[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՃԱԽ ԳՐԱՆՑՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Արհ­միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիան ներ­կա­յում միա­վո­րում է շուրջ 696 ար­հմ­կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ 21 հա­զար 850 ան­դամ­նե­րով, ընդ ո­րում՝ 40 տո­կո­սը պե­տա­կան հիմ­նարկ­նե­րի աշ­խա­տող­ներ են, 60-ը՝ մաս­նա­վոր հատ­վա­ծի։

Արհ­միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Ա­րա Ղահ­րա­մա­նյա­նը տե­ղե­կաց­րեց, որ ի­րենց գոր­ծու­նեու­թյան վեր­ջին 5 տար­վա ըն­թաց­քում շուրջ 7320 դի­մում-բո­ղոք են ստա­ցել, ո­րից 20 տո­կո­սը կամ 1464-ը, վե­րա­բե­րում է աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի խախ­տում­նե­րին։ Ըստ այդմ ար­ձա­նագ­րել են, որ գոր­ծա­տու­նե­րի կող­մից աշ­խա­տող­նե­րի ի­րա­վունք­նե­րի խախ­տում­ներն ու վի­ճա­հա­րույց հար­ցե­րը հիմ­նա­կա­նում առ­նչ­վում են աշ­խա­տա­վար­ձե­րի չա­փին, դրանք ոչ ժա­մա­նա­կին վճա­րե­լուն, աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րե­րին, ար­ձա­կուրդ­նե­րի ու ա­նաշ­խա­տու­նա­կու­թյան թեր­թիկ­նե­րի տրա­մադր­ման կար­գե­րին, ինչ­պես նաև խա­նութ­նե­րում ժամ­կե­տանց ապ­րան­քին ու հաց­թխ­ման կե­տե­րի ո­րա­կի թե­րա­ցում­նե­րին։
Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի խախ­տում­նե­րի նման վի­ճա­կագ­րու­թյունն ու բո­վան­դա­կու­թյու­նը, ան­կախ ի­րա­վա­կան-կազ­մա­կերպ­չա­կան ձևից, ընդ­հան­րա­կան է և՜ պե­տա­կան հա­մա­կար­գի, և՜ մաս­նա­վոր հատ­վա­ծի գոր­ծա­տու­նե­րի դեպ­քում։ Մաս­նա­վո­րա­պես, պե­տա­կան հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րից ստաց­ված դի­մում-բո­ղոք­նե­րի հա­մա­ձայն այս­տեղ գե­րակշ­ռում են աշ­խա­տա­տե­ղե­րի կր­ճատ­ման կար­գի և աշ­խա­տա­վար­ձե­րի վճար­ման ժա­մա­նա­կա­ցույ­ցի խախ­տում­նե­րը։ Մաս­նա­վոր հատ­վա­ծում՝ աշ­խա­տա­վար­ձե­րի չհս­տա­կեց­ված չա­փի ու վճար­ման ժամ­կետ­նե­րի, հա­վե­լյալ աշ­խա­տա­ժա­մա­նա­կի ու հա­վե­լավ­ճար­նե­րի, աշ­խա­տան­քա­յին ար­ձա­կուրդ­նե­րի և ա­նաշ­խա­տու­նա­կու­թյան թեր­թիկ­նե­րի տրա­մադր­ման՝ օ­րեն­քով սահ­ման­ված կար­գի խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ։ Ըստ ո­լորտ­նե­րի՝ աշ­խա­տող­նե­րի ի­րա­վունք­նե­րի ա­մե­նա­շատ խախ­տում­նե­րը գրանց­վել են շի­նա­րա­րա­կան և առևտրա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում։
-Օ­րի­նակ, շի­նա­րա­րու­թյու­նում մի­ջամ­տու­թյամբ լուծ­ված խնդ­րից է ե­ղել աշ­խա­տող­նե­րի վերջ­նա­հաշ­վարկ­նե­րի վե­րա­կանգ­նու­մը։ Երբ աշ­խա­տո­ղի հա­մա­պա­տաս­խան դի­մու­մը ստա­նա­լուց հե­տո զան­գա­հա­րե­ցին հա­մա­պա­տաս­խան շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն, հաշ­վա­պա­հը զար­մա­ցավ, ա­պա տե­ղե­կաց­րեց, որ ի­րենց մոտ վերջ­նա­հաշ­վար­կի վճար­ման կարգ սահ­ման­ված չէ։ Այ­դու­հան­դերձ, վեր­ջին 5 տար­վա կտր­ված­քով վե­րա­կանգ­նել ենք աշ­խա­տող­նե­րի շուրջ 780 հա­զար դրա­մի չա­փով վերջ­նա­հաշ­վարկ։ Շուրջ 21 արհ­միու­թե­նա­կան­ներ վե­րա­կան­գն­վել են աշ­խա­տան­քի, բազ­մա­թիվ դեպ­քե­րում էլ՝ մեր մի­ջամ­տու­թյունն օգ­նել է, որ­պես­զի աշ­խա­տա­վար­ձե­րը ժա­մա­նա­կին հաս­նեն հաս­ցեա­տի­րո­ջը։ Ի պա­տաս­խան մեր հար­ցում­նե­րի՝ շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պատ­ճա­ռա­բա­նում են, որ տա­րես­կզ­բին պատ­վի­րա­տուն, ըստ կնք­ված պայ­մա­նագ­րե­րի, սահ­ման­ված վճա­րում­նե­րը ժա­մա­նա­կին չի կա­տա­րում,- ման­րա­մաս­նեց Ա. Ղահ­րա­մա­նյա­նը՝ հա­վե­լե­լով նաև, որ բա­ցի այդ, շի­նա­րա­րա­կան և առևտրա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րե­րի երկ­րորդ օ­րի­նա­կը աշ­խա­տո­ղին չի հան­ձն­վում։

- Բազ­միցս տե­ղե­կաց­րել ենք, որ գոր­ծա­տուն պար­տա­վոր է պայ­մա­նագ­րի երկ­րորդ օ­րի­նա­կը, որ­տեղ ամ­րագր­ված են եր­կու կող­մե­րի ի­րա­վունք­ներն ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, հանձ­նել աշ­խա­տո­ղին։ Ե­թե պայ­մա­նագ­րի օ­րի­նա­կը աշ­խա­տո­ղի մոտ չի գտն­վում, ա­պա վի­ճա­հա­րույց դեպ­քե­րում դժ­վար է ա­պա­ցու­ցել այն խախ­տում­նե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում են աշ­խա­տա­վար­ձի չա­փին կամ աշ­խա­տա­ժա­մա­նա­կին։ Ընդ ո­րում, նմա­նօ­րի­նակ վե­ճե­րի լու­ծու­մը և խախտ­ված ի­րա­վունք­նե­րի վե­րա­կանգ­նու­մը դժ­վար է նույ­նիսկ դա­տա­կան մի­ջամ­տու­թյամբ։ Մինչ­դեռ, երբ առ­կա է աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րի երկ­րորդ օ­րի­նա­կը, ա­պա, վե­ճը, որ­պես կա­նոն, լուծ­վում է գոր­ծա­տուի հետ երկ­խո­սու­թյան ար­դյուն­քում, - ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը՝ նշե­լով, որ գոր­ծա­տուի հետ ան­մի­ջա­կան երկ­խո­սու­թյան ու բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով վե­ճի կար­գա­վո­րու­մը ի­րենց հիմ­նա­կան գոր­ծե­լաոճն է։
Ի դեպ, վեր­ջին 15 տար­վա ըն­թաց­քում, Արհ­միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիան միայն 10 ան­գամ է դի­մել Ար­ցա­խի դա­տա­խա­զու­թյուն՝ աշ­խա­տող­նե­րի ի­րա­վունք­նե­րի վե­րա­կան­գն­ման հա­մար։
Անդ­րա­դառ­նա­լով օ­րեն­սդ­րա­կան դաշ­տում իր նկա­տած խն­դիր­նե­րին, Ա. Ղահ­րա­մա­նյա­նը նշեց, որ ներ­կա­յում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը չու­նի աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գիք և ա­ռաջ­նորդ­վում է ՀՀ-ում գոր­ծող օ­րենս­գր­քով։ Մաս­նա­վո­րա­պես՝ աշ­խա­տա­տե­ղե­րի կր­ճատ­ման գոր­ծըն­թա­ցում գոր­ծա­տու­նե­րը հա­ճախ ա­ռաջ­նորդ­վում են այդ օ­րենս­գր­քի 113-րդ հոդ­վա­ծով։
-Օ­րի­նակ՝ մեր ի­րա­կա­նու­թյան մեջ գոր­ծա­տուն կա­րող է աշ­խա­տակ­ցին հե­ռաց­նել աշ­խա­տան­քից` պատ­ճա­ռա­բա­նե­լով դրա ծա­վա­լի նվազ­մամբ։ Նույն հոդ­վա­ծի մեկ այլ կե­տի հա­մա­ձայն գոր­ծա­տուն կա­րող է աշ­խա­տո­ղին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նել։ Լի­նում են դեպ­քեր, երբ 15 տար­վա հա­մա­տեղ աշ­խա­տան­քից հե­տո գոր­ծա­տուն աշ­խա­տո­ղին ան­վս­տա­հու­թյուն է հայտ­նում։ Պա­րա­դոքս է։ Բա­ցի այդ, գոր­ծող աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի այդ հոդ­վա­ծից ա­պա­հո­վագր­ված չեն մեր սո­ցիա­լա­պես խո­ցե­լի խմ­բե­րի աշ­խա­տող­նե­րը՝ հաշ­ման­դամ­ներ, բազ­մա­զա­վակ­ներ, ինչ­պես նաև հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վո­րում ու­նե­ցող ան­ձինք։ Նույ­նը վե­րա­բե­րում է ա­նաշ­խա­տու­նա­կու­թյան թեր­թիկ­նե­րի տրա­մադր­ման կար­գին, ո­րը 3 ան­գամ փո­փո­խու­թյան է են­թարկ­վել։ Ա­ռա­ջին տար­բե­րա­կով աշ­խա­տո­ղի հի­վան­դա­նա­լու և ա­նաշ­խա­տու­նա­կու­թյան թեր­թի­կի առ­կա­յու­թյան դեպ­քում սահ­ման­ված էր աշ­խա­տա­վար­ձի 100 տո­կո­սի չա­փով վճար՝ գոր­ծա­տուի կող­մից։ Այ­նու­հետև օ­րեն­քի փո­փո­խու­թյամբ շեմն ի­ջեց­վել է 80 տո­կո­սի։ Մինչ­դեռ պե­տու­թյա­նը հար­կեր վճա­րող աշ­խա­տո­ղը, հի­վան­դա­նա­լու դեպ­քում, պի­տի գո­նե աշ­խա­տա­վար­ձի չա­փով վճար ստա­նա,- ա­սաց Ա. Ղահ­րա­մա­նյա­նը։
Արհ­միու­թյուն­նե­րի նա­խա­գա­հի կար­ծի­քով, խնդ­րա­հա­րույց է նաև կո­լեկ­տիվ պայ­մա­նագ­րե­րի մա­սով գոր­ծող կար­գը։ Ըստ այդմ, ներ­կա­յում գոր­ծա­տուն ի­րա­վունք ու­նի աշ­խա­տող­նե­րին կա­մա­վո­րու­թյան սկզ­բուն­քով սո­ցիա­լա­կան փա­թեթ­ներ տրա­մադ­րել։ Ըստ նրա, աշ­խա­տան­քա­յին ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­նե­րին վե­րա­բե­րող օ­րի­նագ­ծե­րը մինչ կա­ռա­վա­րու­թյու­նում և Ազ­գա­յին ժո­ղո­վում շր­ջա­նա­ռե­լը, պետք է հան­րա­յին քն­նարկ­ման դր­վեն։