[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԽՆ­ԴԻ­ՐԸ ԿԵՆ­ՍԱ­ԿԱՆ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ ՈՒ­ՆԻ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

Հար­ցազ­րույց ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ ՓԲԸ տնօ­րեն Մար­տիկ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ հետ

-Պա­րոն Հայ­րա­պե­տյան, դեռ կար­գին հրա­ժեշտ չտ­ված ձմ­ռա­նը, շո­գե­րը միան­գա­մից սկ­սե­ցին ՙգրո­հել՚…Աչ­քի տակ ու­նե­նա­լով ան­ցած տար­վա ամ­ռա­նը ծա­գած խն­դիր­նե­րը և ունկ­նդ­րե­լով հն­չող ա­հա­զան­գե­րի, ի՞նչ կա­րող ենք ա­սել, պատ­րաստ ե՞նք դի­մա­կա­յե­լու…Ե­թե հաշ­վի առ­նենք նաև, որ աշ­խար­հին սպառ­նում է գլո­բալ տա­քաց­ման վտան­գը, ա­պա ա­նե­լիք­ներն ա­վե­լի շատ են, քան կա­րող ենք են­թադ­րել։
-Ոչ մե­կիս հա­մար գաղտ­նիք չէ, որ ան­ցած տար­վա աշ­նա­նը մեր կլի­մա­յա­կան գո­տում յու­րա­հա­տուկ դա­դար էր, տե­ղում­ներ հա­մա­րյա չե­ղան… Տու­ժեց ոչ միայն գյու­ղատն­տե­սու­թյու­նը, այլև մեր ջրա­յին պա­շար­նե­րի, ջրա­յին ռե­սուրս­նե­րի ո­լոր­տը։ Հույս էինք պա­հում, որ ձմե­ռը տե­ղում­նե­րի ա­ռա­տու­թյամբ կկոմ­պեն­սաց­նի աշ­նան չո­րա­յին ե­ղա­նա­կը։ Ի դեպ նշեմ, որ ձյունն է ըն­դեր­քա­յին ջրա­յին պա­շար­նե­րի ստեղծ­ման, սնուց­ման հիմ­նա­կան աղ­բյու­րը։ Հի­մա ու­նենք այն ի­րա­վի­ճա­կը, ինչ ու­նենք։ Գի­տու­թյու­նը, ցա­վոք, այն­քան զար­գա­ցած չէ, որ մար­դը, ըստ տար­վա ե­ղա­նակ­նե­րի, կա­րո­ղա­նաազ­դել կլի­մա­յա­կան տե­ղում­նե­րի քա­նա­կի վրա։ Ի՞նչ է կա­տար­վել կոնկ­րետ ըն­կե­րու­թյան կող­մից՝ ռիս­կե­րը մեղ­մե­լու հա­մար։ Հի­մա` մի քիչ հեռ­վից. ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ ՓԲԸ գոր­ծու­նեու­թյու­նը նպա­տա­կաուղղ­ված է Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի բնակ­չու­թյա­նը ջրա­մա­տա­կա­րար­ման և կո­յու­ղու ցան­ցե­րի սպա­սարկ­ման, անձրևաջ­րե­րի հե­ռաց­ման բարձ­րո­րակ ծա­ռա­յու­թյան մա­տուց­մա­նը, շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րար­ման ան­խա­փան ա­պա­հով­մա­նը, խմե­լու ջրի ո­րա­կի պահ­պան­մա­նը՝ հի­գիե­նիկ նոր­մե­րի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։
Այ­սօր­վա դրու­թյամբ քա­ղա­քի բնակ­չու­թյունն ամ­բող­ջա­պես ա­պա­հով­ված է շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րար­մամբ։ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քը սնուց­վում է Թրա­գետ, Մեղ­րա­գետ և Վա­րա­րակն գե­տե­րից։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում կա­տար­վում են գե­տե­րի ա­կունք­նե­րի մաքր­ման աշ­խա­տանք­ներ, այ­նու­հետև` մինչև զտիչ կա­յան հաս­նող խո­ղո­վա­կա­շա­րի ախ­տա­հա­նում, ա­պա` պար­զա­րան­նե­րի և զտիչ­նե­րի մաքր­ման աշ­խա­տանք­ներ։
ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ ՓԲԸ-ն ջրի ո­րա­կի դի­տար­կումն ի­րա­կա­նաց­նում է Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծող եր­կու զտիչ կա­յան­նե­րում առ­կա լա­բո­րա­տո­րիա­նե­րում, ո­րոնք հա­գե­ցած են ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով` խմե­լու ջրի ման­րէա­բա­նա­կան և քի­միա­կան ման­րակր­կիտ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման հնա­րա­վո­րու­թյամբ։
Ըն­կե­րու­թյու­նը պատ­րաստ է ջրար­տադր­ման հա­մա­կար­գում ի­րա­կա­նաց­նել շուր­ջօ­րյա ջրի նա­խա­պատ­րաստ­ման հա­մար պա­հանջ­վող լա­բո­րա­տոր բո­լոր աշ­խա­տանք­նե­րը. նմու­շա­հա­նում, ա­նա­լիզ, վա­րա­կա­զեր­ծում՝ ոչ միայն պլա­նա­յին, այլև նա­խա­տես­վա­ծից ա­ռա­վել մեծ ծա­վա­լի։
Ան­ցած ամ­ռա­նը, եր­կա­րատև ե­րաշտ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, զգա­լիո­րեն նվա­զել էին մա­տա­կա­րար­վող ջրի վեր­գետ­նյա և ստոր­գետ­նյա պա­շար­նե­րը։ Ջրառ­նե­րում ջրի խիստ պա­կա­սու­թյան պայ­ման­նե­րում ան­գամ ա­մեն գնով անհ­րա­ժեշտ էր ա­պա­հո­վել բնակ­չու­թյան շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րու­մը։ Եվ ըն­կե­րու­թյու­նը մեծ ջան­քե­րի գնով կա­րո­ղա­ցավ անց­նել այդ փոր­ձաշր­ջա­նը, բա­ցա­ռու­թյամբ 1-2 դեպ­քե­րի, երբ ին­տեն­սիվ ջրօգ­տա­գործ­ման ժա­մե­րին ո­րոշ բարձ­րա­հարկ շեն­քե­րի վե­րին հար­կե­րի բնա­կա­րան­նե­րում կարճ ժամ­կե­տով ջրի ճնշ­ման ան­կում­ներ նկատ­վե­ցին: Այ­դու­հան­դերձ, քա­ղա­քի շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րումն ա­պա­հով­վեց։ Ա­ռանձ­նա­պես շատ կարևոր էր նման ի­րա­վի­ճա­կում սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ նոր­մե­րի պահ­պա­նու­մը։ Ըն­կե­րու­թյան մաս­նա­գետ­նե­րը կա­րո­ղա­նում են տե­ղում կողմ­նո­րոշ­վել` գնա­հա­տե­լով կլի­մա­յա­կան պայ­ման­նե­րից ա­ռա­ջա­ցած ի­րա­վի­ճա­կը և հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կել։
Ըն­կե­րու­թյան բո­լոր տե­ղա­մա­սե­րում կա­տար­վել ու կա­տա­րում են գար­նան նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ։ Այդ աշ­խա­տանք­նե­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վել են.
* ՙՄեղ­րա­գետ՚, ՙՏրա­գետ՚ և ՙՂայ­բա­լու՚ գե­տե­րի ա­կունք­նե­րի մաքր­ման և վա­րա­կա­զերծ­ման աշ­խա­տանք­ներ։
* Քա­ղա­քի ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում կա­տար­վել են ջեր­մա­մե­կու­սաց­ման աշ­խա­տանք­ներ։

* Մե­քե­նա-մե­խա­նիզմ­նե­րի նո­րոգ­ման և սե­զո­նա­յին սպա­սարկ­ման աշ­խա­տանք­նե­րը ըն­թաց­քի մեջ են և կկա­տար­վեն մինչև ս.թ. ապ­րի­լի 1-ը։
* Ջրա­տար, ինչ­պես նաև կո­յու­ղու խո­ղո­վա­կա­շա­րե­րի վթար­նե­րի վե­րաց­ման աշ­խա­տանք­նե­րը նույն­պես կա­տար­վում են ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան։
* Անձրևըն­դու­նիչ­նե­րի մաքր­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վում են պար­բե­րա­բար՝ ըստ գրա­ֆի­կի։
* Ըն­կե­րու­թյան աշ­խա­տող­ներն ա­պա­հով­ված են հա­մա­պա­տաս­խան ար­տա­հա­գուս­տով։
2019թ. ըն­կե­րու­թյան հա­մար ստեղծ­վել է է­լեկտ­րո­նա­յին կայ­քէջ, ո­րի մի­ջո­ցով բնա­կիչ­նե­րին տե­ղե­կաց­նում ենք նո­րու­թյուն­նե­րի մա­սին։
Հաշ­վիչ­նե­րի ցու­ցում­նե­րի գրանց­ման աշ­խա­տանք­ներն ա­վե­լի թա­փան­ցիկ դարձ­նե­լու նպա­տա­կով ըն­կե­րու­թյու­նը հայ­տա­րա­րու­թյուն էր տա­րա­ծել` խնդ­րե­լով ջրա­չա­փի նկա­րը, հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում, ու­ղար­կել ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ Viber ծրագ­րի +37497252347 հա­մա­րին կամ զան­գա­հա­րել (047)961858 հե­ռա­խո­սա­հա­մա­րով։
Հարկ է հի­շեց­նել, որ ժա­մը 8.00-24.00-ն ըն­կե­րու­թյու­նում գոր­ծում է 23-01 անվ­ճար կարճ հե­ռա­խո­սա­հա­մա­րը, որն ա­պա­հո­վում է բնա­կիչ­նե­րից ե­կող ա­հա­զան­գե­րին ան­հա­պաղ ար­ձա­գան­քե­լու և խն­դիր­նե­րը լու­ծե­լու գոր­ծըն­թա­ցը։ Ա­հա­զան­գե­րը բազ­մաբ­նույթ են։ Դրանք առ­նչ­վում են ջրա­չա­փե­րի ան­սար­քու­թյուն­նե­րին, նոր միա­ցում­նե­րին կամ վե­րա­միա­ցում­նե­րին, հաշ­վիչ­նե­րին, ջրի ո­րա­կին, վթա­րի կամ այլ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րին և այլն։ Բո­լոր ա­հա­զան­գերն ան­մի­ջա­պես գրանց­վում և հա­ղորդ­վում են վթա­րա­վե­րաց­ման հա­մա­պա­տաս­խան բաժ­նի աշ­խա­տող­նե­րին, ո­րոնք ան­հա­պաղ ձեռ­նար­կում են անհ­րա­ժեշտ մի­ջոց­ներ։ Ցան­կա­ցած վթա­րի շուտ վե­րա­ցու­մը կախ­ված է ոչ միայն վթա­րի բնույ­թից, այլև ա­վե­լի շատ այն ժա­մա­նա­կա­հա­տա­ծից, երբ ա­ռա­ջին բնա­կիչն ի­րա­զե­կում է ըն­կե­րու­թյան կար­գա­վա­րա­կան ծա­ռա­յու­թյա­նը։ Օգտ­վե­լով թեր­թի ըն­ձե­ռած հնա­րա­վո­րու­թյու­նից, շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում այն բնա­կիչ­նե­րին, ով­քեր ժա­մա­նա­կին ա­հա­զան­գում են վթա­րի մա­սին։
Կա­տար­վել է անձ­նա­կազ­մի վե­րա­պատ­րաս­տում, մեր բո­լոր այն աշ­խա­տա­կից­նե­րը, ով­քեր նե­րառ­ված են ջրար­տադ­րու­թյան մեջ, ստա­ցել են հա­մա­պա­տաս­խան պատ­րաս­տու­թյուն, բո­լորն ան­ցել են ա­տես­տա­վո­րում։
Հոր­դա­ռատ անձրևնե­րի հետևան­քով պղ­տո­րու­թյունն այն­քան է բարձ­րա­նում, որ ա­ռա­վել մե­ծա­ծա­վալ աշ­խա­տանք­ներ են պա­հանջ­վում, որ­պես­զի այդ ջու­րը հասց­վի խմե­լու ջրի ստան­դարտ­նե­րին։ Նման աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վում են շուր­ջօ­րյա։ Այս պա­հի դրու­թյամբ նա­խա­պատ­րաստ­վում ենք այդ աշ­խա­տանք­նե­րին։
-Ժո­ղովր­դի մեջ ՙջրի գին՚ հաս­կա­ցու­թյու­նը ա­սո­ցաց­վում է է­ժա­նու­թյան հետ, սա­կայն այն կար­ծի­քը կա, որ մեզ մոտ ջրի գի­նը բարձր է… Ինչ­պե՞ս են հաս­տատ­վում սա­կագ­նե­րը։
-Բնակ­չու­թյան հա­մար պար­զա­բա­նեմ. մեկ խո­րա­նարդ մետր ջրի ինք­նար­ժե­քը կազ­մում է 186 դրամ, սա այն ծախսն է, ո­րը նս­տում է ՓԲԸ-ի վրա, բայց կա­ռա­վա­րու­թյան հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ բնա­կիչ-բա­ժա­նորդ­նե­րը, ով­քեր կեն­ցա­ղա­յին նպա­տակ­նե­րով են օգ­տա­գոր­ծում ջու­րը և ոչ թե բիզ­նես նպա­տակ­նե­րով, նրանք վճա­րում են 100 դրամ, իսկ կո­յու­ղու ծա­ռա­յու­թյան հա­մար՝ 12 դրամ։
Մեզ մոտ պե­տա­կան սուբ­սի­դա­վոր­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հիմ­նա­կա­նում տար­վում է միայն ու միայն է­լեկտ­րա­կան հո­սան­քի ծախ­սի նկատ­մամբ։
Ի­րա­կա­նում ջրի սա­կա­գի­նը են­թա­կա է բարձ­րաց­ման, բայց մենք նման հայտ չենք ներ­կա­յաց­րել։ Մենք կա­րող ենք խա­նու­թից վերց­նել կես լիտր ջուր` վճա­րե­լով 150-160 դրամ, սա­կայն 1 խոր. ջրի հա­մար չենք ու­զում վճա­րել 100 դրամ։

-Այդ ա­մե­նով հան­դերձ, ամ­ռա­նը մենք կր­կին ջրի խն­դիր կու­նե­նա՞նք, ի՞նչ եք կար­ծում։
-Ընդ­հան­րա­պես գու­շա­կու­թյամբ զբաղ­վե­լը շատ անշ­նոր­հա­կալ գործ է, ես հակ­ված չեմ գու­շա­կու­թյան։ Սա­կայն ան­ցյալ տար­վա օ­գոս­տո­սյան դեպ­քե­րը մեզ սթա­փու­թյան կո­չե­ցին, և ստեղծ­վեց պե­տա­կան հա­տուկ հանձ­նա­ժո­ղով՝ պետ­նա­խա­րա­րի գլ­խա­վո­րու­թյամբ։ Ըն­դուն­ված ո­րո­շում­նե­րի մի մասն այ­սօր ի­րա­կա­նաց­վում է, հո­րատ­վում են լրա­ցու­ցիչ ար­տե­զյան հո­րեր։ Այն, որ մենք նման կլի­մա­յա­կան պայ­ման­նե­րում պի­տի ու­նե­նանք մա­կերևու­թա­յին և ըն­դեր­քա­յին ընդ­հա­նուր ջրի պա­շար­նե­րի պա­կա­սու­թյան խն­դիր, ակն­հայտ է։ Պետք չէ հույ­սը դնել բնու­թյան բա­րե­հա­ճու­թյան վրա, իսկ, ընդ­հան­րա­պես, ես հակ­ված եմ այն մտ­քին, որ անհ­րա­ժեշտ է պատ­րաստ լի­նել ա­մե­նադժ­վա­րին, ա­մե­նա­սա­կա­վա­ջուր տար­վան ու դրա­նից բխող հետևանք­նե­րին։ Պատ­րաստ­վում ենք ա­ռանց պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րի մեր բնակ­չու­թյա­նը մա­տա­կա­րա­րել ջրի պա­հանջ­վող քա­նա­կը։ Միևնույն ժա­մա­նակ ծախ­սերն այն­քան մեծ են, որ դրա­նով զբաղ­վում է պետ­նա­խա­րա­րին կից հանձ­նա­ժո­ղո­վը։
-Հի­մա դառ­նանք մեր աղ­բյուր­նե­րին և, ընդ­հան­րա­պես, խմե­լու ջրի ո­րա­կին։
-Երբ մեր լա­բո­րա­տո­րիա­նե­րը վե­րա­զին­վե­ցին ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով, և սկ­սե­ցինք կոնկ­րետ ա­նա­լիզ ա­նել հա­մա­պա­տաս­խան ստան­դարտ­նե­րով, պարզ­վեց, որ մեր աղ­բյուր­նե­րի ջրի ա­նա­լիզ­նե­րը ի­րենց բա­ղադ­րու­թյամբ ոչ մի չա­փո­րո­շիչ­նե­րի չեն հա­մա­պա­տաս­խա­նում, նրանք շատ հե­ռու են խմե­լու ջուր կոչ­վե­լու մա­կար­դա­կից։ Ո­րոշ բա­ցա­ռու­թյուն­ներ ու­նենք, երբ աղ­բյու­րի ջու­րը հա­մա­պա­տաս­խա­նում է խմե­լու ջրի ստան­դարտ­նե­րին։ Դրանց թվին է Կրկ­ժա­նի աղ­բյու­րը, Իսկ Վա­րա­րակ­նի ջու­րը ա­վե­լի մի­նե­րա­լաց­ված է, քան մի շարք աղ­բյուր­նե­րի ջրեր։ Ժա­մա­նա­կին, երբ Շու­շին ա­ռող­ջա­րա­նա­յին քա­ղաք էր, այդ ջրերն այն­տեղ էին հո­սում, հի­մա դրանք լց­վում են այն ջրա­ռը, որ­տե­ղից ջու­րը վերց­նում ու հասց­նում ենք քա­ղաք։
Ինչ վե­րա­բե­րում է տներ հաս­նող ջրի ո­րա­կին, ա­պա կա­րող եք ա­ռանց կաս­կա­ծե­լու բա­ցել ջրա­ծո­րա­կը և ջուր խմել։ Մենք տա­րի­ներ ի վեր այն մտ­քին էինք, որ պետք չէ վս­տա­հել ծո­րակ­նե­րին, սա­կայն վեր­ջին 6-7 տա­րի­նե­րի ար­դյուն­քում, այ­սինքն` մեր լա­բո­րա­տո­րիան վե­րա­զի­նե­լուց հե­տո, մենք չու­նենք կոնկ­րետ գրանց­ված փաստ, ո­րը կաս­կա­ծի տակ կդ­նի ջրի ո­րա­կը։ Ա­ռան­ձին դեպ­քեր ե­ղել են, որ մաս­նա­վոր ձեռ­նար­կու­թյու­նում տա­րա­նե­րի մեջ ե­ղած ջու­րը հնա­ցել և խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­րել։ Մա­տա­կա­րար­վող ջրի հետ ա­մեն ինչ նոր­մալ է, ռիս­կը բա­ցառ­վում է, կա­րող եք վս­տահ լի­նել։ Հա­մա­ճա­րա­կի ռիս­կի գոր­ծո­նի դեպ­քում մենք կան­ջա­տենք ջու­րը և բնակ­չու­թյա­նը կզ­գու­շաց­նենք։ Բա­ցի դրա­նից, մեր ջրե­րի ջրառ­նե­րի աշ­խար­հագ­րա­կան գոր­ծո­նը թույլ չի տա­լիս, որ նրանք լի­նեն թու­նա­վոր­ված, չու­նենք բաց ջրամ­բար­ներ, իսկ մա­կերևու­թա­յին ջրի պա­շար­ներն ա­նընդ­հատ սպա­սարկ­վում են։
-Բնակ­չու­թյան կող­մից ի՞նչ բնույ­թի ա­հա­զան­գեր են հն­չում` ջրա­մա­տա­կա­րար­ման հետ կապ­ված։
-Այ­սօր­վա դրու­թյամբ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում թվով 10-ը բազ­մաբ­նա­կա­րան շենք օր­վա ըն­թաց­քում ջրի ին­տեն­սիվ օգ­տա­գործ­ման շր­ջա­նում խն­դիր­ներ են ու­նե­նում։ Մնա­ցած բո­լոր ջրօգ­տա­գոր­ծող­նե­րը խն­դիր­ներ չու­նեն, օր­վա կար­գա­վո­րիչ ջրամ­բար­նե­րը լիքն են։ Ջրի սա­կա­վու­թյան և ջրի ին­տեն­սիվ ծախս­ման շր­ջա­նում բարձ­րա­հար­կե­րում ջրի բարձր ճնշ­ման հետ կապ­ված խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում։ Անհ­րա­ժեշտ է նմա­նա­տիպ բարձ­րա­հարկ շեն­քե­րի նկուղ­նե­րում ին­վեն­տե­րա­յին պոմ­պա­կա­յան­ներ տե­ղադ­րել, որ­պես­զի այդ շեն­քե­րում խն­դիր չլի­նի: Ցա­վոք, առ այ­սօր այդ հար­ցը չի լուծ­վել, նո­րըն­տիր քա­ղա­քա­պե­տի հետ այն քն­նարկ­վել է, և ար­դեն այդ ուղ­ղու­թյամբ գոր­ծուն քայ­լեր են ար­վում։ Հիմ­նա­կա­նում օր­վա ըն­թաց­քում մեծ խն­դիր­ներ ա­ռա­ջա­նում են կո­յու­ղու հետ կապ­ված։ Ջրա­մա­տա­կա­րար­ման ցան­ցը լրիվ նո­րաց­ված է, վթար­ներ լի­նում են, և վե­րաց­նե­լը մեծ ջան­քեր ու ժա­մա­նակ չի պա­հան­ջում, ին­չը չես ա­սի կեն­ցա­ղա­յին կո­յու­ղու ցան­ցի, ջրա­հե­ռաց­ման հա­մա­կար­գի մա­սին, այն շատ հին է, և հա­ճա­խա­կի ծա­գող խն­դիր­նե­րը ձգ­տում ենք շատ ա­րագ վե­րաց­նել։ Ու­նենք փո­ղոց­ներ, որ­տեղ բնակ­չու­թյու­նը տա­րի­նե­րի ըն­թաց­քու՜մ բազ­մա­պատկ­վել-քա­ռա­պատկ­վել է, և կո­յու­ղագ­ծե­րը չեն դի­մա­նում գեր­ծան­րա­բեռն­վա­ծու­թյա­նը, ա­նընդ­հատ խցա­նում­ներ են, դի­տա­հո­րերն էլ շար­քից դուրս են գա­լիս. մար­դիկ կեն­ցա­ղա­յին աղբ են լց­նում, որն էլ բազ­մա­թիվ խն­դիր­նե­րի ու խա­փան­ման պատ­ճառ է դառ­նում։
Շուր­ջօ­րյա հետևում ենք, որ բո­ղոք­ներ չլի­նեն, մեր կող­մից բաց­թո­ղում­ներ չլի­նեն։
-Ա­ռա­տու­թյան, լիու­թյան, բա­րե­կե­ցու­թյան աղ­բյու­րը, սնու­ցող կե­նա­րար ե­րա­կը ջուրն է, որ մշ­տա­պես գո­վերգ­վում է ժո­ղովր­դի կող­մից, ոչ միայն ժո­ղովր­դա­կան բառ ու բա­նում է մաղ­թանք դառ­նում, այլև ժո­ղովր­դա­կան է­պոս­նե­րում նրան մեծ դե­րա­կա­տա­րու­թյուն է վե­րա­պահ­ված… Աշ­խարհն այ­սօր քաղց­րա­համ, մա­քուր ջրի պա­շար­նե­րի ան­բա­վա­րա­րու­թյան ա­հա­զանգն է հն­չեց­նում։ Որ­քա­նո՞վ ենք մենք ա­պա­հո­վագր­ված այդ ա­ռու­մով` գո­նե մո­տա­կա 10-20 տա­րի­նե­րի կտր­ված­քով։
-Այս վեր­ջին նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյան շր­ջա­նակ­նե­րում հա­ճախ ենք լսում, որ Պա­տա­րա գե­տի վրա կա­ռուց­վե­լու է ջրամ­բար, և այդ ջու­րը հասց­վե­լու է մայ­րա­քա­ղաք… Դա հա­ճե­լի խոս­տում է, հե­ռա­տե­սա­կան ո­րո­շում ու ծրա­գիր, որն, ի­րոք, կյան­քի կո­չե­լու դեպ­քում մի շարք խն­դիր­նե­րի լու­ծում կտր­վի։ Մեր ան­տառ­նե­րը դեռևս, փառք Աստ­ծո, խիտ են, իսկ այդ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում էլ նա­խա­տես­վում է այդ ջրամ­բա­րը սնող ամ­բողջ սա­րերն ու լան­ջե­րը դարձ­նել ար­գե­լոց։ Այս պա­հին ջրա­յին պա­շար­նե­րի ա­վե­լաց­ման կամ նմա­նա­տիպ ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հետ կապ­ված այլ տե­ղե­կու­թյուն չու­նենք։