Logo
Print this page

ՙՍՐ­ՏԻՍ ԱՄ­ԲՈՂՋ ԿԱ­ՐՈ­ՂՈՒ­ԹՅԱՄԲ ՔԵԶ ՍԻ­ՐԵ­ՑԻ, Ի՜Մ ՂԱ­ՐԱ­ԲԱՂ՚

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Վո­լո­դյա Բա­բա­յան։ 40 տա­րի է ան­ցել այն օ­րից, որ ե­կավ Ար­ցախ ու մնաց։ 40 տա­րի… Մի ամ­բողջ գի­տակ­ցա­կան կյանք, ու այ­սօր էլ ապ­րում է Ար­ցա­խում։ Չի աշ­խա­տում. թո­շա­կա­ռու է։ Ապ­րում է հու­շե­րով։ Տա­րի­ներ ա­ռաջ, որ ե­կել էր, հո­ղա­մաս էին հատ­կաց­րել, կա­մաց¬կա­մաց տուն է կա­ռու­ցել, այ­գի գցել։ Զբաղ­վում է։ 83 տա­րե­կան է, բայց դեռ ա­ռույգ է։ Սի­րում է բարձ­րա­նալ Շու­շի, մտ­նել Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցի, ա­ղոթք հղել առ Աստ­ված։ Շա­րու­նա­կում է բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ գրել։ Ան­գիր հի­շում է գրած­նե­րը։ Ծա­նոթ¬ան­ծա­նոթ մի­ջա­վայ­րե­րում ար­տա­սա­նում է, եր­բեմն էլ` գրում¬նվի­րում։ Ա­ռաջ­վա պես սի­րում է շփ­վել, հա­ղոր­դակց­վել մարդ­կանց հետ, պատ­մել ան­ցած ճա­նա­պարհ­նե­րի մա­սին, հատ­կա­պես Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու վե­րա­նո­րոգ­ման, որ իր կյան­քի մի ամ­բող­ջա­կան¬ի­մաս­տա­լից մա­սը դար­ձավ։

Ծն­վել է 1937թ. Ա­րա­րա­տի շր­ջա­նի մի փոք­րիկ գյու­ղում։ Այ­սօր այն չկա։ Կոչ­վում էր Գի­լան­լար: Մար­դիկ սրա­միտ էին, հու­մո­րով, ծի­ծաղ­կոտ, այս­տե­ղից էլ` գյու­ղի ա­նու­նը։
Չորս կող­մը սա­րեր էին, իսկ Մա­սի­սը գյու­ղից պարզ երևում էր։ Գյու­ղից բա­վա­կա­նին հե­ռու ան­դն­դա­խոր ձոր էր, ձո­րա­փից երևում էր Թա­թու­լի բեր­դը, ե­րե­խա­նե­րով գնում¬նա­յում էին. ա­մեն մի քա­րը 3 մետր եր­կա­րու­թյան ու 2 մետր լայ­նու­թյան էր: Հս­կա­յա­կան քա­րեր, շշ­մե­լու բան էր, թե ոնց են դրանք հասց­րել բար­ձունք։ Բեր­դը շատ հին է, ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից։ Հով­հան­նես Թու­մա­նյա­նը պոեմ ու­նի գրած՝ ՙԹմ­կա­բեր­դի ա­ռու­մը՚, հենց այդ նույն Թա­թու­լի բեր­դի ա­ռաս­պելն է օգ­տա­գործ­ված։
Գյու­ղի շր­ջա­կայ­քում պատ­մա­կան հու­շար­ձան­ներ էին, 13-րդ դա­րի կա­ռույց Սուրբ Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցին… Քա­րե­րը՝ թափ­ված, քա­րե­րը` սր­բա­տաշ… Ե­րե­խա էր, 13-14 տա­րե­կան, մտա­ծում էր, որ երբ մե­ծա­նա, այն­պի­սի մաս­նա­գի­տու­թյուն կսո­վո­րի, որ նման կա­ռույց­նե­րը սար­քի, նո­րո­գի, որ ե­կե­ղե­ցի­ներն ա­վեր չմ­նան։
Վո­լո­դյա­յի նախ­նի­նե­րը գաղ­թել են Ղար­սից ու Մու­շից 1828 թվա­կա­նին։ Գաղ­թից մա­զա­պուրծ ե­կել են, ընտ­րել այդ հրաշք տե­ղան­քը։ Ձմ­ռա­նը բու­քը ձյու­նը քշում, ո­րոշ տներ ծած­կում էր։ Չծածկ­ված տնե­րի բնա­կիչ­նե­րը լու­սա­նա­լուն պես գնում բա­ցում էին ձյու­նա­ծածկ տնե­րը։
16 տա­րե­կան էր, երբ ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վեց Երևան, ապ­րում էին Լե­նինգ­րա­դյան փո­ղո­ցում։ Միջ­նա­կարգն ա­վար­տե­լուց հե­տո ըն­դուն­վեց և գե­րա­զանց գնա­հա­տա­կան­նե­րով ա­վար­տեց Երևա­նի ին­դուստ­րիալ¬ման­կա­վար­ժա­կան տեխ­նի­կու­մի շի­նա­րա­րա­կան բա­ժի­նը։ Քա­րա­գոր­ծու­թյու­նը տոհ­մի հա­մար ժա­ռան­գա­կան ար­հեստ էր։ Մեծ եղ­բայ­րը նույն­պես քա­րա­գործ վար­պետ էր։ Վո­լո­դյան 18 տա­րե­կա­նից աշ­խա­տել է, Հրազ­դա­նի կամր­ջի շի­նա­րա­րու­թյու­նից սկ­սած` Երևա­նի բո­լոր խո­շոր շի­նա­րա­րա­կան կա­ռույց­նե­րի մաս­նա­կից է։ Չորս տա­րի մաս­նակ­ցել է Գառ­նիի տա­ճա­րի վե­րա­կան­գն­մա­նը։ Աշ­խա­տում էին 37 քա­րա­գործ վար­պետ­ներ։ Այս­տեղ էր, որ ա­րեց իր ա­ռա­ջին նո­րա­րա­րու­թյու­նը. հեշ­տաց­րել է հս­կա­յա­կան քա­րե­րի մշա­կու­մը։ Այ­սօր­վա պես հի­շում է, թե ինչ­պես գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ Ա­լեք­սեյ Սա­հի­նյա­նը (ար­ձա­կա­գիր Ա­նա­հիտ Սա­հի­նյա­նի եղ­բայ­րը) կան­չեց ու գո­հու­նա­կու­թյուն հայտ­նեց, որ մե­քե­նա­յաց­րել է տա­ժա­նա­կիր աշ­խա­տան­քը։ Ու­րիշ նո­րա­րա­րու­թյուն­ներ ևս ա­րեց։
Աշ­խա­տան­քա­յին ՙմկր­տու­թյու­նը՚ Վո­լո­դյան ստա­ցել է Ռա­ֆա­յել Իս­րա­յե­լյա­նի, Ա­լեք­սանդր Սա­հա­կյա­նի, Գևորգ Մու­շե­ղյա­նի, Ջիմ Թո­րո­սյա­նի, Մկր­տիչ Մի­նա­սյա­նի և այլ նշա­նա­վոր ճար­տա­րա­պետ­նե­րի գլ­խա­վո­րած կա­ռույց­նե­րում։ Գործ­նա­կան աշ­խա­տան­քը գի­տուն մարդ­կանց հետ շատ բան տվեց քա­րա­գործ վար­պե­տին։ ՙՄայր Հա­յաս­տան՚ կո­թո­ղի վրա էին աշ­խա­տում, երբ ճար­տա­րա­պետ Մու­շե­ղյա­նը, տես­նե­լով նրա աշ­խա­տան­քը, վար­պետ կո­չեց։ Իսկ թե ինչ­պես է հայ­տն­վել Ղա­րա­բա­ղում, Վո­լո­դյան պատ­մեց հետևյա­լը։
1981 թվա­կանն էր։ Կան­չե­ցին Երևա­նի քա­ղա­քա­պետ Մու­րադ Մու­րա­դյա­նի մոտ։ Քա­ղա­քա­պե­տը նրան շին­հար­թակ­նե­րից էր ճա­նա­չում։ Ա­սաց՝ Ղա­րա­բա­ղում հու­շար­ձան­ներ կան, պի­տի վե­րա­կան­գն­վեն, քեզ ենք հար­մար գտ­նում` ու­ղար­կենք։ Վո­լո­դյան միայն Ղա­րա­բա­ղի ա­նունն էր լսած, ու­րիշ ո­չինչ։ Ինք­նա­թի­ռում լսեց և մտա­պա­հեց ղա­րա­բա­ղյան բար­բա­ռով ա­ռա­ջին նա­խա­դա­սու­թյու­նը՝ հա­լա յե­շի…Օ­դա­նա­վա­կա­յա­նում նրան դի­մա­վո­րեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի գի­տա­վե­րա­կանգ­նո­ղա­կան հա­տուկ ար­տադ­րա­կան վար­չու­թյան պետ Ռո­մա Ե­րի­ցյա­նը, ով նրան տա­րավ Գան­ձա­սար։ Երբ ոտք դրեց տա­րած­քում, ինքն էլ չհաս­կա­ցավ, թե ին­չու ի­րեն թվաց, թե գտն­վում է Արևմտյան Հա­յաս­տա­նում, ո­րի մա­սին ծնող­նե­րը շատ էին պատ­մել։ Հե­տա­գա մի քա­նի այց ևս, ՙԳան­ձա­սարն ինձ հա­մար հայ ժո­ղովր­դի ստեղ­ծա­գործ ո­գու ճիչն է՚,- ա­սաց։

Հա­ջորդ օ­րը նրան ըն­դու­նեց կու­սակ­ցու­թյան ԼՂ մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Բ. Կևոր­կո­վը, ո­րից ստա­ցած տպա­վո­րու­թյունն այն­քան էլ բա­ցա­սա­կան չէր։ Ո­րոշ­ված էր նախ վե­րա­կա­ռու­ցել Շու­շիի Ղա­զան­չե­ցո­ցը։
Ա­ռա­ջին այ­ցը` հի­նա­վուրց քա­ղաք։ Ա­ռա­ջին տպա­վո­րու­թյու­նը. եր­կու ե­րի­տա­սարդ հայ կա­նայք ջուր էին տա­նում։ Նրանց հար­ցա­սի­րու­թյա­նը Վո­լո­դյա­յին ու­ղեկ­ցող տղա­նե­րը բա­ցատ­րե­ցին, որ վար­պե­տը ե­կել է ե­կե­ղե­ցին վե­րա­կա­ռու­ցե­լու։ Հի­շո­ղու­թյան մեջ մնաց նրանց ու­րա­խու­թյու­նը։
ՙԹույլ անձրև էր գա­լիս։ Ե­կե­ղե­ցու պա­տե­րից կա­թիլ­նե­րը հո­սում էին, ինձ թվաց` լա­ցի, ար­ցուն­քի պես են։ Ես ինձ մե­ղա­վոր զգա­ցի, որ ե­կե­ղե­ցին այդ վի­ճա­կում է, ու երդ­վե­ցի` ինչ գնով ու­զում է լի­նի, այդ հրաշ­քը վե­րա­նո­րո­գել-վե­րա­կանգ­նել՚,- հի­շում է վար­պե­տը։
Վո­լո­դյան նախևա­ռաջ լու­սան­կար­ներ է ա­րել տվել (թղ­թա­պա­նա­կից մե­կը հա­նեց և տրա­մադ­րեց տպագ­րու­թյան հա­մար)։ Բազ­մա­թիվ ան­քուն գի­շեր­ներ է լու­սաց­րել ե­կե­ղե­ցու ճշգր­տում­նե­րի, չա­փե­րի վրա։ Դժ­վա­րու­թյուն­ներ շատ կա­յին` և՜ սպառ­նա­լիք­ներ, և՜ ար­հես­տա­կան խո­չըն­դոտ­ներ, բայց ին­քը մնաց անդ­րդ­վե­լի։ Ին­քը ե­կել էր հա­մոզ­մուն­քով և խո­րին պա­տաս­խա­նատ­վու­թյամբ։
Երևա­նից Վո­լո­դյա­յի հետ ե­րեք քա­րա­գործ վար­պետ­ներ էին ե­կել, չդի­մա­ցան, մի շաբ­թից գնա­ցին։ Վար­պետն ստիպ­ված էր դի­մել տե­ղա­կան շի­նա­րար­նե­րին։ Հա­վա­քեց քա­րա­գործ վար­պետ­նե­րի մի խումբ։ Նրանց հետ մեծ աշ­խա­տանք տա­րավ և՜ սո­վո­րեց­նե­լու, և՜ աշ­խա­տեց­նե­լու ա­ռու­մով։ Բրի­գա­դը ստեղծ­ված էր։ Բայց խն­դի­րը դրա­նով չվեր­ջա­ցավ։ Հա­մա­պա­տաս­խան գոր­ծիք­նե­րի պա­կաս էր զգաց­վում. օ­րի­նակ` վե­րամ­բարձ կռուն­կը կար, մե­տա­ղա­ճո­պա­նը չկար, մի բան գտ­նում էին, ինչ-որ մի բան էլ կոտր­վում էր։ Սա տա­ռա­պան­քի սկիզբն էր միայն, որ ու­նե­ցավ իր եր­կար շա­րու­նա­կու­թյու­նը…
…Խաչ¬պա­տու­հան­նե­րը լրի­վու­թյամբ քանդ­ված էին։ Ին­քը հաս­կա­նում էր, որ չպի­տի խե­ղա­թյու­րի նախ­կին տեսք¬ձևը։ Շատ եր­կար մտա­ծեց, գտավ ել­քը. վե­րամ­բարձ կռուն­կով ավ­տո­գեն զո­դող սար­քը բարձ­րաց­րեց, պա­տու­հան­նե­րի եր­կա­թե ամ­րան­նե­րը, որ ծռ­ված¬կախ­ված էին, տա­քաց­նե­լով վե­րա­կանգ­նեց խաչ¬պա­տու­հան­նե­րի ձևը։ Եր­բեմն գա­լիս էին մար­դիկ, մաս­նա­գետ կամ ոչ մաս­նա­գետ, խոր­հուրդ­ներ էին տա­լիս, բայց ին­քը գի­տեր` ինչ է ա­նում, ինքն ան­ցավ իր ճա­նա­պար­հը։ Տա­րի­ներ անց Երևա­նից ճար­տա­րա­պետ­ներ ե­կան Ար­թուր Թար­խա­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ (գլ­խա­վո­րել է Զվարթ­նոց օ­դա­նա­վա­կա­յա­նի կա­ռույ­ցը)։ Մի քա­նի ժամ տևած դի­տում­նե­րի, ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի, տնտ­ղում­նե­րի ար­դյուն­քում Վո­լո­դյա­յի ա­րա­ծը հա­վա­նու­թյան ար­ժա­նա­ցավ։ Ա­պա վար­պե­տը ման­րա­մասն պատ­մեց գմ­բե­թի պատ­մու­թյու­նը. այն ամ­բող­ջու­թյամբ ա­վեր­ված է ե­ղել։ Ին­քը վե­րամ­բարձ կռուն­կով տա­րա­յով ջուր է բարձ­րաց­րել, մաք­րել հո­ղը, բու­սա­կա­նու­թյու­նը, փո­շին։ Հե­տո հին քա­րե­րը եր­կու շար­քով քան­դել է, քա­նի որ ե­ղա­ծի վրա հնա­րա­վոր չէր պատ շա­րել։ 2 սմ հաս­տու­թյամբ, 8 սմ լայն­քով եր­կա­թե ա­մուր կոն­ստ­րուկ­ցիա­նե­րով, ամ­րան­նե­րով փա­թա­թել-սար­քել է հիմ­քը, ո­րի վրա բարձ­րաց­րել է գմ­բե­թը։ Իսկ ինչ է ի­մա­ցել, թե ինչ­պի­սին, ինչ չափ­սե­րով է ե­ղել գմ­բե­թը։ Վո­լո­դյան հա­վա­քել է մարդ­կանց մոտ պահ­պան­ված հին լու­սան­կար­նե­րը, կար­կի­նով լու­սան­կա­րի վրա վերց­րել է թմ­բու­կի չա­փե­րը, հա­մե­մա­տել քա­րա­շար­քի բարձ­րու­թյան հետ, ստա­ցել գմ­բե­թի չա­փե­րը։ Խա­չը դեռ չդ­րած` սկս­վեց 1988¬ի Ար­ցա­խյան շար­ժու­մը։ Թուր­քե­րը, հզոր մե­խա­նիզմ­ներ օգ­տա­գոր­ծե­լով, քան­դե­ցին գմ­բե­թը։
Վո­լո­դյա­յի հա­մար Շու­շիի ա­զա­տագ­րու­մը կյան­քի ա­մե­նաեր­ջա­նիկ օրն էր։ Հրա­դա­դա­րից հե­տո քա­րա­գործ¬վար­պե­տը շա­րու­նա­կեց իր աշ­խա­տան­քը գի­տա­վե­րա­կանգ­նո­ղա­կան ար­տադ­րա­կան վար­չու­թյու­նում։
Այ­սօր ապ­րում է հու­շե­րով, բարձր պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ա­րած¬թո­ղա­ծով։ Մխի­թար­վում է բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ հո­րի­նե­լով.
Սր­տիս ամ­բողջ կա­րո­ղու­թյամբ Քեզ սի­րե­ցի, ի՜մ Ղա­րա­բաղ… Եր­նեկ նրան, ով իր ան­ձից շատ կսի­րի, Ա­րյու­նա­ներկ ու սուրբ հո­ղը մեր պա­պե­րի, Ես եր­ջա­նիկ եմ, քե­զա­նով հպարտ, Փառքդ գա­լիս է դա­րե­րի խոր­քից, Ինչ­պե՞ս ես փրկ­վել բիրտ գա­զան­նե­րից։
Վո­լո­դյան հու­շե­րի թղ­թա­պա­նա­կից հա­նեց Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու լու­սան­կա­րը՝ հետևյալ մա­կագ­րու­թյամբ. Ղա­զան­չե­ցոց մեր սուրբ օ­ջախ փա­ռա­հեղ, Եր­ջա­նիկ եմ՝ այժմ շեն ես ու շքեղ, Թող փառք լի­նի մեր Տի­րո­ջը ա­մեն օր, Որ դու մնաս միշտ հաղ­թա­կան և հզոր…

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.