­ված 27 քա­ղա­քա­ցի­նե­րից 9-ի խնդ­րան­քը բա­վա­րար­վել է։ Այդ աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կա­կան են, և 2020 թվա­կա­նին հատ­կաց­ված գու­մար­նե­րով կլուծ­վեն հեր­թագր­ված մյուս քա­ղա­քա­ցի­նե­րի բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րը։ Բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րոգ­ման ծա­վալ­նե­րի և գու­մա­րի հս­տա­կու­թյան նպա­տա­կով յու­րա­քան­չյուր բնա­կե­լի տան հա­մար հա­մա­պա­տաս­խան մարմ­նի կող­մից կազմ­վում են նա­խա­հաշ­վա­յին փաս­տաթղ­թեր։
- Բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րոգ­ման կարևոր պայ­ման է նաև շի­նա­նյու­թե­րի տրա­մադ­րու­մը, այդ ուղ­ղու­թյամբ ի՞նչ աշ­խա­տանք­ներ են տար­վել։
- Ա­ռաջ­նորդ­վե­լով ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րով` Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի կող­մից շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րին և բնա­կիչ­նե­րին տրա­մադր­վել է 168,9 խոր. մետր կո­ղա­հատ փայ­տա­նյութ, 284,7 տոն­նա ցե­մենտ, 22 հա­զար 893 քառ. մետր թի­թեղ, ինչ­պես նաև մոտ 50 ան­վա­նում այլ շի­նա­նյու­թեր/ ներկ, ծե­փա­մա­ծուկ, նր­բա­տախ­տակ և այլն/։ Ընդ­հա­նուր առ­մամբ 2019 թվա­կա­նին շի­նա­նյու­թե­րի տրա­մադր­ման ծրագ­րի շա­հա­ռու­նե­րի թի­վը կազ­մել է 580 քա­ղա­քա­ցի։ Նշ­ված ծրագ­րի ծախ­սե­րի ընդ­հա­նուր գու­մա­րը կազ­մել է 126 մլն 012 հա­զար դրամ։ Աշ­խա­տանք­նե­րը ա­վե­լի թա­փան­ցիկ դարձ­նե­լու նպա­տա­կով հար­ցը քն­նարկ­վել է վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րին կից շր­ջա­նա­յին խոր­հր­դի նիս­տում` հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Քն­նարկ­ման ար­դյունք­նե­րով մի շարք ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ըն­դուն­վել են, ո­րոնք կի­րա­կա­նաց­վեն 2020 թվա­կա­նին։