[ARM]     [RUS]     [ENG]

Արցախում երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա

Նոր կորոնավիրուսով վարակված, երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյա թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան:

 Տեղեկացնենք, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից: